«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
11 փետրվարի 2011 թ. |
N 50-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 11-ի N 50-Ն հրամանի |
Ձև
_____________________________________________________ |
Փաստաթղթի համարը`________________________________ |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________ |
______________________________________________________________________________ |
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
3. Տեղեկացնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում) վերսկսում եմ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը` | |||
N |
Գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
Գործունեության տեսակը |
Օբյեկտի նույնականացման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից |
1 |
2 |
3 |
4 |
Կից ներկայացնում եմ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր հայտարարություն (հայտարարություններ): |
4. Տեղեկացնում են, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում) դադարեցնում եմ հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը. | ||||
N |
Գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
Գործու-նեության տեսակը |
Գործունեության դադարեցման սկիզբը |
Օբյեկտի նույնականացման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Կազմակերպության տնօրեն |
___________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հաշվապահ |
___________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Դիմումի ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
_________ _____________________ 20 թ. (լրացվում է հարկային տեսչության կողմից) |
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դիմումը լրացվում և ներկայացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան: Դիմումը ներկայացվում է նախապես` գրավոր մինչև հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը դադարեցնելը կամ վերսկսելը:
2. Դիմումը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից դիմումը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
3. Դիմումի ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. Դիմումի ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
5. Դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի`
1) 2-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ վերսկսվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, իսկ 3-րդ սյունակում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը: Ավտոտրանսպորտային գործունեության վերսկսման դեպքում դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
2) 4-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
6. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը վերսկսելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով:
7. Գործունեության վերսկսման դեպքում դիմումին կից ներկայացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր հայտարարությունը (հայտարարությունները)` լրացնելով առդիր թերթերի քանակը:
8. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ դադարեցվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, դադարեցվող գործունեության տեսակը և գործունեության դադարեցման սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Ընդ որում, գործունեության դադարեցման սկիզբը չի կարող դիմումի ներկայացման օրվանից ավելի շուտ լինել: Ավտոտրանսպորտային գործունեության դադարեցման դեպքում դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
9. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 5-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
10. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը դադարեցնելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով: