«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
12 օգոստոսի 2011 թ. |
N 124-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին այդ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ծանուցումները հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Մուրադյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի օգոստոսի 12-ի N 124-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում է «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման ենթակա կազմակերպություններին և պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերին լուծարվելու կամ պետական հաշվառումից հանվելու մասին ծանուցումները հանձնելու ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ պետական ռեգիստր) «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո՝ մինչև 2011 թվականի սեպտեմբերի 15-ը փոստային կապի ծառայության (հետ ծանուցմամբ) կամ անհատական հանձնման միջոցով ուղարկում է ծանուցում (Ձև 1) այդ ցանկերում նշված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ լուծարվելու կամ պետական հաշվառումից հանվելու մասին:
3. Ծանուցումն ուղարկվում է կազմակերպության գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի կամ պետական ռեգիստրին հայտնի՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այլ հասցեով:
4. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն ստորագրությամբ հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցչին:
5. Եթե նշված հասցեներում կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավոր չէ գտնել, ապա պետական ռեգիստրը ծանուցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակման: Տեղեկագրի հրապարակման օրվանից ևս ծանուցումը համարվում է պատշաճ:
6. Սույն կարգին համապատասխան ծանուցումն ապահովելու հետ մեկտեղ «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետական ռեգիստրը հրապարակում է նաև 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում, իր պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Ձև N 1
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տրվում է՝ ____________________________________________________________________
____________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը /
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
1. Սույն ծանուցմամբ տեղեկացնում ենք, որ 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք), որի համաձայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունները, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, ենթակա են լուծարման կամ պետական հաշվառումից հանման:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ընդգրկված է օրենքի հիման վրա լուծարման ենթակա կազմակերպությունների կամ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի ցանկերում` տեղեկացնում ենք, որ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշված կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) պարտավոր են երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնել տեղեկանք՝ ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող գույքի մասին:
3. Նույն ժամկետում ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին կհանի լուծարման ենթակա կազմակերպությունների կամ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի ցանկերից:
4. Ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը երկամսյա ժամկետում պետական ռեգիստրին կարող է ներկայացնել նաև առարկություններ:
5. Երկամսյա ժամկետում սույն ծանուցման 2-րդ կետով նշված տեղեկանքը կամ 4-րդ կետով նշված առարկությունները չներկայացնելու դեպքում կհամարվի, որ ծանուցվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտավորություն և գույք չունի, որի դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում կգրանցի նշված կազմակերպության գործունեության դադարեցումը կամ անհատ ձեռնարկատիրոջը կհանի պետական հաշվառումից:
![loading...](/static/img/loader.gif)