«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 սեպտեմբերի 2010 թ. |
N 187-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» N 41-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
Հրամանի 2-րդ կետում՝
1) 1-ին ենթակետի «170 մարդ» բառերը փոխարինել «215 մարդ» բառերով.
2) 1-ին ենթակետի «դ)» պարբերության «5 մարդ» բառերը փոխարինել «50 մարդ» բառերով.
3) 10-րդ ենթակետի «460 մարդ» բառերը փոխարինել «464 մարդ» բառերով.
4) 10-րդ ենթակետի «բ)» պարբերության «6 մարդ» բառերը փոխարինել «8 մարդ» բառերով.
5) 10-րդ ենթակետի «ե)» պարբերության «6 մարդ» բառերը փոխարինել «8 մարդ» բառերով.
6) 12-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
7) 13-րդ ենթակետի «50 մարդ» բառերը փոխարինել «57 մարդ» բառերով.
8) 13-րդ ենթակետը «կալանքի դատապարտված անձինք» տողից հետո լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ՝ «կիսափակ ուղղիչ հիմնարկ - 4 մարդ» (տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար)».
9) 13-րդ ենթակետի «կիսաբաց ուղղիչ հիմնարկ-15 մարդ» բառերը փոխարինել «կիսաբաց ուղղիչ հիմնարկ-4 մարդ» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան