«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 հոկտեմբերի 2013 թ. |
N 199-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըթներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ըստ տեսողական և ոչ տեսողական միջոցների հագեցվածության վազքուղիները դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) Չսարքավորված վազքուղի: Վազքուղի, որը նախատեսված է տեսողական վայրէջք կատարելու համար կամ որտեղ կարող է կատարվել սարքերով վայրէջք մինչև որոշակի կետ, որից հետո վայրէջքը շարունակվում է տեսողական օդերևութաբանական պայմաններով: Տեսողական օդերևութաբանական պայմանները սահմանված են Չիկագոյի կոնվենցիայի N 2 «Թռիչքների կանոններ» հավելվածով:
2) Սարքավորված վազքուղի: Վազքուղի, որտեղ թռիչքներն իրականացվում են սարքավորումներով վայրէջքների սխեմաների միջոցով: Սարքավորված վազքուղիները դասակարգվում են հետևյալ կարգախմբերի`
ա. վազքուղի ոչ ճշգրիտ վայրէջքի համար: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Ա տիպի վայրէջքներ իրականացնելու համար 1000 մետրից ոչ ցածր տեսանելիության դեպքում: Սարքավորումներով Ա տիպի վայրէջք է հանդիսանում այն վայրէջքը, որի ընթացքում վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական նվազագույն բարձրությունը կազմում է 75 մ (250 ֆուտ) և ավելի.
բ. ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրությունը կազմում է 60 մ (200 ֆուտ) և ավելի,
օդերևութաբանական կամ վազքուղու վրա տեսանելիությունները ոչ պակաս են համապատասխանաբար 800 և 550 մետրից.
գ. ճշգրիտ վայրէջքի համար II կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 60մ (200 ֆուտ) հարաբերական բարձրությունից, բայց ոչ ցածր 30 մ (100 ֆուտ),
վազքուղու վրա տեսանելիությունը ոչ պակաս է 300 մետրից.
դ. ճշգրիտ վայրէջքի համար III կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
III-A - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 30 մ (100 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունն առնվազն 175 մետր է.
III-B - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 15 մ (50 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունը քիչ է 175 մետրից, բայց ոչ պակաս է 50 մետրից.
III-C - վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրություն և վազքուղու վրա տեսանելիության նկատմամբ սահմանափակումներ չկան:»:
2) Հավելվածի 27-րդ կետի 4-րդ ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել.
«կամ այն օբյեկտների, որոնք անհրաժեշտ են օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար և տեղադրվում են թռիչքագոտու սահմաններում,» բառերով:
3) Հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Անվտանգության վերջնագոտու երկարությունը պետք է լինի առնվազն 90 մետր «3» կամ «4» ծածկագրերով վազքուղիների համար և «1» կամ «2» ծածկագրերով սարքավորված վազքուղիների համար: Ըստ վազքուղիների ծածկագրի և սարքավորվածության առաջարկվում է ապահովել անվտանգության վերջնագոտիների հետևյալ երկարությունները`
ա. 240 մետր` «3» կամ «4» ծածկագրերով վազքուղիների համար,
բ. 120 մետր` «1» կամ «2» ծածկագրերով սարքավորված վազքուղիների համար,
գ. 30 մետր` «1» կամ «2» ծածկագրերով չսարքավորված վազքուղիների համար:»:
4) Հավելվածի 36-րդ կետը լրացնել նոր 1-ին և 2-րդ ենթակետերով.
«1) Աերոդրոմ շահագործողն ապահովում և երաշխավորում է աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման ներկայացվող աերոնավիգացիոն տվյալների ճշտությունը և ամբողջականությունը, որոնք պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածի թիվ 1 հատորի N 5 Լրացման Ա5-1–Ա5-5 աղյուսակներով սահմանված պահանջներին:
2) Աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման ներկայացվող աերոնավիգացիոն տվյալների ճշտության և ամբողջականության նկատմամբ կիրառվում է հետևյալ դասակարգումը`
ա. սովորական տվյալներ` առկա է շատ ցածր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ.
բ. կարևոր տվյալներ` առկա է ցածր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ.
գ. կրիտիկական տվյալներ` առկա է բարձր հավանականություն, որ աղավաղված տվյալների կիրառումը կցորդված է նշանակալի ռիսկերի և պատահարների առաջացման հետ:»:
5) Հավելվածը լրացնել նոր 36.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«36.1. Աերոդրոմ շահագործողն ապահովում է աերոդրոմի քարտեզագրական տվյալների բազայի ստեղծումը և տրամադրումը աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններին, Չիկագոյի կոնվենցիայի թիվ 15 Հավելվածի 11-րդ գլխի դրույթների համաձայն:
Սույն Կարգի իմաստով աերոդրոմի քարտեզագրական տվյալների բազա է համարվում համակարգված և համախումբ ձևով ներկայացված աերոդորմի քարտեզագրական տվյալները:
Աերոնավիգացիոն տեղեկագրերում հրապարակման համար ներկայացվում են այն աերոդրոմների քարտեզագրական տվյալները, որտեղ իրականացվում է ԻԿԱՕ-ի բնութագրերի վրա հիմնված նավիգացիայի (PBN):»:
6) Հավելվածի 58-րդ կետի 6-րդ ենթակետի N 6-Ա նկարում.
ա. «45» թիվը փոխարինել «47» թվով,
բ. «2» թիվը փոխարինել «3» թվով:
7) Հավելվածը լրացնել նոր 77.1 կետով.
«77.1. ՎՈՒ վրա տեղադրվում են վայրէջքի գոտու պարզեցված լույսեր, եթե աերոդրոմում օդանավի վայրէջքագծի անկյունը գերազանցում է 3,5 0 և վազքուղու վրա նախատեսված չէ վայրէջքային գոտու լույսերի ենթահամակարգ: Վայրէջքի գոտու պարզեցված լույսերի տեղադրման գծապատկերը ներկայացված է 9.Ա նկարում.
8) Հավելվածի 80-րդ կետում.
ա. առաջին նախադասությունը «պայմաններում» բառից հետո լրացնել.
«բացառությամբ այն դեպքերի, երբ աերոդրոմում օդանավերի երթևեկման ինտենսիվությունը ցածր է և գետնավարման եզրային լուսարձակներն ապահովում են անհրաժեշտ կողմնորոշումը:» բառերով.
բ. 9-րդ ենթակետի 1-ին նախադասությունը «ընդ որում» բառերից հետո լրացնել.
«առաջինը տեղադրվում է կանաչ գույնի լույս ճառագայթող լույս, իսկ» բառերով:
9) Հավելվածի 132-րդ կետում.
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. փրփուրը, որը համապատասխանում է «C» որակի նվազագույն բնութագրերին.».
բ. ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ.
«դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված նյութերի զուգակցումը:»:
10) Հավելվածի 133-րդ կետում`
ա. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Աերոդրոմի |
«A» |
«B» |
«C» |
Լրացուցիչ | |||
Ջուր, լ |
Փրփուրի ծախս, լ |
Ջուր, լ |
Փրփուրի ծախս, լ |
Ջուր,լ |
Փրփուրի ծախս, լ | ||
1 |
350 |
350 |
230 |
230 |
160 |
160 |
45 |
2 |
1000 |
800 |
670 |
550 |
460 |
360 |
90 |
3 |
1800 |
1300 |
1200 |
900 |
820 |
630 |
135 |
4 |
3600 |
2600 |
2400 |
1800 |
1700 |
1100 |
135 |
5 |
8100 |
4500 |
5400 |
3000 |
3900 |
2200 |
180 |
6 |
11800 |
6000 |
7900 |
4000 |
5800 |
2900 |
225 |
7 |
18200 |
7900 |
12100 |
5300 |
8800 |
3800 |
225 |
8 |
27300 |
10800 |
18200 |
7200 |
12800 |
5100 |
450 |
9 |
36400 |
13500 |
24300 |
9000 |
17100 |
6300 |
450 |
10 |
48200 |
16600 |
32300 |
11200 |
22800 |
7900 |
450 |
բ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |