«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2009 թ. |
N 319-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
Գ. Դանիելյան |
Հավելված N 1 |
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«_____________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
(հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն, 03.02.14 N 26-Ն)
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից: Հիմնադրամի միջոցներից օգտվելու ձև է նաև ստացված աշխատավարձը, տրամադրված փոխհատուցումը:
(1-ին կետը լրաց. 03.02.14 N 26-Ն)
2. Հաշվետվության 9-րդ կետում նշված եզրակացությունը պարտադիր կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա հաշվետվության 1,7-րդ կետը պետք է բովանդակի այդ մասին նշում:
4. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին, 1.1-ից 1.7-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
5. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի Հաշվետվությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին ներառյալ` համապատասխան որոշման ամսաթիվը:
6. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ:
(հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն, լրաց. 03.02.14 N 26-Ն)
Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1.Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով հրապարակում են www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհամարվի գրավոր ծանուցված:
(1-ին կետը խմբ. 03.02.14 N 26-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 03.02.14 N 26-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 03.02.14 N 26-Ն)
4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 10-ից ոչ ուշ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որը պետք է պարունակի www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում իրենց հաշվետվությունները հրապարակած և չհրապարակած բոլոր հիմնադրամների ցանկերը: Ցանկերում պետք է ներառվեն հիմնադրամի անվանումը, գործադիր մարմնի անունը, գործունեության հասցեն և առկայության դեպքում նաև էլեկտրոնային հասցեն և կապի այլ միջոցները:
(4-րդ կետը լրաց. 03.02.14 N 26-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 03.02.14 N 26-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2018, N 93-Ն | 25.03.2018, N 319-Ն | |
03.02.2014, N 26-Ն | 13.03.2014, N 319-Ն | |
01.12.2011, N 203-Ն | 01.01.2012, N 319-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|