ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլի 2011 թ. |
N 762-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերությանը բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Բավարարել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված հայտը և հատկացնելով լիցենզիա` հետևյալ հայտատուին.
1) «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ` Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին։
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 27.04.2011 թ. N 762-Ա հրաման)
1. |
«Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ |
ք.Երևան, Ձորափի 40 |
Կ -XX-001544 |
27.04.2011 |
Բժշկական օգնություն և սպասարկում (Հիվ.` ինտերվենցիոն սրտաբանական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական Արտահիվ.` սեռախտա-բանական) |
ք.Երևան, Ձորափի 40 |
անժամկետ |
