«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813165
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2013 թ. |
թիվ 260-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ 259-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 19-ի N 602-Ն հրամանը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման քննությունների հարցաշարը հաստատելու մասին» N 259-Ն հրամանը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Վ. Գաբրիելյան |