«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2012 թ. |
N 209-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 68-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանում «9-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով։
2. Հրամանով հաստատված Հավելված N 1.1-ում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական իրավական հարցերով» բառերով։
Հ. Թովմասյան