«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2013 թ. |
N 97-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, մրցույթի անցկացման ընթացակարգը և յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 179-Ն հրամանի N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին, 22.2-րդ և 22.3-րդ կետերով.
«22.1. Գնահատումն անցկացնում են հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
22.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
22.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»,
2) հրամանի N 2 հավելվածի 25-րդ և 26-րդ կետերը «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |