ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 240-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Անվճարունակության գործերով կառավարիչ Գեվորգ Աղամալյանին 13.06.2003 թ. տրված թիվ 01Ա N 00220 լիցենզիան ուժը կորցրած համարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 11.09.2007 թ. եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2007 թվականի օգոստոսի 7-ից ուժը կորցրած համարել Գևորգ Աղամալյանին 13.06.2003 թ. տրված թիվ 01Ա N 00220 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան
