«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
21 մարտի 2012 թ. |
N 133-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Գործողության մեջ դնել`
1) Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Գարեգին Նժդեհ. 1886-1955. Garegin Nzhdeh» նամականիշը, սահմանելով անվանագինը` 200 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ. 1886-1908. MISAK METSARENTS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
3) Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. 361-440թթ./A.D. St. Mesrop Mashtots» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|