«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10214256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիսի 2014 թ. ք. Երևան |
N 171-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ադամյանին՝
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կազմում ընդգրկված նոր անդամներին հանձնել անդամությունը հաստատող փաստաթղթերը՝ վկայականները:
3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Մանուկյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 26-ի N 171-Ն հրամանի |
«Հավելված N 2 ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ
Հ/Հ | Խմբի անդամի անուն, ազգանունը | Երաշխավորող կազմակերպության անվանումը | ||
1. | Ռուբեն Սարգսյան |
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն | ||
2. | Անի Վարդանյան |
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպություն | ||
3. | Նարե Մեսրոպյան | «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն | ||
4. | Արման Սահակյան | «Նոր-Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն | ||
5. | Աննա Մելիքյան | «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն | ||
6. | Գոհար Ամիրխանյան | «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» հասարակական կազմակերպություն | ||
7. | Օֆելյա Զալյան |
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն | ||
8. | Արայիկ Զալյան |
«Ժողովրդական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն | ||
9. | Սերգեյ Գաբրիելյան | «Երաշխիք» քաղաքացիական հասարակական կենտրոն» հասարակական կազմակերպություն | ||
10. | Արինա Մեծոյան | «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպություն | ||
11. | Հասմիկ Հարությունյան | «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն»: |