ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2012 թ. |
N 767-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՆԵՐԴԻՐ(ՆԵՐ)Ի ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին, 33-րդ հոդվածի 8-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթների պահանջներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի N 49/10 եզրակացությունը.
1. «ՖՈՐՄԱՏ-ԱՎՏՈՄՈՆՏԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը N ՏՄՏԶ 00010 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
2. «Հ.Ա.ԱՎՏՈՏԵԽԶՆՆՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը N ՏՄՏԶ 00024 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
3. «ՏՐԱՆՍ-ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը N ՏՄՏԶ 00003 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ մարդատար հոսքագծով ներդիր` 0001:
4. «ՍԵԱՐՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը N ՏՄՏԶ 00015 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` մեկ ունիվերսալ հոսքագծով ներդիր` 0001:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |