«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11114037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2013 թ. |
N 935-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Հավելված ՀՀ մշակույթի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 935-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի (այսուհետ` գրադարանի գլխավոր մատյան) վարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Գրադարանի գլխավոր մատյանը վարում և պահպանում է գրադարանը:
3. Գրադարանի գլխավոր մատյանը գրադարանային հավաքածուների հաշվառման փաստաթուղթ է, որը պարունակում է հիմնական տվյալներ գրադարանային հավաքածուի մասին և պարտադիր է բոլոր գրադարանների համար:
4. Գրադարանի գլխավոր մատյանը կարող է ստեղծվել տպագրական և էլեկտրոնային եղանակով:
5. Բոլոր գրադարանները պետք է ունենան գլխավոր մատյանի ձեռագրային տարբերակ: Այն լրացվում է ընթեռնելի, առանց վրիպումների և ջնջումների:
6. Գրադարանի գլխավոր մատյանը մինչև դրանում գրանցում իրականացնելը պետք է էջակալվի, կարվի գրադարանի աշխատակցի կողմից և հաստատվի լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:
II. ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
7. Գրադարանային փաստաթուղթը գրադարան մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում է գրադարանի գլխավոր մատյանում (Ձև N 4):
8. Գրադարանի գլխավոր մատյանը լրացվում է հետևյալ ձևով.
1) «Գրանցման ժամանակը» (գրադարանային փաստաթղթի գրանցման ժամանակը և գրանցումը իրականացնող պաշտոնատար անձը` օր, ամիս, տարի, ԱԱՀ).
2) «Գույքի հաշվառանիշ» (գրադարանային փաստաթղթին տրվող հաշվառանիշը).
3) «Հեղինակ» (հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը).
4) «Վերնագիր» (գրադարանային փաստաթղթի վերնագիրը).
5) «Հաշվառման միավոր, հատոր, պրակ, մաս» (բազմահատոր գրադարանային փաստաթղթի միավորը` հատոր, պրակ կամ մաս).
6) «Որերորդ հատոր, պրակ, մաս» (տառային կամ թվային տարբերակով, ինչպես փաստաթղթի վրա է).
7) «Հրատարակչություն» (փաստաթղթի հրատարակչական տվյալները).
8) «Հրատարակման վայր» (գրադարանային փաստաթղթի հրատարակության վայրը).
9) «Հրատարակության տարեթիվ» (գրադարանային փաստաթղթի հրատարակության տարեթիվը).
10) «Գինը» (գրադարանային փաստաթղթի վրա առկա գինը` արտահայտված դրամով` հաշիվը, պատճենը և այլն)` ուղեկցող փաստաթղթի տվյալներին համապատասխան.
11) «Գինը» (գրադարանային փաստաթղթի վրա առկա գինը` արտահայտված լումայով)` ուղեկցող փաստաթղթի տվյալներին համապատասխան.
12) Գրադարանային ֆոնդի գումարային հաշվառման մատյանում գրանցման համար (գրադարանային փաստաթղթի` գումարային հաշվառման մատյանում գրանցման հերթական համարը).
13) «Նշումներ գրքի հանձնման մասին» (նշվում է այն ֆոնդը, որտեղ պահպանվում է տվյալ փաստաթուղթը).
14) «Ծանոթություն» (նշվում են գրադարանային փաստաթղթի վերաբերյալ այն տվյալները, որոնք մյուս սյունակներում չեն գրառվել, ինչպես նաև գրադարանի գլխավոր մատյանում ուղղումների վերաբերյալ տվյալներ):
9. Գրավաճառներից (բուկինիստներից) ձեռք բերված գրադարանային փաստաթղթի գները դրվում են վաճառողի կողմից` նյութի վրա կատարված նշումին համապատասխան: Հազվագյուտ և արժեքավոր հրատարակությունների, նվիրաբերությունների, նվիրատվությունների, փոխանցված փաստաթղթերի գները որոշում է փորձագիտական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշման համաձայն:
10. Գրադարանային փաստաթղթի կազմի վրա թանկարժեք մետաղների և քարերի առկայությունը նշվում է «Ծանոթություն» սյունակում` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
11. Գրադարանի գլխավոր մատյանը ամբողջությամբ լրացվելուց հետո կազմվում է «Հավաստման ակտը» (Ձև N 1), որտեղ նշվում է գրանցումների ժամանակի, մատյանում ընդգրկված գրադարանային փաստաթղթի ընդհանուր քանակի, մատյանում կատարված ուղղումների և հավաստման ակտի կազմման պահին բնութագրվող այլ տվյալների մասին: Այն ստորագրում են ակտը կազմող պատասխանատուները, հաստատվում է տնօրենի կողմից և կնքվում է գրադարանի կնիքով:
12. Հավաստման ակտը կազմվում է 2 օրինակից, որից մեկը սոսնձվում է հին մատյանի կազմի առաջին շրջերեսին, մյուսը պահվում է գրադարանի համապատասխան բաժնում:
13. Գրադարանի գլխավոր մատյանում անհրաժեշտ ուղղումները թույլատրվում են բացառիկ դեպքերում` կապված գրադարանային փաստաթղթի որոշարկման փոփոխության կամ ճշգրտման, դրանց գիտական ուսումնասիրության և վերականգնման, բացահայտված տեխնիկական սխալների հետ: Դրանց համար կազմվում է «Գլխավոր մատյանում ուղղումներ կատարելու մասին» ակտը (Ձև N 2)` 2 օրինակից, որից մեկը ամրացվում է մատյանի վերջին էջին, մյուսը պահվում է գրադարանի համապատասխան բաժնում:
III. ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
14. Գրադարանի գլխավոր մատյանը նորով փոխարինելը տեղի է ունենում միայն բացառիկ դեպքերում (մատյանի մաշվածություն կամ էական վնասվածքներ և այլն)` լիազորված պետական մարմնի գրավոր թույլտվությամբ:
15. Գրադարանի գլխավոր մատյանը փոխելու հարցը քննարկելու համար գրադարանի տնօրենը գրավոր դիմում է լիազորված պետական մարմնին, իսկ ոչ պետական գրադարանները` հիմնադրին: Դիմումին կցվում են գրադարանի գլխավոր մատյանը փոխելու պատճառների մասին հիմնավորումները:
16. Նոր գլխավոր մատյանում (հնարավորության դեպքում) իրականացվում է բոլոր գրանցումների փոխադրումը: Գրադարանային փաստաթղթի վերաբերյալ տեղեկույթի ամբողջության և համարների հերթականության պահպանման համար նոր մատյանում պետք է ներառվեն նաև նախկինում կատարված փոփոխությունների մասին գրանցումները` համապատասխանաբար պահպանելով հղումների հիմքերը: Եթե չեն պահպանվել փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ, ապա նոր գլխավոր մատյանը լրացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
17. Վնասված գրադարանի գլխավոր մատյանը ենթակա է մշտական պահպանության։ Գրադարանի գլխավոր մատյանը ամբողջությամբ լրացվելուց հետո հաստատվում է «Հին մատյանի մարման» ակտով (Ձև N 3): Ակտը կազմվում է 1 օրինակից, որը պահվում է գրադարանում:
18. Հին մատյանները մնում են գրադարանի համապատասխան բաժնում` մշտական պահպանության:
Ձև N 1
________________________
(գրադարանի անվանումը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
Տնօրեն __________________________
(ստորագրություն) |
«____»_______________20 թ.
Կ. Տ.
ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱԿՏ
գլխավոր մատյանի
N գլխավոր մատյանում էջերի թիվը _________ գրանցված են գրադարանային փաստաթղթեր
______________________________ մինչև ___________________________________։
(Նշել առաջին համարները` թվով և տառերով) |
(Նշել վերջին համարը` թվով և տառերով) |
Հաշվառման բաժնի վարիչ` |
/ ____________________/ |
_______________________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն, պաշտոն) | |
Հաշվառման պատասխանատու` |
/ ____________________/ |
_______________________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն, պաշտոն) |
Ձև N 2
________________________
(գրադարանի անվանումը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
Տնօրեն __________________________
(ստորագրություն) |
«____»_______________20 թ.
Կ. Տ.
Ա Կ Տ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մենք` ներքոստորագրյալներս, _______________________________________________________
|
(ԱԱՀ, պաշտոնը) |
կազմեցինք սույն ակտը առ այն, որ N _________ գլխավոր մատյանում
__________________________________________________________________________ արդյունքում
|
(նշել գործողության անունը` առկայության ստուգման, ընդունման-հանձնման, գիտական |
բացահայտվել են անհամապատասխանություններ փաստացի գրադարանային փաստաթղթի և գլխավոր մատյանի ձևակերպումների միջև
Հ.հ. |
Գույքի հաշվա-ռանիշ |
Գրադարանային փաստաթղթերի անվանումը |
Ուղղման ամսաթիվը | |
Գլխավոր մատյանում բացահայտված անհամապատասխանությունը |
Կատարված ուղղումը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ակտը կազմեցին` |
/ ____________________/ |
______________________________________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն, պաշտոն) |
Ձև N 3
________________________
(գրադարանի անվանումը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
Տնօրեն __________________________
(ստորագրություն) |
«____»_______________20 թ.
Կ. Տ.
Ա Կ Տ N
ՀԻՆ ՄԱՏՅԱՆԻ ՄԱՐՄԱՆ
«______»___________20 թ.
Մենք` ներքոստորագրյալներս, _______________________________________________________
____________________________________________________________________________________
կազմեցինք սույն ակտը N____ գլխավոր մատյանի մարման մասին
____________________________________________________________________________________
(նշել լիազորված պետական մարմնի թույլտվությունը)
թույլտվության հիման վրա, արտագրված նոր գլխավոր մատյանում N____
«____»_________
/____________________________________________________________________________________
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն, պաշտոն) |
/____________________________________________________________________________________
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն, պաշտոն) |
Ձև N 4
ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ
Գրանցման ժամանակը |
Գույքի հաշվա-ռանիշ |
Հեղինակ |
Վերնագիր |
Հաշվառ-ման միավոր |
Որերորդ հատոր, |
Հրատա-րակչություն |
Հրատա-րակման վայր |
Հրատա-րակման |
Գինը |
Գրադա-րանային ֆոնդի գումարային հաշվառ-ման մատ-յանում գրանցման համար |
Նշումներ գրքի հանձնման մասին |
Ծանո-թություն | |
դրամ |
լումա | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |