ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
17 մայիսի 2016 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ ՏԵՍՉԱԿԱՆ-ԶՆՆԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ կետին, 2-րդ և 6-րդ ենթակետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերը տեսչական-զննիչ համալիրներով հագեցնելու և դրանք օգտագործելու մասին ընդհանուր դրույթների մասով միասնական մոտեցումներ մշակելու նպատակներով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, սույն հանձնարարականի հրապարակման օրվանից առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերը տեսչական-զննիչ համալիրներով հագեցնելու և դրանք օգտագործելու մասին ընդհանուր դրույթներով՝ հավելվածի համաձայն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|