ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 915-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՅ ԷՖ ՓԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԾ ԹԻՎ 100 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը և «ԱՅ ԷՖ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ N 25 գրությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. «ԱՅ ԷՖ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թ. մարտի 27-ին տրված «Աուդիտորական ծառայությունների իրականացման» ԱԾ թիվ 100 լիցենզիայի գործողության կասեցումը սույն թվականի դեկտեմբերի 13-ից համարել վերացված։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան։
Գ. Խաչատրյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|