«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
5 սեպտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 2061-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
|
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարության հետ |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 9.2-րդ կետում «Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը սահմանելու մասին» N 1542-Ն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված` շահաբաժինների հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների շահաբաժինների վրա:» նախադասությունը հանել:
2. Հրահանգի 11.1-րդ կետի 6-րդ ենթակետում «օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած» բառերը փոխարինել»` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած» բառերով:
3. Հրահանգի հավելված 2-ում`
1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկում`
ա. 0242 տողում «կրած կորուստները (բաշխված կորուստներ)» բառերը փոխարինել «կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները)» բառերով.
բ. 0800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
0800 |
( )» |
գ. հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 1-ով`
«Աղյուսակ 1. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը) |
Տեսակարար կշիռը | ||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս | ||
»: |
2) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման» ցուցումներում`
ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) Հաշվարկի 2.4-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը և կրած կորուստները (այդ թվում` բաշխված ծախսերը և բաշխված կորուստները)` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը): 0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները): 0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերի և կրած կորուստների (այդ թվում` բաշխված ծախսերի և բաշխված կորուստների) ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:».
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Շահութահարկի գումար` արտոնությունները կիրառելուց հետո») և 0900 տողում ցույց են տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո` որպես 0700 և 0800 տողերի հանրագումար (եթե [տող0700]+[տող0800]<0, ապա =0):».
գ. ցուցումները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`
«13. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 1-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»: