«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 հոկտեմբերի 2014 թ. |
N 735-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հրամանի նախաբանից հանել «և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով» բառերը.
2) Հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ` բացառությամբ 8.1-րդ կետում նշված դեպքերի |
1 % |
» |
բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետ`
«8.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ (եթե խախտվել են ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջները) |
5 % |
» |
3) «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ի 10-րդ կետում «8-րդ» բառից հետո լրացնել «8.1-րդ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2014 թվականի 4-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
Նախարար` |
Գ. Խաչատրյան |