«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2014 թ.
|
N 63-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԻՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.2.7.020-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Մեքենաշինության, գործիքաշինության և էլեկտրատեխնիկայի արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ» N 2.2.7.020-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Մուրադյան |
Հավելված |
ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԻՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
N 2.1.7.020-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ