«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10514281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 181-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի «բ» կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմում «Ա. Հարությունյան» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |