ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հուլիսի 2013 թ. թիվ 613-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» N 4 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թ. դեկտեմբերի 27-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանումը կորցրել է իր նպատակային նշանակությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից տրված 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 4 «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ» պաշտոնական պարզաբանումը։
|
Դ. Սարգսյան |