«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11109323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 575-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 556-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. նոյեմբերի 21-ի N 556-Ն` «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. սեպտեմբերի 2-ի N 433-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանով հաստատված «Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը» հավելվածում «Գ. Գյուրջյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սամուելյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով, «Ս. Սարուխանյան «Ժող. արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերը` «Ս. Սարուխանյան «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ» բառերով, «Ա. Պողոսյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ» բառերը` «Ա. Պողոսյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հայտագրման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով:
Նախարար` |
Հ. Պողոսյան |