«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 մարտի 2012 թ. |
N 136-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՓՈՍՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 660-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել՝
1) փոստի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) ճանապարհաշինական բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
|
Հավելված N 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի թիվ 136-Ն հրամանի |
ՓՈՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է փոստի բնագավառի ցուցանիշների (այսուհետ՝ ցուցանիշներ) վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության կողմից:
2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում փոստի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 1.1-ի Ձև 1-ի, որոնք ներկայացվում են փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորների կողմից յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:
3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում:
4. Վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
5. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «www.mtc.am» կայքում:
6. Վարչական վիճակագրական ռեգիստրի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, Համաշխարհային Փոստային Միությանը, Կապի տարածաշրջանային համագործակցությանը և այլ միջազգային կազմակերպություններին տրամադրվում են անվճար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
7. Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ), Կապի տարածաշրջանային համագործակցության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կարող է սահմանված կարգով փոփոխվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատված փոստային կապի բնագավառի ցուցանիշների ձևաչափը:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինն իրավունք ունի՝
1) ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորներից վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ.
2) հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները՝ նշելով սկզբնաղբյուրը։
9. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումները և այլ աշխատանքները իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
10. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում՝ նաև այլ իրավական ակտերով։
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հետևյալն է.
1) վարչական ռեգիստրում տվյալները գրանցվում են փոստի բնագավառի ցուցանիշների հաշվառման մատյանում` համաձայն հավելված 1.1-ի Ձև 2-ի,
2) վարչական ռեգիստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների մուտքագրում, պահպանում և ուղղումների կատարում,
3) հաշվառման մատյանում ներառվում է ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
12. Ուղղումը կատարվում է հետևյալ կարգով՝
1) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,
2) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխա- տակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հավելված 1.1
Ձև 1
Ձ Ե Վ Ա Չ Ա Փ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
Կիսամյակ |
N |
Ցուցանիշի անվանումը |
Չափի միավոր |
Հաշվետու ժամանակաշրջան | |
Ընթացիկ տարի |
Նախորդ | |||
1. |
Փոստային բաժանմունքների քանակը, ընդամենը |
հատ |
||
այդ թվում` գյուղական վայրերում |
հատ |
|||
2. |
Շարժական փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
||
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|||
3. |
Սուրհանդակային գրասենյակների քանակը, ընդամենը |
|||
այդ թվում` գյուղական վայրերում |
հատ |
|||
4. |
Ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
||
5. |
Ինտերնետ ծառայություններ մատուցող փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
||
6. |
Էլ. ցանցին համակցված փոստային բաժանմունքների քանակը |
հատ |
||
7. |
Տեսակավորման կենտրոնների քանակը |
հատ |
||
8. |
Աշխատողների թվաքանակը |
մարդ |
||
9. |
Փոստատարների թվաքանակը, ընդամենը |
մարդ |
||
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|||
10. |
Սուրհանդակների թվաքանակը, ընդամենը |
մարդ |
||
այդ թվում` գյուղական վայրերում |
մարդ |
|||
11. |
Փոստային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ |
հազար դրամ |
||
12. |
Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ |
|||
13. |
Քաղաքային տարածքի փոստարկղերից միջին օրական հավաքագրում |
հատ |
||
14. |
Գյուղական տարածքի փոստարկղերից միջին շաբաթական հավաքագրում |
հատ |
||
15. |
Քաղաքային տարածքում միջին օրական առաքում |
հատ |
||
16. |
Գյուղական տարածքում միջին շաբաթական առաքում |
հատ |
||
17. |
Նամակագրական թղթակցություն, |
հազար հատ |
||
1) |
Հասարակ նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|||
2) |
Պատվիրված նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|||
3) |
Գնահատված արժեքով նամակագրական թղթակցություն, ընդամենը` |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|||
18. |
Տպագիր հրատարակությունների տարածում հանրապետության տարածքում |
հազար հատ |
||
19. |
Հիբրիդ փոստ |
հազար հատ |
||
20. |
Կենսաթոշակների և նպաստների վճարում |
հազար դրամ |
||
21. |
Ծանրոցներ, ընդամենը |
հազար հատ |
||
1) |
Հասարակ ծանրոցներ, ընդամենը` |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|||
2) |
Գնահատված արժեքով ծանրոցներ, |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
հազար հատ |
|||
22. |
Արագացված փոստային ծառայություն (EMS) |
հազար հատ |
||
Այդ թվում` միջազգային |
||||
23. |
Դրամական միջոցների փոստային փոխանցումներ |
հազար դրամ |
||
Այդ թվում` միջազգային |
Հավելված 1.1
Ձև 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
N |
Մուտքագրման ամսաթիվը |
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը |
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային կապի գործունեության տեսակը |
1 |
2 |
3 |
4 |
|
Հավելված N 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի թիվ 136-Ն հրամանի |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտի բնագավառի ցուցանիշների (այսուհետ` ցուցանիշներ) վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության կողմից:
2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 2.1-ի Ձև 1-ի:
3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում:
4. Վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
5. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «www.mtc.am» կայքում:
6. Վարչական վիճակագրական ռեգիստրի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, ինչպես նաև հանրությանը տրամադրվում են անվճար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինն իրավունք ունի՝
1) յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ստանալ տրանսպորտային օպերատորներից վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ.
2) հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները՝ նշելով սկզբնաղբյուրը։
8. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումները և այլ աշխատանքները իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
9. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ` վերը չթվարկված, հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում՝ նաև այլ իրավական ակտերով։
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հետևյալն է.
1) վարչական ռեգիստրում տվյալները գրանցվում են տրանսպորտի բնագավառի ցուցանիշների հաշվառման մատյանում` համաձայն հավելված 2.1-ի Ձև 2-ի և Ձև 3-ի.
2) վարչական ռեգիստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների մուտքագրում, պահպանում և ուղղումների կատարում.
3) հաշվառման մատյանում ներառվում է ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
11. Ուղղումը կատարվում է հետևյալ կարգով՝
1) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,
2) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխա- տակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հավելված 2.1
Ձև 1
Ձ Ե Վ Ա Չ Ա Փ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
N |
Ցուցանիշի անվանումը |
Չափի միավորը |
Հաշվետու ժամանա-կաշրջանը |
1. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (անվանումը, հասցեն, հեռախոսահամարը) |
Հատ |
|
2. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը |
Հատ |
|
1) |
Միջպետական երթուղիներ |
Հատ |
|
2) |
Միջմարզային երթուղիներ |
Հատ |
|
3) |
Ներմարզային երթուղիներ |
Հատ |
|
3. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սակագները |
Դրամ |
|
1) |
Միջպետական երթուղիներ |
Դրամ |
|
2) |
Միջմարզային երթուղիներ |
Դրամ |
|
3) |
Ներմարզային երթուղիներ |
Դրամ |
|
4. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մեկնման ժամը |
Ժամ |
|
1) |
Միջպետական երթուղիներ |
Ժամ |
|
2) |
Միջմարզային երթուղիներ |
Ժամ |
|
3) |
Ներմարզային երթուղիներ |
Ժամ |
|
5. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սկզբնակետը և վերջնակետը |
||
1) |
Միջպետական երթուղիներ |
||
2) |
Միջմարզային երթուղիներ |
||
3) |
Ներմարզային երթուղիներ |
||
6. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների երկարությունը |
Կմ |
|
1) |
Միջպետական երթուղիներ |
Կմ |
|
2) |
Միջմարզային երթուղիներ |
Կմ |
|
3) |
Ներմարզային երթուղիներ |
Կմ |
|
7 |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների երթերի քանակը |
Հատ |
|
1) |
Միջպետական երթուղիներ |
Հատ |
|
2) |
Միջմարզային երթուղիներ |
Հատ |
|
3) |
Ներմարզային երթուղիներ |
Հատ |
|
8. |
Փոխադրված ուղևորների քանակը ըստ միջքաղաքային և միջպետական երթուղիների |
Մարդ |
|
9. |
Ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերը (անվանումը, հասցեն) |
Հատ |
|
10. |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կայանները (անվանումը, հասցեն, հեռախոսահամարը) |
Հասցե |
Հավելված 2.1
Ձև 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
N |
Ցուցանիշի |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների |
Փոխադրված ուղևորների քանակը ըստ միջքա-ղաքային և միջպետական երթուղիների | |||||
Անվանումը, սկզբնակետը և վերջնակետը |
Սակագինը |
Մեկնման ժամը |
Երկարու-թյունը /կմ/ |
Երթերի քանակը |
Սպասարկող կազմա-կերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոս | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
1. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափո-խադրումների երթուղիների ցանկը ըստ` |
|||||||
1) |
Միջպետական երթուղիների |
|||||||
2) |
Միջմարզային երթուղիների |
|||||||
3) |
Ներմարզային երթուղիների |
Հավելված 2.1
Ձև 3
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
N |
Ցուցանիշի անվանումը |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Հեռախոսահամարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերը |
|||
2. |
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կայանները |
|
Հավելված N 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի թիվ 136-Ն հրամանի |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է անկախ սեփականության ձևից և նշանակությունից Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ինչպես նաև ճանապարհի օտարման շերտում գտնվող ճանապարհների գործունեության ապահովման համար նախատեսված այլ շինությունների /այսուհետ՝ ճանապարհներ/ միասնական պետական ռեգիստրի /այսուհետ` Ռեգիստր/ վարման կարգը:
2. Սույն կարգի իմաստով ճանապարհների ռեգիստրը իրենից ներկայացնում է ինֆորմացիոն համակարգ, որը ներառում է տեղեկություններ ճանապարհների վերաբերյալ:
3. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական վարչության կողմից` ճանապարհների ճշգրիտ և ամբողջական հաշվառման և դրանց արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման նպատակով։
4. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացնում է տվյալ բնագավառի պետական կառավարման հանրապետական գործադիր մարմինը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, սահմանված կարգով իրեն ներկայացված տեղեկատվության հիման վրա:
5. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային համակարգով:
6. Թղթային և էլեկտրոնային տարբերակները ունեն նույն կառուցվածքը։
7. Յուրաքանչյուր տարվա վերջում էլեկտրոնային տարբերակի վրա Ռեգիստրում ընդգրկված ամբողջ տեղեկատվությունը տպագրվում և հաստատվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից:
II. Ռեգիստրի վարման կարգը
1. Ճանապարհի Ռեգիստրում գրանցման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում /այսուհետ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկ/ ընդգրկված լինելու փաստը, կամ Ռեգիստրում ընդգրկված որևէ տեղեկատվության փոփոխությունը:
2. Նոր կառուցված ճանապարհները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկելուց հետո, կամ Ռեգիստրում ընդգրկված որևէ տեղեկատվության փոփոխման դեպքում տեղեկատվություն տրամադրող մարմինը 10-օրյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն է ներկայացնում նոր տեղեկատվություն։
3. Ռեգիստրի վարումը իրենից ներկայացնում է ճանապարհների վերաբերյալ տվյալների բազայի վարում և ներառում է՝
1) ճանապարհի մասին տեղեկատվության մուտքագրում տվյալների բազա
2) տվյալների բազայի թարմացում
3) տվյալների բազայից տեղեկատվության հանում։
Համակարգի ներդրման պահին ռեգիստրի կազմման համար հիմք է հանդիսանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների համար ներկայացված տեղեկատվական քարտերը` համաձայն հավելված 3.1-ի Ձև 1-ի, իսկ Ռեգիստրում ընդգրկված յուրաքանչյուր ճանապարհի համար նոր տեղեկատվության /փոփոխություն/ մուտքագրում իրականացվում է ներքոհիշյալ փաստաթղթերի հիման վրա կազմված «Տեղեկատվական քարտերը» և փոփոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճենները: Ռեգիստրում յուրաքանչյուր փոփոխություն իրականացվում է եռօրյա ժամկետում տեղեկատվության ստացման օրվանից.
ա. անշարժ գույքի պետական գրանցման իրավունքի վկայական
բ. ճանապարհների գույքագրման հաշվետվություն
գ. ճանապարհների ուսումնասիրությունների արդյունքում կազմված և համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ակտը
դ. ՀՀ կառավարության համապատասխան որոշում (նոր ճանապարհի ներառում կամ հանում անվանացանկից)
ե. օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր։
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկից ճանապարհի հանումը (ՀՀ կառավարության համապատասխան որոշում) հիմք է տվյալ ճանապարհի «գործի» տեղափոխում արխիվ։
5. Ռեգիստրում ճանապարհների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում և փոփոխությունների իրականացում կատարվում է ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության (թղթային և էլեկտրոնային տարբերակներով) հիման վրա.
1) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով`
ա. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
բ. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը,
գ. «Հյուսիս -Հարավ ճանապահային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
դ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ։
2) Մարզերի և համայնքների ենթակայության տակ գտնվող հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների մասով` համապատասխան մարզպետարանները յուրաքանչյուրն իր մասով։
6. Ռեգիստրում ճանապարհի անվանման փոփոխություն կարող է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում կատարված փոփոխության հիման վրա:
III. Ռեգիստրի կազմավորումը
1. Ռեգիստրը բաղկացած է երկու բաժնից` հիմնական և արխիվային:
Ռեգիստրի հիմնական բաժնում ներառվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Տեղեկատվական քարտի հաշվառման մատյան` համաձայն հավելված 3.1-ի Ձև 2-ի
2) Ռեգիստրից տեղեկատվության տրամադրման հաշվառման` համաձայն հավելված 3.1-ի մատյան Ձև 3-ի
3) «Գործեր» - որտեղ գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների տեղեկատվական քարտերը և նրան կից սահմանված կարգով հաստատված այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսանում Ոեգիստրում ներառելու համար։
Յուրաքանչյուր գործին տրվում է ռեգիստրային համար, որը բաղկացած է տարեթվից, հերթական համարից և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների պայմանանիշից և համարից։
Ռեգիստրի արխիվային բաժնում ներառվում են այն «Գործերը», որոնցում ընդգրկված «Տեղեկատվական քարտերը» կորցրել են իրենց արդիականությունը կապված փոփոխված /թարմացված/ տեղեկատվության հետ։
Արխիվային բաժնի յուրաքանչյուր գործին տրվում է համար, որը համապատասխանում է Ռեգիստրի հիմնական բաժնում տրված ռեգիստրային համարին կցելով «արխիվ» բառը։
2. Ռեգիստրում «գործերը» դասավորվում են ըստ ճանապարհների նշանակության /միջպետական, հանրապետական, մարզային/ մարզային նշանակության ճանապարհները՝ ըստ մարզերի:
3. Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվության տրամադրման կարգը`
1) ճանապարհների վերաբերյալ Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվությունը, եթե այն չի հանդիսանում պետական գաղտնիք, տրամադրվում է բոլոր շահագրգիռ մարմիններին նրանց հարցման հիման վրա՝ համաձայն հավելված 3.1-ի Ձև 4-ի:
2) Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվությունը տրամադրվում է գրավոր հարցման ստացման օրվանից տասնօրյա ժամկետում:
4. Տեղեկատվության տրամադրման մերժելու դեպքում, գրավոր հարցման ստացման օրվանից տասնօրյա ժամկետում դիմողին տրվում է հիմնավորված պատասխան:
5. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմք է հանդիսանում տրամադրվող տեղեկատվության մեջ սույն կարգով հաստատված հավելված 3-ի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական գաղտնիքի առկայությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխա- տակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հավելված 3.1
Ձև 1
Տ ե ղ ե կ ա տ վ ա կ ա ն ք ա ր տ
_________________________________________________________________________________ 1. Ճանապարհի տվյալների բազա --------------------------------- ----------------------------------------------- --------------------------------------- ---------------------------------- Ճանապարհի անվանումը Ճանապարհի պայմանանիշը և համարը Ճանապարհի նշանակությունը Ճանապարհի երկարությունը 1) ճանապարհը տնօրինողների տվյալները |
2) Ճանապարհահատվածը տնօրինող իրավաբանական անձի | ||||
լրիվ անվանումը |
գտնվելու վայրը |
ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
հեռախոսի, ֆաքսի համարները և էլեկտրոնային հասցեն |
տնօրինության տակ գտնվող ճանապարհահատվածները պիկետներով /կմ-կմ/ (մոտեցումների առկայության դեպքում դրանց անվանումները) |
ա. Ավտոմոբիլային ճանապարհի անվանումը, ավտոմոբիլային ճանապարհի պայմանանիշը և համարը, ավտոմոբիլային ճանապարհի երկարությունը և ճանապարհի նշանակությունը, պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշմամբ ամրագրված տվյալներին
2) ճանապարհի վիճակը ըստ ճանապարհահատվածների
______________________________________________________________
1) վիճակի գնահատականը /երաշխիքային, լավ, բավ., վատ/ պիկետներով
(Ճանապարհի վիճակի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներառի ճանապարհի վիճակի գնահատականը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարած աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419 որոշմամբ սահմանված կարգով)
3) ճանապարհի վերակառուցման, հիմնանորոգման տարեթվերը ըստ ճանապարհահատվածների
շինարարական գործունեության անվանումը |
ճանապարհա-հատվածները պիկետներով |
իրականացման տարեթիվը |
ներդրումների չափը |
իրականացնող կազմակերպության անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1) 1-ին սյունակում նշվում է հետևյալ անվանումները «վերակառուցում», «հիմնանորոգում»
2) 2-րդ սյունակում շինարարական գործունեությանը համապատասխան ճանապարհահատվածները պիկետներով /կմ/
3) 3-րդ սյունակում շինարարական գործունեության իրականացման տարեթիվը
4) 4-րդ սյունակում ֆինանսական ներդրումների չափը
5) 5-րդ սյունակում շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպության անվանումը
4) ճանապարհի ծածկը ըստ ճանապարհահատվածների
Ճանապարհահատվածը պիկետներով |
Ճանապարհահատվածի ծածկը |
1) ճանապարհի ծածկի անվանումը նշվում է ըստ «Ավտոմոբիլային ճանապարհներ ՀՀՇՆIV-11.05.02-99» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի
5) ճանապարհի տեխնիկական կարգը ըստ ճանապարհահատվածների
N |
Ճանապարհահատվածը պիկետներով /կմ-կմ/ |
Ճանապարհահատվածի կարգը |
1) գրանցման ներկայացվող Ճանապարհի ճանապարհահատվածների տեխնիկական կարգերը պետք է համապատասխանեն «Ավտոմոբիլային ճանապարհներ ՀՀՇՆIV-11.05.02-99» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված կարգերին, իսկ բնակավայրի տարածքում գտնվող այդ ճանապարհի մաս հանդիսացող ճանապարհահատվածները «Градостроительство. Планировка и застройка городских и сельских поселений СНиП 2.07.01-89» շինարարական նորմերով սահմանված կարգերին
6) ճանապարհի գտնվելու վայրը
Մարզի (ք.Երևան), տարածաշրջանի, համայնքի (բնակավայրի) անվանումները, որտեղ գտնվում են ճանապարհահատվածները |
վարչական սահմաններում ընկած ճանապարհահատվածների երկարությունները /կմ/ |
պիկետը | |||
Մարզի անվանումը |
|||||
այդ թվում՝ |
|||||
այդ թվում՝ ըստ բնակավայրերի |
|||||
|
|||||
այդ թվում՝ ըստ բնակավայրերի |
|||||
Մարզի անվանումը |
________________________________________________________________________________
1) Մարզերի, տարածաշրջանների, համայնքների (բնակավայրերի և բնակավայրի տարածքում տարանցիկ փողոցների) անվանումները, սկսած սկզբնակետից՝ նշելով ճանապարհահատվածների երկարությունները պիկետներով ըստ վարչական սահմանների (ճանապարհի գտնվելու վայրը պետք է ընդգրկի բոլոր այն մարզերը, տարածաշրջանները և համայնքները (բնակավայրերը), որոնց վարչական սահմաններում գտնվում է ճանապարհը` նշելով ճանապարհի երկարությունները և պիկետներով յուրաքանչյուր վարչական սահմանի համար համապատասխան չափագրումների արդյունքներից ելնելով)
7) ճանապարհի շահագործման հանձնման տարեթիվը
___________________________________________________________
Ճանապարհահատվածի շահագործման հանձնման տարեթիվը պիկետներով
8) տեղեկություններ ճանապարհը շահագործող կազմակերպության վերաբերյալ
N |
սպասարկվող ճանապարհահատվածի երկարությունը պիկետներով |
սպասարկող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը |
պայմանագրի համարը |
1 |
2 |
3 |
4 |
9) ճանապարհի արժեքը
ա. Ճանապարհի բալանսային արժեքը ________________ /հազար դրամ/
բ. Ճանապարհի մնացորդային արժեքը ______________ /հազար դրամ/
2. Արհեստական կառույցների տվյալների բազա
Արհեստական կառույցի անվանումը |
Գտնվելու վայրը |
Կառուցման, վերակառուցման, վերանորոգման տարեթվերը / / |
Կառույցի տեխնիկական բնութագրերը |
Տեխնիկական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1) արհեստական կառույցի անվանումը սյունակում նշվում է` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները («թունել», «կամուրջ», «հենապատ» և այլն)
2) գտնվելու վայրը սյունակում նշվում է` կառույցի պիկետը /կմ/
3) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման տարեթվերը սյունակում նշվում է կառուցման տարեթիվը, իսկ փակագծով՝ վերջին հիմնանորոգման տարեթիվը
4) կառույցի տեխնիկական բնութագրերը սյունակում նշվում է` կառույցի հիմնական տեխնիկական բնութագիրը (թունելի երկարությունը, լայնությունը, բարձրությունը, կամրջի երկարությունը, տիպը և շինանյութը, հաշվարկային բեռնվածքը, գաբարիտները և այլն)
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կառույցի տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը
3. Կահավորանքի տվյալների բազա
կահավորանքի անվանումը |
գտնվելու վայրը |
տեղադրման |
տեխնիկական բնութագիրը |
տեխնիկական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1) կահավորանքի անվանումը սյունակում նշվում է` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները (ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, պարսպող հարմարանքներ և այլն)
2) գտնվելու վայրը (պիկետը) սյունակում նշվում է` կահավորանքի տեղադրման պիկետը /կմ/
3) տեղադրման տարեթիվը սյունակում նշվում է վերջին տեղադրման տարեթիվը
4) տեխնիկական բնութագիրը սյունակում նշվում է` հիմնական տեխնիկական բնութագիրը
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը (կահավորանքի բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»)
4. Այլ շինությունների տվյալների բազա
Ճանապարհային ինժեներական և ճանապարհային ծառայության շինությունների անվանումները |
գտնվելու վայրը |
կառուցման |
տեխնիկական բնութագիրը |
տեխնիկական |
1) Ճանապարհային ինժեներական և ճանապարհային ծառայության շինությունների անվանումները սյունակում նշվում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները (կանգառներ, ավտոտաղավարներ, հանգստյան գոտիներ, ճանապարհների պահպանության հենակետեր, շինանյութերի պահեստներ և այլն).
2) գտնվելու վայրը (պիկետը) սյունակում նշվում է` շինության գտնվելու վայրը /կմ/
3) տեխնիկական բնութագիրը սյունակում նշվում է` հիմնական տեխնիկական բնութագիրը (մակերեսը, տիպը, շինանյութը և այլն)
4) տեղադրման տարեթիվը սյունակում նշվում է կառուցման և վերջին հիմնանորոգման տարեթիվը
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը (շինության բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»)
_________________ պաշտոնը |
__________________ ստորագրությունը |
________________________ անունը, ազգանունը |
կնիք
Հավելված 3.1
Ձև 2
Տեղեկատվական քարտի հաշվառման մատյան
N |
տեղեկատվական քարտի մուտքագրման ամսաթիվը |
փաստաթուղթը ներկայացնող կազմա-կերպության անվանումը |
ճանապարհի |
ճանապարհի պայմանանիշը և |
գործի կազմման ամսաթիվը |
գործի արխիվ տեղա-փոխման |
գործի |
գրանցա-մատյան վարողի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Հավելված 3.1
Ձև 3
Ռեգիստրից տեղեկատվության տրամադրման մատյան
N |
հարցման մուտքա-գրման ամսաթիվը |
հարցում ուղարկող կազմակեր-պության տվյալները |
հարցման մեջ նշված ճանապարհի անվանումը |
պահանջվող տեղեկա-տվությունը |
տեղեկատվության տրամադրման ամսաթիվը և համարը |
գրանցամատյան վարողի ազգանունը և ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հավելված 3.1
Ձև 4
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների Ռեգիստրից
«____________» 20……թ. N
Սույն քաղվածքը պարունակում է տեղեկություններ
______________________________________________________ մասին
ավտոմոբիլային ճանապարհի լրիվ անվանումը, պայմանանիշը և համարը
Պահանջվող տեղեկատվության անվանումը |
Ռեգիստրում գրանցված տեղեկատվության նշանակությունը (արժեքը, մեծությունը) |
_________________ պաշտոնը |
__________________ ստորագրությունը |
________________________ անունը, ազգանունը |
կնիք