«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2013 թ. |
թիվ 381-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և ղեկավարվելով նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 46-րդ կետով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել.
1) համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի 2012 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ցանկը` համաձայն N 5 հավելվածի,
2) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ներկայացման ձևը` համաձայն NN 1ա-1բ, 2ա-2բ, 3, 4 հավելվածների.
3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից սույն հրամանով սահմանվող հավելվածների լրացման և ելակետային տվյալների հաշվարկման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
4) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածները լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների կողմից, որոնց կոդերը սահմանվում են համաձայն N 6 հավելվածի.
5) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև 2013 թվականի օգոստոսի 2-ը, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալները` մինչև 2013 թվականի օգոստոսի 30-ը.
6) որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա` սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալների Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում ստացման առավելագույն ժամկետը 2013 թվականի հուլիսի 19-ն է, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալների համար` 2013 թվականի օգոստոսի 16-ն է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար |
Վ. Գաբրիելյան |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Տեղական տուրքի տեսակը |
20.10.11 թ. - 31.12.11 թ. |
20.10.12 թ. - 31.12.12 թ. | ||||||||
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ) |
Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ) | ||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
1 |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար |
150,000.0 |
300,000.0 |
1.5 |
50,000.0 |
150,000.0 |
1.5 |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ անունը, ազգանունը |
____________________ ստորագրությունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 2011, 2012 թթ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Տեղական տուրքի տեսակը |
20.10.11 թ. - 31.12.11 թ. |
20.10.12 թ. - 31.12.12 թ. | ||||||||
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույ-քաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվությունների քանակը (հատ) |
Թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ) | ||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար |
150,000.0 |
200,000.0 |
1.0 |
50,000.0 |
100,000.0 |
1.0 |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ անունը, ազգանունը |
____________________ ստորագրությունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- քաղաքային համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Տեղական տուրքի տեսակը |
20.10.12թ.-31.12.12թ. | ||||||||||||||||
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) |
Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ) | |||||||||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | ||||||||||||
1 |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար |
10,000.0 |
30,000.0 |
1.5 |
||||||||||||||
2 |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար |
50,000.0 |
150,000.0 |
1.5 |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ անունը, ազգանունը |
____________________ ստորագրությունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 20.10.12թ.-31.12.12թ. բյուջե գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Տեղական տուրքի տեսակը |
20.10.12թ.-31.12.12թ. | ||||||||||||||||
Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) |
Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ)` ներառյալ օրենքով սահմանված գործակիցը |
Դրույքաչափի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցը |
Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) |
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) |
Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ) | |||||||||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | ||||||||||||
1 |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում տեխնիկական հեղուկների խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար |
10,000.0 |
20,000.0 |
1.0 |
||||||||||||||
2 |
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար |
50,000.0 |
100,000.0 |
1.0 |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ անունը, ազգանունը |
____________________ ստորագրությունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------- մարզի --------------------- քաղաքային համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Եկամտատեսակը |
2012 թվական | ||||||
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) |
Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ) | |||||||
Ա |
1 |
2 | ||||||
1 |
Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար |
X | ||||||
2 |
Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ ստորագրությունը |
____________________ անունը, ազգանունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
------------------- մարզի --------------------- գյուղական համայնքի 2012 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ
Հ/հ |
Եկամտատեսակը |
2012 թվական | ||||||
Համայնքի բյուջե փաստացի գանձված գումարը (հազար դրամ) |
Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարը (հազար դրամ) | |||||||
Ա |
1 |
2 | ||||||
1 |
Գույքահարկ ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկի) համար |
X | ||||||
2 |
Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ ստորագրությունը |
____________________ անունը, ազգանունը | |
« » 2013 թ. |
Կ.Տ. |
Համայնքի կոդը |
|
Հավելված N |
|
ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի ՀՀ կառավարության 12.11.1998թ. N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և ՀՀ կառավարության 27.11.1998թ. N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային համայնքների համար |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
---------------------------- մարզի ---------------------------- համայնքի 2012 թվականի բյուջե հողի հարկ վճարողներին «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով վերապահված արտոնությունների վերաբերյալ
Հ/հ |
Ցուցանիշը |
2012 թվական | ||||
1 |
«Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով կազմակերպություններին վերապահված արտոնություններ |
|||||
2 |
«Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց վերապահված արտոնություններ |
___________________ համայնքի անվանումը |
համայնքի ղեկավար |
________________ ստորագրությունը |
____________________ անունը, ազգանունը | |
« » 2013 թ. Կ.Տ. |
Հավելված N 5 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ տրամադրվող ելակետային տվյալներ
Հ/հ |
Ելակետային տվյալի անվանումը |
Ելակետային տվյալի ներկայացման ձևը սահմանող հավելվածի համարը |
1. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքի` 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածների համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 1ա-1բ |
2. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) քանակը` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում տրամադրված համայնքի ավագանու կողմից, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 1ա-1բ |
3. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) գծով 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած արտոնությունների քանակն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 1ա-1բ |
4. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների գծով` 20.10.12 թ. - 31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 2ա-2բ |
5. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) տեղական տուրքի գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 2ա-2բ |
6. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների 20.10.12 թ. -31.12.12 թ. ժամանակահատվածում համայնքի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 2ա-2բ |
7. |
Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) համար գույքահարկի և ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 3ա-3բ |
8. |
Ավտոկայանատեղերի տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գծով համայնքի 2012 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) գումարներն, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 12-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային քաղաքային և գյուղական համայնքների |
NN 3ա-3բ |
9. |
«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող կազմակերպություններին վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) |
N 4 |
10. |
«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների 2012 թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) |
N 4 |
Հավելված N 6 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ NN 1ա, 1բ, 2, 2բ, 3ա, 3բ, 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
Հավելվածների լրացման ընդհանուր կանոններ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հետևյալ օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման արդյունքներով.
1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններից Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտների վրա կարող են ազդեցություն ունենալ.
1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 30.07.2011թ.), որով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար սահմանվեց տեղական տուրք: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում համայնքների բյուջեները կարող են ունենալ լրացուցիչ եկամուտ:
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքի կիրարկումը (ուժի մեջ է մտել 20.10.2012թ.), որով
ա. սեղմված բնական գազերի մանրածախ առևտրի կետերում սեղմված բնական գազերի վաճառքի թույլտվության համար, ինչպես նաև համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար սահմանվեց նոր տեղական տուրք (լրացուցիչ եկամուտ).
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվեց 50 000-100 000 դրամ` մինչ այդ սահմանված 150 000-200 000 դրամի փոխարեն (եկամուտների կորուստ)։
3. Քանի քննարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքներից միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների 2012 թվականի բյուջեների եկամուտները կարող են կրել կորուստներ: Հաշվի առնելով նաև «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքների բյուջեների վրա, կարելի է եզրակացնել, որ 2012 թվականին եկամուտների կորուստ կարող էին ունենալ միայն հետևյալ համայնքների բյուջեները.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքներ,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքներ,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի համայնքներ:
Ուստի Հայաստանի Հանրապետության համայնքների 2012 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են միայն վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713, 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 և 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշումներով սահմանված համայնքների մասով, որոնց ցանկը` ներառյալ դրանց կոդերը, բերված է սույն հրամանի հավելված N 7-ում:
4. Սույն հրամանի հավելված N 7-ում չընդգրկված համայնքների համար սույն հրամանով հաստատված հավելվածները չեն լրացվում:
5. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելվածներ NN 1ա-1բ, 2ա-2բ-ում:
6. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածների փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված NN 3ա-3բ-ում:
7. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված N 4-ում:
8. Ելակետային տվյալները տրամադրվում են ըստ առանձին համայնքների` սույն հրամանով հաստատված հավելվածների աղյուսակների տեսքով:
9. Համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ ստեղծած համայնքների մասով ելակետային տվյալները ներկայացվում են ըստ առանձին համայնքների:
10. Հավելվածները պետք է լրացնել սույն կարգի համաձայն: Ընդ որում, լրացվում են հավելվածներում ընդգրկված աղյուսակների բոլոր դատարկ վանդակները, իսկ աղյուսակների վերնագրերում` մարզի, համայնքի անվանումը, կոդը:
11. Եթե որևէ հավելվածի աղյուսակում նշված ելակետային տվյալը համայնքում առկա չէ, ապա համապատասխան վանդակում պետք է լրացնել «0» թիվը:
12. NN 1ա-1բ, 2ա-2բ հավելվածներում որոշ վանդակներ արդեն լրացված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափերի ստորին, վերին սահմանների և վերջինիս նկատմամբ կիրառվող գործակիցների ցուցանիշներով, որոնք կողմնորոշիչ են աղյուսակների մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
13. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող NN 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4 հավելվածների աղյուսակների էլեկտրոնային ֆայլերում.
1) F1 վանդակում նշված է հավելվածի համարը, որը նշված աղյուսակները լրացնելիս փոփոխման ենթակա չէ,
2) C1 վանդակում պետք է լրացնել համայնքի կոդը: Համայնքի կոդը լրացնելիս պետք է առաջնորդվել սույն հրամանի հավելված N 7-ով:
14. Աղյուսակի դատարկ վանդակներում պետք է գրել միայն թվեր: Քանի որ ներկայացված հավելվածներով տրամադրված տվյալները մշակվելու են համակարգչային ծրագրի միջոցով, չի թույլատրվում`
1) փոխել հավելվածների աղյուսակների կառուցվածքը (տողերի և սյունակների քանակը, դրանց անվանումները),
2) հավելվածների աղյուսակների վանդակները թվերից բացի, լրացնել այլ նիշերով (այդ թվում` տառերով) կամ բանաձևերի կիրառմամբ,
3) փոխել էլեկտրոնային ֆայլի տեսակը (այն անհրաժեշտ է ներկայացնել միայն EXCEL ֆայլի տեսքով),
4) փոխել հավելվածների աղյուսակների ոչ դատարկ վանդակների պարունակությունը:
15. Սույն կարգին համապատասխան չլրացված հավելվածները կամ դրանց աղյուսակների առանձին տողերը (եթե տողն ամբողջությամբ չի լրացվել) հաշվարկներում չեն ներառվում:
16. Հավելվածների աղյուսակներում լրացվող` հաշվարկներով ստացվող թվերը պետք է կլորացնել մինչև հարյուրերորդական նիշ:
17. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով:
18. Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերի վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով: Այն դեպքում, երբ համայնքի ավագանին չի սահմանել դրույքաչափ, ապա համապատասխան հավելվածի աղյուսակի համապատասխան վանդակում լրացվում է «0» թիվը:
Հավելվածներ NN 1ա-ի, 1բ-ի լրացման կարգը
19. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով նախատեսված թույլտվությունների (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածը կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 1ա) և գյուղական (N 1բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:
20. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետում (բացառությամբ սեղմված բնական գազի մասով) ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:
21. Հավելվածներ NN 1ա, 1բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների եկամուտների կորուստները:
22. Հավելված NN 1ա, 1բ աղյուսակների [1], [2], [3], [5], [6], [7] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
23. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [4]-րդ և [8]-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը` համապատասխանաբար, 20.10.11 թ. - 31.12.11 թ. և 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: Այն չպետք է գերազանցի տվյալ տեղական տուրքի համար օրենքով սահմանված դրույքաչափերը` վերին սահմանի նկատմամբ գործակցի կիրառմամբ (տես տվյալ տողի համապատասխանաբար [2] և [6] սյունակները) և պակաս լինի ստորին սահմաններից (տես տվյալ տողի համապատասխանաբար [1] և [5] սյունակները):
24. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [9]-րդ սյունակում լրացվում է 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար համայնքի ավագանու տված թույլտվությունների քանակը:
25. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [10]-րդ սյունակում պետք է լրացվի 20.10.12 թ. -31.12.12 թ. համար համայնքի ավագանու կողմից տրամադրված արտոնությունների քանակին վերաբերող ելակետային տվյալները:
Հավելվածներ NN 2ա-ի, 2բ-ի լրացման կարգը
26. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածները կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (N 2ա) և գյուղական (N 2բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում:
27. Հավելվածներ NN 2ա, 2բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» (սեղմված բնական գազի մասով) և «ե» կետերում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-178-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2012 թվականի հոկտեմբերի 20-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:
28. Հավելվածներ NN 2ա, 2բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների լրացուցիչ եկամուտները:
29. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [1], [2], [3] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:
30. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [4]-րդ սյունակում լրացվում է յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը 20.10.12 թ. - 31.12.12 թ. համար: [4]-րդ սյունակում լրացված թիվը պետք է գտնվի տվյալ դրույքաչափի համար օրենքով սահմանված համապատասխան միջակայքում (տես տվյալ տողի [1] և [2] սյունակները):
31. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [5]-րդ սյունակում լրացվում է համապատասխան տեղական տուրքի գծով համայնքի բյուջե գանձված փաստացի գումարը:
32. Հավելվածներ NN 2ա, 2բ աղյուսակների [6]-րդ սյունակում լրացվում է համայնքի ավագանու կողմից տվյալ տեղական տուրքի գծով սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:
Հավելվածներ NN 3ա-ի, 3բ-ի լրացման կարգը
33. Հավելվածներ NN 3ա-ն, 3բ-ն վերաբերում են.
1) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին («Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-172-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2010 թվականի դեկտեմբերի 25-ից), որով գույքահարկով հարկվող օբյեկտ են սահմանվել նաև ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլը),
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարված փոփոխությանը, որով սահմանվել է տեղական տուրքի օբյեկտի նոր տեսակ` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից): Այս տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից):
34. Հավելվածներ NN 3ա, 3բ-ն նույնպես լրացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշմամբ սահմանված սահմանամերձ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված բարձրլեռնային համայնքների ցանկում ընդգրկված համայնքները:
35. Հավելվածներ NN 3ա, 3բ-ով ներկայացվող ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները:
36. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [1] սյունակում լրացվում են համապատասխան եկամտատեսակի գծով համայնքի բյուջե փաստացի գանձված (համայնքի բյուջե մուտքագրված) գումարները:
37. Հավելվածներ NN 3ա, 3բ-ի աղյուսակների [2] սյունակում լրացվում է միայն ավտոկայանատեղի համար տեղական տուրքի գծով համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքի բյուջեի միջոցների հաշվին վճարված արտոնությունների գումարը:
Հավելված N 4-ի լրացման կարգը
38. Հավելված N 4-ի ելակետային տվյալների` «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով («Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 20-ի ՀՕ-162 օրենք, ուժի մեջ է մտել 28.04.2001 թ.) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների գումարների հիման վրա հաշվարկվելու են նշված օրենքի 2-րդ հոդվածի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կրած կորուստները: Այս հավելվածը լրացվում է այն համայնքների մասով, որոնք մարտական գործողությունների հետևանքով ունեն չօգտագործված` 1994 թվականից հողի հարկից ազատված հողատարածքներ, ընդ որում՝ հավելվածները լրացնելիս՝ պետք է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի և համապատասխան մարզպետի կողմից հաստատված` չօգտագործվող հողատարածքների ցանկերը:
Հավելված N 7 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 381-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԸ
Համայնքի անվանումը |
Կոդ |
Արագածոտնի մարզ |
|
Ալագյազ |
02-006 |
Ապարան քաղաք |
02-002 |
Ավշեն |
02-014 |
Արագած (Ապարանի շրջ.) |
02-015 |
Բերքառատ |
02-027 |
Գառնահովիտ |
02-029 |
Գեղադիր |
02-030 |
Գեղաձոր |
02-031 |
Գեղարոտ |
02-032 |
Գետափ |
02-033 |
Եղիպատրուշ |
02-040 |
Զովասար |
02-045 |
Թլիկ |
02-047 |
Լեռնապար |
02-049 |
Լուսագյուղ |
02-051 |
Ծաղկահովիտ |
02-053 |
Ծաղկաշեն |
02-054 |
Ծաղկասար |
02-055 |
Ծիլքար |
02-056 |
Կայք (Մուլքի) |
02-072 |
Կանիաշիր |
02-094 |
Կարմրաշեն |
02-059 |
Հնաբերդ |
02-065 |
Ձորագլուխ |
02-066 |
Ճարճակիս |
02-037 |
Մելիքգյուղ |
02-070 |
Մեծաձոր (Ավթոնա) |
02-013 |
Միջնատուն (Օրթաճյա) |
02-115 |
Միրաք |
02-071 |
Նիգավան |
02-075 |
Շենկանի |
02-083 |
Շղարշիկ |
02-084 |
Շողակն |
02-077 |
Ոսկեթաս |
02-085 |
Չքնաղ |
02-088 |
Ջամշլու |
02-090 |
Ռյա թազա |
02-092 |
Սադունց |
02-009 |
Սարալանջ |
02-096 |
Սիփան |
02-097 |
Վարդաբյուր |
02-100 |
Արարատի մարզ |
|
Արմաշ |
03-019 |
Եղեգնավան |
03-041 |
Երասխ |
03-042 |
Զանգակատուն |
03-043 |
Լուսառատ |
03-049 |
Ուրցալանջ |
03-094 |
Պարույր Սևակ |
03-078 |
Ռանչպար |
03-081 |
Վարդաշատ |
03-088 |
Արմավիրի մարզ |
|
Արազափ |
04-015 |
Արաքս (Էջմիածնի շրջ.) |
04-017 |
Բագարան |
04-028 |
Բերքաշատ |
04-032 |
Երվանդաշատ |
04-041 |
Մարգարա |
04-063 |
Ջանֆիդա |
04-083 |
Փշատավան |
04-095 |
Գեղարքունիքի մարզ |
|
Ազատ |
05-006 |
Ախպրաձոր |
05-007 |
Ակունք |
05-008 |
Աղբերք |
05-009 |
Այրք |
05-011 |
Աստղաձոր |
05-013 |
Ավազան |
05-014 |
Արեգունի |
05-015 |
Արծվանիստ |
05-016 |
Արծվաշեն |
05-017 |
Արտանիշ |
05-018 |
Արփունք |
05-019 |
Բերդկունք |
05-020 |
Գանձակ |
05-021 |
Գավառ (Կամո) քաղաք |
05-001 |
Գեղամաբակ |
05-022 |
Գեղամասար |
05-023 |
Գեղարքունիք |
05-025 |
Գեղաքար |
05-026 |
Գեղհովիտ |
05-027 |
Դարանակ |
05-029 |
Դրախտիկ |
05-032 |
Երանոս |
05-033 |
Զոլաքար |
05-034 |
Թթուջուր |
05-037 |
Լանջաղբյուր |
05-038 |
Լիճք |
05-039 |
Լճաշեն |
05-040 |
Լճավան |
05-041 |
Լճափ |
05-042 |
Լուսակունք |
05-043 |
Խաչաղբյուր |
05-044 |
Ծակքար |
05-045 |
Ծաղկաշեն |
05-046 |
Ծափաթաղ |
05-048 |
Ծովագյուղ |
05-049 |
Ծովազարդ |
05-050 |
Ծովակ |
05-051 |
Ծովասար |
05-036 |
Ծովինար |
05-052 |
Կախակն |
05-054 |
Կարճաղբյուր |
05-055 |
Կարմիրգյուղ |
05-056 |
Կութ |
05-057 |
Կուտական |
05-058 |
Հայրավանք |
05-059 |
Ձորագյուղ |
05-060 |
Ճամբարակ քաղաք |
05-002 |
Մադինա |
05-062 |
Մարտունի քաղաք |
05-003 |
Մաքենիս |
05-064 |
Մեծ Մասրիկ |
05-065 |
Ներքին Գետաշեն |
05-066 |
Ներքին Շորժա |
05-067 |
Նորաբակ |
05-068 |
Նորակերտ |
05-069 |
Նորաշեն |
05-070 |
Նորատուս |
05-071 |
Շատջրեք |
05-072 |
Շատվան |
05-073 |
Շորժա |
05-074 |
Չկալովկա |
05-075 |
Ջաղացաձոր |
05-076 |
Ջիլ |
05-077 |
Սևան քաղաք |
05-004 |
Սարուխան |
05-078 |
Սեմյոնովկա |
05-079 |
Սոթք |
05-080 |
Վահան |
05-081 |
Վաղաշեն |
05-082 |
Վանևան |
05-083 |
Վարդաձոր |
05-084 |
Վարդենիկ |
05-085 |
Վարդենիս քաղաք |
05-005 |
Վարսեր |
05-086 |
Վերին Գետաշեն |
05-087 |
Վերին Շորժա |
05-088 |
Տորֆավան |
05-089 |
Տրետուք |
05-090 |
Փամբակ |
05-091 |
Փոքր Մասրիկ |
05-092 |
Լոռու մարզ |
|
Ապավեն |
06-016 |
Արծնի |
06-018 |
Ձորամուտ (միայն Գոգավան գյուղի համար) |
06-067 |
Պաղաղբյուր |
06-090 |
Ջիլիզա |
06-094 |
Կոտայքի մարզ |
|
Զովաշեն |
07-028 |
Լեռնանիստ |
07-033 |
Հանքավան |
07-039 |
Հատիս |
07-040 |
Սևաբերդ |
07-061 |
Շիրակի մարզ |
|
Ալվար (միայն Ալվար գյուղի համար) |
08-005 |
Աղին (միայն Աղին գյուղի համար) |
08-008 |
Աղվորիկ |
08-009 |
Անիպեմզա |
08-013 |
Աշոցք |
08-015 |
Արդենիս |
08-017 |
Բագրավան |
08-022 |
Բայանդուր |
08-023 |
Բաշգյուղ |
08-025 |
Բավրա |
08-026 |
Բերդաշեն (միայն Բերդաշեն գյուղի համար) |
08-028 |
Գառնառիճ (միայն Գառնառիճ գյուղի համար) |
08-029 |
Գտաշեն |
08-035 |
Երազգավորս |
08-037 |
Զարիշատ |
08-038 |
Զորակերտ |
08-039 |
Զույգաղբյուր |
08-040 |
Թավշուտ |
08-041 |
Իսահակյան (միայն Իսահակյան գյուղի համար) |
08-043 |
Լեռնակերտ |
08-046 |
Լուսաղբյուր |
08-049 |
Ծաղկուտ |
08-050 |
Կարմրավան |
08-054 |
Կրասար |
08-058 |
Հայկաձոր |
08-059 |
Հառիճ |
08-063 |
Հարթաշեն |
08-064 |
Հովտուն |
08-070 |
Ձորաշեն |
08-074 |
Ղազանչի |
08-075 |
Մեծ Մանթաշ |
08-079 |
Մեծ Սեպասար |
08-081 |
Մեղրաշատ |
08-082 |
Մուսայելյան (Աշոցքի շրջ.) |
08-085 |
Նահապետավան |
08-086 |
Բագրավան |
08-022 |
Շաղիկ |
08--088 |
Շիրակավան |
08-090 |
Ջրափի |
08-098 |
Սալուտ |
08-099 |
Սարագյուղ |
08-101 |
Սարալանջ |
08-102 |
Սարապատ |
08-104 |
Սիզավետ |
08-106 |
Վարդաղբյուր |
08-109 |
Փոքր Մանթաշ |
08-115 |
Սյունիքի մարզ |
|
Ագարակ |
09-008 |
Ագարակ քաղաք |
09-002 |
Ալվանք |
09-009 |
Աղվանի |
09-012 |
Աճանան |
09-042 |
Արավուս |
09-017 |
Արևիս |
09-019 |
Արծվանիկ |
09-018 |
Բարձրավան |
09-021 |
Գեղանուշ |
09-025 |
Գեղի |
09-026 |
Գորայք |
09-028 |
Գորիս քաղաք |
09-003 |
Գուդեմնիս |
09-029 |
Դավիթ Բեկ |
09-030 |
Եղեգ |
09-033 |
Եղվարդ |
09-034 |
Թանահատ |
09-035 |
Թասիկ |
09-036 |
Լեհվազ |
09-037 |
Լեռնաձոր (միայն Լեռնաձոր գյուղի համար) |
09-038 |
Լիճք |
09-039 |
Խդրանց |
09-043 |
Խնածախ |
09-044 |
Խնձորեսկ |
09-045 |
Խոզնավար |
09-046 |
Խոտ |
09-047 |
Ծավ |
09-048 |
Ծղուկ |
09-049 |
Կաղնուտ |
09-050 |
Կապան քաղաք |
09-001 |
Կարճևան |
09-051 |
Կոռնիձոր |
09-052 |
Կուրիս |
09-053 |
Հարթաշեն |
09-055 |
Ճակատեն |
09-061 |
Մեղրի քաղաք |
09-005 |
Մուցք |
09-062 |
Ներքին Խնձորեսկ |
09-063 |
Ներքին Հանդ |
09-065 |
Նժդեհ |
09-083 |
Նոր Աստղաբերդ |
09-106 |
Նռնաձոր |
09-066 |
Շաղատ |
09-069 |
Շիկահող |
09-072 |
Շինուհայր |
09-073 |
Շուռնուխ |
09-076 |
Շվանիձոր |
09-074 |
Որոտան (Գորիսի շրջ.) |
09-077 |
Ուժանիս |
09-104 |
Չափնի |
09-079 |
Սալվարդ |
09-080 |
Սառնակունք |
09-081 |
Սևաքար |
09-087 |
Սյունիք |
09-082 |
Սպանդարյան |
09-084 |
Սրաշեն |
09-086 |
Վահրավար |
09-088 |
Վաղատուր |
09-090 |
Վարդանիձոր |
09-092 |
Վարդավանք |
09-094 |
Վերին Խոտանան |
09-095 |
Տանձավեր |
09-098 |
Տաշտուն |
09-100 |
Տեղ |
09-101 |
Քաջարան |
09-109 |
Քաջարան քաղաք |
09-007 |
Քարահունջ |
09-110 |
Քարաշեն |
09-111 |
Վայոց ձորի մարզ |
|
Բարձրունի |
10-013 |
Արենի |
10-008 |
Գնիշիկ (միայն Գնիշիկ գյուղի համար) |
10-017 |
Գոմք (միայն Գոմք և Կապույտ գյուղերի համար) |
10-019 |
Ելփին |
10-020 |
Խաչիկ |
10-025 |
Խնձորուտ |
10-026 |
Կարմրաշեն |
10-027 |
Հերմոն |
10-029 |
Մարտիրոս |
10-033 |
Նոր Ազնաբերդ |
10-034 |
Չիվա |
10-036 |
Ջերմուկ քաղաք |
10-002 |
Ռինդ |
10-037 |
Սարվան (միայն Ուղեձոր գյուղի համար) |
10-039 |
Սերս |
10-040 |
Վարդահովիտ |
10-041 |
Տավուշի մարզ |
|
Ազատամուտ (միայն Ազատամուտ գյուղի համար) |
11-005 |
Ակնաղբյուր |
11-006 |
Աճարկուտ |
11-008 |
Այգեհովիտ |
11-009 |
Այգեձոր |
11-010 |
Այգեպար |
11-011 |
Աչաջուր |
11-013 |
Արծվաբերդ |
11-014 |
Բագրատաշեն |
11-016 |
Բաղանիս |
11-017 |
Բարեկամավան |
11-018 |
Բերդ |
11-002 |
Բերդավան |
11-019 |
Բերքաբեր |
11-020 |
Դեբեդավան |
11-024 |
Դեղձավան |
11-025 |
Դիտավան |
11-026 |
Դովեղ |
11-027 |
Տավուշ |
11-030 |
Իծաքար |
11-031 |
Լուսահովիտ |
11-033 |
Լուսաձոր |
11-034 |
Խաշթառակ |
11-035 |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) |
11-037 |
Ծաղկավան (Տավուշի շրջ.) |
11-038 |
Կիրանց |
11-039 |
Կոթի |
11-040 |
Կողբ |
11-041 |
Մոսեսգեղ |
11-045 |
Նավուր |
11-046 |
Ներքին Կարմիր աղբյուր |
11-047 |
Նոյեմբերյան քաղաք |
11-004 |
Նորաշեն |
11-048 |
Ոսկեվան |
11-050 |
Ոսկեպար (միայն Ոսկեպար գյուղի համար) |
11-049 |
Չինարի |
11-051 |
Չինչին |
11-052 |
Չորաթան |
11-053 |
Պառավաքար |
11-054 |
Պտղավան |
11-055 |
Ջուջևան |
11-056 |
Սարիգյուղ |
11-057 |
Սևքար |
11-058 |
Վազաշեն |
11-059 |
Վարագավան |
11-060 |
Վերին Կարմիր աղբյուր |
11-061 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|