ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2009 թ. |
N 553-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԵՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N ՏԿՈՒ 00219 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00001 ՈՒ N 00002 ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 23/7 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ԱՐՄԵՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00219 լիցենզիան և N 00001 ու N 00002 ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Սարգսյան