ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2014 թ. |
N 779-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 64/1-5 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 157 հիմնական դպրոց» |
տարրական հանրակրթական, 150 տեղ |
2) «ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» |
տարրական հանրակրթական, 250 տեղ հիմնական հանրակրթական, 295 տեղ միջնակարգ հանրակրթական, 238 տեղ |
3) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» |
տարրական հանրակրթական, 90 տեղ հիմնական հանրակրթական, 110 տեղ |
4) «Ղազարավանի միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 30 տեղ հիմնական հանրակրթական, 50 տեղ միջնակարգ հանրակրթական, 22 տեղ |
5) «ՀՀ Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» |
տարրական հանրակրթական, 130 տեղ հիմնական հանրակրթական, 200 տեղ միջնակարգ հանրակրթական, 120 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |