«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 12110201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2010 թ. ք. Երևան |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 48-Ն որոշմամբ հաստատված` «Կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության կարգ»-ի 2-րդ և 8-րդ կետերի`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցություն ստանալու դիմումի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ապաստան հայցողի կամ փախստականի՝ իր քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամավոր վերադարձի գրավոր համաձայնության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Գևորգյան
Հավելված N 1 ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի մայիսի 6-ի N 05-Ն հրամանի
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ)` ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ` ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
(Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4)
________________________ |
Անուն |
________________________ |
Ազգանուն |
________________________ |
Հայրանուն |
________________________ |
Քաղաքացիություն |
________________________ |
Նախկին մշտական բնակության վայր |
|
________________________ |
ՀՀ-ում բնակության վայր |
________________________ |
Հեռախոս |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ ինձ_______________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) |
աջակցել իմ քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ միջանցիկ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում: |
______________________ _________________ (նշել անհրաժեշտը) |
Միջնորդում եմ նաև ՀՀ-ում ինձ ապաստան տալու դիմումի կապակցությամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել /իմ փախստականի ճանաչումը դադարեցնել/ |
_______________________________________ (նշել անհրաժեշտը) |
__ ____________ 20 թ. |
___________________ (դիմողի ստորագրությունը) |
օրը, ամիսը, տարեթիվը |
Հավելված N 2 ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի մայիսի 6-ի N 05-Ն հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ՝ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Ես`_______________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) | |
տեղեկացվել եմ, որ իմ կամավոր վերադարձը իմ քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր անվտանգ չէ: Այդուհանդերձ ես ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, որի համար տալիս եմ իմ համաձայնությունը: |
_______________ | |
______________
օրը, ամիսը, տարեթիվը |