ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 1587-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՅՋԻՔ ԼԵՅԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և «Մեյջիք Լեյզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2013 թվականի մայիսի 17-ի դիմումը`
Հրամայում եմ`
1. «Մեյջիք Լեյզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 3-ի թիվ 1220-Ա հրամանով գործունեության կասեցումը վերացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
2. Հայաստնի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |
