«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2015 թ. ք. Երևան |
N 99-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Ղազախստանի Հանրապետության ծագում ունեցող անտառանյութի, վերամշակվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արգելված է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դեպի երրորդ երկրներ` համաձայն հավելվածի:
Ժամանակավոր պաշտոնակատար |
Գ. Մելքոնյան |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի փետրվարի 5-ի N 99-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՂ ԹՂԹԻ, ՍՏՎԱՐԱԹՂԹԻ, ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱՅԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ
Ապրանքի անվանումը |
ԱՏԳ ԱԱ |
Վառելափայտ գերանների և ծղանների տեսքով, այդ թվում` սաքսաուլի ծղանների, ջախի տրցակների տեսքով կամ դրանց համանման ձևերով |
4401 10 000-ից |
Սաքսաուլի սղոցուկներ և փայտանյութային թափոններ |
4401 31 000 0-ից |
Չվերամշակված անտառանյութ հեռացված կամ չհեռացված կեղևով կամ ենթակեղևաշերտով կամ կոշտ եզրատաշված կամ ոչ եզրատաշված |
4403 10 000 - 4403 204403 91 - 4403 99 |
Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ` սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացրած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և համանման փայտանյութ |
4404 |
Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի գծերի համար |
4406 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ փշատերևազգիներ |
4407 10 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ այլ |
4407 99 980 |
Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ) |
4707 |