Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2011-02.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.417
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
31.10.2007
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
31.10.2007
Дата вступления в силу
13.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11807402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 787-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882 որոշմամբ հաստատված՝ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգի 2-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը» համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1997 թվականի մարտի 7-ի «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրման մասին» կարգը հաստատելու մասին» թիվ 85 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թվականի
հոկտեմբերի 31-ի
N 787-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների (այսուհետ՝ հիմնարկ), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի (այսուհետ՝ լրիվ մաշված գույք) դուրսգրման կարգը:

2. Սույն կարգը կարող է կիրառվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների գույքի դուրսգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

3. Սույն կարգի իմաստով գույքը լրիվ մաշված է համարվում, եթե.

1) այն հետագա շահագործման համար ոչ պիտանի է դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, շահագործման նորմալ պայմանների խախտման հետևանքով և այլ նմանատիպ պատճառներով,

2) այն պիտանի չէ հիմնարկի, կազմակերպության ընդլայնման, վերակառուցման և տեխնիկական վերազինման նպատակով օգտագործելու համար,

3) դրա հետագա օգտագործումը, իրացումը կամ այլ օտարումը անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար:

4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն լրիվ մաշված գույքը լուծարման ենթակա է, եթե այն.

1) իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, դետալներ, առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը հետագա գործունեության համար,

2) պարունակում է գունավոր և թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր:

5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լրիվ մաշված գույքի լուծարումից առաջացած թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են տվյալ լրիվ մաշված գույքի համար պատասխանատվություն կրող անձը, ինչպես նաև անկախ գնահատող (տնտեսապես շահավետ լինելու դեպքում) կամ, անհրաժեշտության դեպքում, անկախ գնահատողների խումբ: Հիմնարկի լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև մեկ մասնագետ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, իսկ կազմակերպության լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում` մեկ մասնագետ կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմնից:

(6-րդ կետը խմբ. 08.04.09 թիվ 335-Ն)

7. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, կազմակերպության ղեկավարը, պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկել համապատասխան մասնագետների:

8. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման համար ստեղծվող հանձնաժողովը.

1) անցկացնում է լուծարման կամ դուրսգրման ենթակա լրիվ մաշված գույքի զննում և օգտագործելով անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները, կազմում եզրակացություն՝ հիմնավորելով նրա հետագա գործածության համար ոչ պիտանելիությունը կամ հետագա վերականգնման աննպատակահարմարությունը՝ նշելով լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման հիմքերը (մաշվածություն, վերակառուցում, շահագործման նորմալ պայմանների խախտում, վթար և այլն),

2) հիմնավորում է լուծարման կամ դուրսգրման ենթակա լրիվ մաշված գույքի օգտակար ծառայության սպառված լինելու փաստը,

3) միջոցներ է ձեռնարկում լրիվ մաշված գույքի ժամկետից շուտ շահագործումից դուրս գալու համար մեղավոր անձանց հայտնաբերման ուղղությամբ, ներկայացնում առաջարկություններ հիմնարկի, կազմակերպության ղեկավարությանը՝ մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

4) որոշում է լուծարված լրիվ մաշված գույքի առանձին հանգույցների, դետալների, նյութերի հետագա օգտագործման հնարավորությունը և կատարում դրանց գնահատումը,

5) իրականացնում է հիմնարկի, կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվող աշխատանքային խմբի վերահսկողությունը լուծարման ենթակա լրիվ մաշված գույքից պիտանի հանգույցները, դետալները, գունավոր և թանկարժեք մետաղներն առանձնացնելու նկատմամբ, որոշում է դրանց քանակը, կշիռը և վերահսկում դրանց հետագա պահեստավորումը,

6) կազմում է լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման ակտ:

9. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման ակտում նշվում են նաև լրիվ մաշված գույքը բնութագրող հետևյալ տարրերը.

1) գույքի արտադրման կամ կառուցման ամսաթիվը,

2) հիմնարկի և կազմակերպության կողմից գույքի ձեռքբերման ամսաթիվը, այն շահագործման հանձնելու ամսաթիվը,

3) գույքի սկզբնական արժեքը (վերականգնված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը),

4) հաշվապահական հաշվառման նպատակով հաշվարկված մաշվածության գումարը (վերականգնված արժեքը, վերագնահատման ամսաթիվը, արժեքը),

5) գույքի լուծարման կամ դուրսգրման հիմքերը (մաշվածություն, վերակառուցում, շահագործման նորմալ պայմանների խախտում, վթար և այլն),

6) գույքի հիմնական մասերի, դետալների, հանգույցների, կառուցվածքային տարրերի վիճակը:

10. Ավտոտրանսպորտային միջոցների լուծարման կամ դուրսգրման ժամանակ, բացի սույն կետում նշված տարրերից, նշվում է նաև ավտոմեքենայի վազքը, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական այլ տվյալներ:

10.1. Անշարժ գույք հանդիսացող շենք, շինությունների դուրսգրման ժամանակ, բացի սույն կարգում նշված տարրերից, հաշվի է առնվում նաև տվյալ շենք, շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ- ի կողմից տրված եզրակացությունը:

(10.1 կետը լրաց. 30.12.10 թիվ 891-Ն)

11. Վթարի հետևանքով կազմակերպության հաշվեկշռից լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման դեպքում ակտին կցվում է վթարի մասին ակտի պատճենը:

12. Լրիվ մաշված գույքի լուծարման կամ դուրսգրման մասին հանձնաժողովի ակտը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում հիմնարկի, կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

13. Հիմնարկը, կազմակերպությունը իր հաշվապահական հաշվեկշռից լրիվ մաշված գույքը կարող է դուրս գրել միայն ամորտիզացիայի ժամկետը լրանալու դեպքում, բացառությամբ այն գույքի, որը շահագործման համար ոչ պիտանի է դարձել վթարի պատճառով: Մնացած դեպքերում դրանք դուրս են գրվում վերադաս (հիմնադիր) մարմնի թույլտվության առկայության դեպքում:

14. Մինչև լուծարման կամ դուրսգրման ակտի հաստատումը դուրս գրվող լրիվ մաշված գույքի քանդում և ապատեղակայում չի թույլատրվում:

15. Քանդված և ապատեղակայված լրիվ մաշված գույքի այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, գնահատվում և մուտքագրվում են այն հաշիվներին, որոնցում հաշվառվում են համանման նյութական արժեքները, իսկ ոչ պիտանի դետալները և նյութերը հաշվառվում են որպես ջարդոն:

16. Հիմնարկի, կազմակերպության ամրացված լուծարված կամ դուրսգրված գույքի կամ նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի վերաբերյալ, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, կազմվում է եզրակացություն և ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որը կազմակերպում է համապատասխան գույքի, նրա առանձին հանգույցների, նյութերի դետալների և մասերի աճուրդ և ստացված միջոցները ուղղում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի լուծարումից կամ դուրսգրումից ստացված միջոցները տնօրինվում են կազմակերպության կողմից:

17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը լրիվ մաշված գույքի առանձին տեսակների համար կարող է սահմանել լրիվ մաշված գույքի դուրսգրման այլ կարգ, հաշվի առնելով հիմնարկի, կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունները և հիմնավորումները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2015, թիվ 342-Ն 02.07.2015, N 787-Ն
30.12.2010, թիվ 891-Ն 11.02.2011, N 787-Ն
08.04.2009, թիվ 335-Ն 14.05.2009, N 787-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան