«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 671-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետությն տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «19.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
19.1 |
Հայաստանը շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
200
280 |
50 000x2 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն թեմային նվիրված «Հայաստանը` աշխարհի շախմատի թիմային չեմպիոն. Armenia – World Chess Team Champion» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Հայաստանը շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. Armenia – Three – Time Օlympic Chess Champion» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների:
3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք թեմային նվիրված «Փոքր ճագարամուկ. Allactage elater» և «Հայկական մուֆլոն. Ovis orientalis gmelinii» 2 նամականիշի, համաձայն N 5 և N 6 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն թեմային նվիրված «Հայաստանը` աշխարհի շախմատի թիմային չեմպիոն. Armeոia – World Chess Team Champion» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 200 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:
2) Հայաստանը շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. Armenia – Three – Time Olympic Chess Champion» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 200 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:
3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք թեմային նվիրված «Փոքր ճագարամուկ. Allactage elater» և «Հայկական մուֆլոն. Ovis orientalis gmelinii» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 28 նոյեմբերի 2012 թվականի թիվ 671-Ն հրամանի |