«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614034
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
13 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 583-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա) ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետի «25550-27500 ՄՀց» բառերը փոխարինել «25550-27500 կՀց» բառերով:
2. Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետի «2483,5-2700 ՄՀց» հաճախականային տիրույթի «ԱԶԳԱՅԻՆ ԲԱՇԽՄԱՆ 2483,5-2500 ՄՀց» սյունակում «Ծառայություն» բառից հետո լրացնել «տիեզերք-Երկիր» բառերը:
3. Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետի «4800-5250 ՄՀց» հաճախականային տիրույթի «Շրջան 1 ՌՌ 5091-5150 ՄՀց» սյունակի ներքևի ձախ անկյունի «5.367» թվերը հանել:
4. Աղյուսակի 3-րդ բաժնի 5-րդ կետի «22,55-24,65 ԳՀց» հաճախականային տիրույթի «Շրջան 1 ՌՌ բաշխման 22,55-23,15» սյունակում «(Երկիր-տիեզերք)» բառերից հետո լրացնել «5.532A» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«6. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿՌ) ՌԷՄ-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
1) Հետևյալ շերտերը նախատեսված են միայն Կառավարական նշանակության ՌԷՄ-ների օգտագործման համար
108,0-144,0 ՄՀց | 790,0–801,0 ՄՀց | 4800-5150 ՄՀց |
146,0-149,9 ՄՀց | 811,0–842,0 ՄՀց | 5350-5470 ՄՀց |
162,7-163,2 ՄՀց | 852,0–880,0 ՄՀց | 6500-6523 ՄՀց |
168,5-174,0 ՄՀց | 915,0–925,0 ՄՀց | 6525-6563 ՄՀց |
230,0-300,0 ՄՀց | 960,0-1400 ՄՀց | 6565-6619 ՄՀց |
308,0-335,4 ՄՀց | 1457-1459 ՄՀց | 7085-7250 ՄՀց |
344,0-390,0 ՄՀց | 1469-1471 ՄՀց | 7550-7900 ՄՀց |
421,5 ՄՀց | 2300-2400 ՄՀց | 8175-10375 ՄՀց (բացառությամբ 8192 |
432,3 ՄՀց | 2700-3300 ՄՀց | ՄՀց, 8248 ՄՀց, 8304 ՄՀց, 8360 ՄՀց) |
443,1 ՄՀց | 4200-4400 ՄՀց | 13,25-13,40 ԳՀց |
451,65 ՄՀց | 4575-4610 ՄՀց | 15,40-16,60 ԳՀց |
2) Մինչև 2015 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց հաճախականության շերտերը կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
3) Մինչև 2017 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված ներքո նշված հաճախականության շերտերը/ները կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ:
30,0-108 ՄՀց | 720-790 ՄՀց | 6524 ՄՀց |
189,0 ՄՀց | 801–811 ՄՀց | 6564 ՄՀց |
196,2 ՄՀց | 842–852 ՄՀց | 6620-7084 ՄՀց |
197,0 ՄՀց | 1480-1710 ՄՀց | 7250-7550 ՄՀց |
221,4 ՄՀց | 1765-1805 ՄՀց | 7900-8175 ՄՀց (բացառությամբ 7926 |
220-230 ՄՀց | 1860-1910 ՄՀց | ՄՀց, 7982 ՄՀց, 8038 ՄՀց, 8094 ՄՀց) |
300-308 ՄՀց | 1915-1920 ՄՀց | 10,734-10,816 ԳՀց |
335,4- 344,0 ՄՀց | 1965-2000 ՄՀց | 11,0-12,0 ԳՀց |
390-400 ՄՀց | 2400-2520 ՄՀց | 12,50-13,25 ԳՀց |
404-406 ՄՀց | 3400-3900 ՄՀց | 13,45-15,40 ԳՀց |
406-406,1 ՄՀց | 4000-4200 ՄՀց | 16,60-17,34 ԳՀց |
410–425 ՄՀց (բացառությամբ 421,5 ՄՀց) | 4400-4575 ՄՀց | 24,25-24,65 ԳՀց |
450–470 ՄՀց (բացառությամբ 451,65 ՄՀց) | 4610-4800 ՄՀց | 31,8-36,0 ԳՀց»։ |
475-525 ՄՀց | 5700-6300 ՄՀց | |
664-672 ՄՀց |
6. Աղյուսակի 4-րդ բաժնի 1-ին կետի «Հաճախականությունների նոմինալ արժեքները և թույլատրելի հաճախականությունների շերտերը» սյունակի 4-րդ տողում «+ 12 %» թվերից առաջ լրացնել «66 ԿՀց» բառերը:
7. Աղյուսակի 4-րդ բաժնի 1-ին կետի «Հաճախականությունների նոմինալ արժեքները և թույլատրելի հաճախականությունների շերտերը» սյունակի 9-րդ տողում «5280 ԿՀց» բառերից հետո լրացնել «±2,5 %» թվերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |