ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 153-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի մարտի 29-ի N 10/6 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
1. «ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00342 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00012-ը ներառյալ ներդիրները:
2. «ԱԼԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00255 լիցենզիան և N 00001 ներդիրը:
3. «ՍՏԱՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00119 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00100-ը ներառյալ ներդիրները:
4. «ԼԵՌՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00267 լիցենզիան և N 00001 ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |