ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 3309-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԹԻՎ Կ-XX-001013 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 12.12.2013 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի հունիսի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001013 լիցենզիայի գործողությունը մանկաբարձական տեսակի մասով:
2. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2007 թվականի հունիսի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-001013 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները:
3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |