«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11413448
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
16 հոկտեմբերի 2013 թ. |
N 81-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թվականի օգոստոսի 13-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի N 229-Ն և 2008 թվականի փետրվարի 13-ի N 10-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի 2-րդ կետում.
ա. 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով, իսկ «աշխատակազմի» բառից հետո լրացնել «պետական գույքի տնօրինման վարչությանն ու» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «դեպքում» բառը փոխարինել «, նվիրատվության և նվիրաբերության դեպքերում» բառերով, իսկ «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրում ամրագրված ժամկետում» բառերով,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարին ներկայացնել առաջարկություն համապատասխան հրամանի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին:».
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված «հաշվեկշռային» բառը հանել, իսկ «արժեք» բառից հետո լրացնել «՝ 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կարգով» բառերը.
3) հրամանի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական գույքի տնօրինման վարչության պետին՝
1) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցում չունենալու դեպքում 6 (վեց)-ամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը,
2) գույքի հանձնման-ընդունման ակտում և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական առաջնային գրանցման վկայականում ամրագրված գույքի մակերեսների տարբերության դեպքում՝ 3 (երեք)-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն տրամադրել աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը,
3) հանձնման-ընդունման ակտերին կից ստացված սեփականության իրավունքի վկայականների, ինչպես նաև փոփոխված և նոր գրանցված գույքի սեփականության իրավունքի վկայականների պատճենները տրամադրել հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը:».
4) հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 կետով.
«4.1. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետին՝
գույքի հանձնման-ընդունման սահմանված կարգով հաստատված ակտի առկայության դեպքում՝ գույքը հաշվառել աշխատակազմի հաշվեկշռում, գույքի գրանցումից հետո ի հայտ եկած մակերեսների տարբերությունների առկայության դեպքում՝ պետական գույքի տնօրինման վարչությունից տեղեկատվությունը ստանալուց հետո աշխատակազմի հաշվապահական հաշվառման մեջ կատարել գույքի մակերեսների ճշգրտում:»։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավարին:
Ա. Սահակյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|