«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10312470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2012 թ. |
N 1024-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատելու մասին» N 130-Ն հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի նոյեմբերի 23-ի «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, զբոսավարի և ուղեկցորդի որակավորման վկայականների ձևերը հաստատելու, որակավորման և լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու մասին» N 190-Ն հրամանը,
3) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի կողմից անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 212-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տ. Դավթյան