ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2012 թ. |
N 752-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՆԵՐԴԻՐ(ՆԵՐ)Ի ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին, 33-րդ հոդվածի 8-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթների պահանջներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 48/9 եզրակացությունը.
«ԱՎՏՈՌԵՄ» ավտոտեխզննության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել N ՏՄՏԶ 00008 լիցենզիայի նոր ձևաթուղթ և հետագա շահագործման համար` երկու մարդատար հոսքագծով ներդիրներ` 0001 և N 0002:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |