«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10310489
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
2 դեկտեմբերի 2010 թ. |
N 999-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 655-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 655-Ն հրամանով հաստատված Հավելված N 1-ում և Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածի`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը
բ. 9-րդ կետի երրորդ պարբերության «Հանձնաժողովի նախագահի և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառերը
գ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը
դ. 12-րդ կետի «ժդ» ենթակետի «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով
ե. ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի «ժգ» և 19-րդ կետի «բ» կետերը
զ. 16-րդ կետի «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով
է. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»:
2) Հրամանով հաստատված N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետի երրորդ պարբերության «Հանձնաժողովի նախագահի և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառերը
բ. 16-րդ կետի «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով
գ. 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ե) անցկացնում է ատեստավորում` թեստավորման և հարցազրույցի միջոցով»:
Նախարար |
Ն. Երիցյան |