Գլխավոր տեղեկություն
Номер
N 282-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (09.01.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.463
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
08.12.2009
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
08.12.2009
Дата вступления в силу
09.01.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11709465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 282-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ) ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 168 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումները՝ համաձայն N 1 հավելվածի,

2) շենքերի ու շինությունների վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մեթոդական ցուցումների հաստատման մասին» N 168 հրամանը։

 

Նախարար՝

Վ. Վարդանյան

 

 

Հավելված N 1


Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանով

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես և դրանց առանձին տարրերի և ընդհանուր կրողունակության ու կոշտության հուսալիության գնահատման նպատակով:

 Ըստ ստացված արդյունքների տրվում են առաջարկություններ` վնասված տարրերի ուժեղացման կամ փոխարինման և վնասվածքների առաջացման պատճառների վերացման վերաբերյալ:

2. Սույն մեթոդական ցուցումները կրում են խորհրդատվական բնույթ և նախատեսված են օգտագործելու բնակելի, հասարակական և արտադրական շենքերի (այսուհետ` շենքեր) և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար:

3. Մեթոդական ցուցումներում բերված են քարե, խոշորապանելային և կարկասային շենքերի հետազննության մեթոդաբանությունը, դրանց ֆիզիկական մաշվածության և վնասվածության աստիճանները, ինչպես նաև շահագործման համար պիտանիության գնահատման կանոնները, դրույթներ շենքերի վնասվածության աստիճանի որոշման վերաբերյալ:

4. Շենքերի և շինությունների հետազննությանը նախորդում է գոյություն ունեցող նախագծային և այլ տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Նախագծային փաստաթղթերի բացակայության կամ ոչ լրակազմ լինելու դեպքում կատարվում են անհրաժեշտ չափագրական գծագրեր և էսքիզներ:

5. Կիրառում են հետազննության երկու ձևեր.

1) դիտողական,

2) դիտողագործիքային:

6. Դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում և նշվում են (անհրաժեշտության դեպքում լուսանկարվում են) երևացող թերությունները, դեֆորմացիաները, կոնստրուկցիաների տարրերի չափերի, ձևի ու դիրքի շեղումները, ճաքերի առկայությունն ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն, կենսաբանական, այրվածքային և այլ տիպի վնասվածքները:

Հատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել կրող կոնստրուկցիաների` հիմքերի, պատերի, հիմնակմախքի, կապերի, ենթաամբարձիչային հեծանների, ծածկերի, սանդուղքների հետազննությանը:

Միաժամանակ նշվում են գոյություն ունեցող վնասվածքների, դեֆորմացիաների և թերությունների հնարավոր պատճառները:

Անհրաժեշտության դեպքում բացվում են կոնստրուկցիաները, ինչպես նաև ժամանակավոր ամրակապվում և ցանկապատվում են վթարային վիճակում գտնվող կոնստրուկցիաները և վտանգավոր տեղամասերը:

7. Շենքերի դիտողագործիքային հետազննության ժամանակ, բացի 6-րդ կետում նշված աշխատանքներից, կատարվում են նաև.

1) նստվածքների, ճկվածքների, ուղղաձիգ շեղումների, հենարանային հարթակների տեղափոխությունների և այլ չափումներ,

2) ճաքերի բացվածքի լայնության չափումներ,

3) կոնստրուկցիաների նյութերի ամրության որոշում,

4) բետոնի, ամրանների և մետաղե կոնստրուկցիաների կոռոզիոն վնասվածության, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների կենսաբանական վնասվածության գնահատում:

Կոնստրուկցիաների նյութերի ամրության և այլ բնութագրերի որոշման ժամանակ առավելություն պետք է տալ հսկողության չքայքայող մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրությունը որոշել մեխանիկական գործողության սարքերով):

8. Ամբողջ շենքի և դրա կոնստրուկցիաների վիճակի մասին լրացուցիչ տվյալներ ստանալու անհրաժեշտության դեպքում կատարում են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև ստուգիչ հաշվարկներ:

9. Շենքերի հետազննության ժամանակ մանրակրկիտ ստուգվում են ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի վիճակը (ջրմուղ, կոյուղի, ջեռուցում), ինչպես նաև արտաքին սալվածքի, մթնոլորտային տեղումների հեռացման այլ միջոցառումների առկայությունն ու վիճակը:

10. Անհրաժեշտության դեպքում, հատուկ մեթոդաբանության օգնությամբ, որոշվում է նաև օդաթափանցելիությունը, ջերմահաղորդականությունը, օդի խոնավությունը և օդափոխությունը սենյակներում, միջնորմների և ծածկերի ձայնամեկուսիչ հատկությունները և այլն:

11. Շենքերի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) տրվում է հետազննության արդյունքների հիման վրա` կախված կոնստրուկցիաների գումարային ֆիզիկական մաշվածության և վնասվածության մակարդակից: Կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի հատկանիշները և դրանց համապատասխան ֆիզիկական մաշվածության և վնասվածության աստիճանները բերված են համապատասխանորեն հավելված N 1-ի 2-րդ աղյուսակում և 10-րդ բաժնում:

Երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24 հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02.06 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շիննորմերի համաձայն:

12. Բնակելի շենքերի և առանձին սենյակների շահագործման պիտանիության (բնակության համար) գնահատականը որոշվում է հաշվի առնելով շենքի տեխնիկական վիճակը (վնասվածության աստիճանները, տե՛ս 11-րդ կետը) և բնակարանների հատակագծման, ինժեներական սարքավորումների, կառուցապատման խտության և բնակելի թաղամասերի բարեկարգման համապատասխանությունը նորմերի պահանջներին:

Հիմնական ծավալատարածական թերությունները (հատկանիշները), որոնցով որոշվում է շենքի ոչ պիտանիությունը մշտական բնակության համար, բերված են հավելված 1-Գ-ում:

13. Գոյություն ունեն բնակության համար ոչ պիտանի երկու տիպի բնակարաններ.

1) բնակարաններ, որոնք ոչ պիտանի են և չեն կարող բարելավվել, ունեն այնպիսի թերություններ, որոնք տեխնիկապես հնարավոր չէ վերացնել կամ այն նպատակահարմար չէ տնտեսական առումով: Բացառություն են կազմում ճարտարապետական, պատմամշակութային հուշարձանները,

2) բնակարաններ, որոնք չեն համապատասխանում գործող սանիտարահիգիենիկ և ճարտարապետաշինարարական նորմերի պահանջներին, բայց կարող են օգտագործվել հիմնական նորոգումից կամ ձևափոխումից հետո, որոնց կատարման նպատակահարմարությունը հաստատվում է համապատասխան տնտեսական հաշվարկներով:

14. Շենքի հետազննության արդյունքները, որոնք պարունակում են դրա տեխնիկական վիճակի և բնակության պիտանիության գնահատականները, ներկայացվում են որոշակի ձևի եզրակացության տեսքով (Հավելված 1-Դ):

15. Շենքերի ծրագրային հետազննությունը և դրանց տեխնիկական վիճակի գնահատումը կատարվում է ոչ ուշ, քան 10 տարին մեկ:

16. Շենքերի արտածրագրային հետազննությունը կատարվում է.

1) շենքի գործառնական նշանակության փոփոխության դեպքում,

2) շահագործման պայմանների փոփոխության դեպքում (մասնավորապես բեռնվածքների մեծացման),

3) շենքերի կոնստրուկցիաներում վնասվածքների առկայության դեպքում, որոնք առաջացել են երկրաշարժի, սողանքների, փոթորիկների, հրդեհների, հիմնատակի գրունտների անհավասարաչափ նստվածքների և այլ ազդեցությունից:

 

2. ՀԻՄՆԱՏԱԿԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ

 

17. Շենքերի կոնստրուկցիաների դեֆորմացիաներն ու վնասվածքները կարող են առաջանալ հիմքերի և հիմնատակի գրունտների կրողունակության կորստի պատճառով, որը հիմնականում տեղի է ունենում`

1) երկրաբանահետախուզական, նախագծային և շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ թույլ տրված սխալների և թերությունների հետևանքով,

2) շենքի տարածքի հիդրոերկրաբանական և սեյսմիկ պայմանների փոփոխության հետևանքով, որը տեղի է ունեցել երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումից հետո,

3) շենքերի և դրանց ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի սխալ շահագործման հետևանքով,

4) շենքում կատարված վերակառուցողական աշխատանքների հետևանքով:

18. Շենքերի դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում.

1) շենքի առանձին մասերի տեսանելի նստվածքները,

2) հիմքերի անջատումը գրունտից,

3) հորիզոնական և թեք ճաքերի բացվածքները պատերում, շենքի առաջին հարկերի հատակների և որմնախարսխային մասերի խոնավացումը,

4) առաջին հարկերի հատակների և դրանց վրա հենված կոնստրուկցիաների նստվածքները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից ջրհոսքը դեպի հիմնատակ,

5) գետնի մակերևույթի վիճակը շենքի տեղադրման թեք տեղամասերի վրա,

6) հիմքերի վերափոխման և վերակառուցման դեպքերը,

7) շենքի հիմքերի մակարդակում գրունտային ընդփորումը:

19. Հիմնատակի գրունտների նստվածքի պատճառների պարզաբանման նպատակով փորվում են ստուգիչ հետախուզահորեր և հորատանցքեր հիմնատակի գրունտների համապատասխանությունը նախագծայինին ստուգելու, և հիմքերի երկրաչափական չափերը, որակը ու վիճակը ճշտելու նպատակով:

20. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքների հետ կապված դեֆորմացիաների պատճառները հայտնաբերելու համար կատարվում են ցցերի նստվածքների գեոդեզիական չափումներ, միաժամանակ հետևելով շենքի դեֆորմացիաների զարգացման դինամիկային:

21. Ցցահիմքերի անհավասարաչափ նստվածքներից առաջացած դեֆորմացիաների դեպքում, փորվում և բացվում են ռոստվերկները և ցցերի վերին մասերը 0,5-ից մինչև 1 մետր բարձրությամբ: Անհրաժեշտության դեպքում փորվում են հորատանցքեր մինչև ցից-կանգնակի կրունկի նիշը և 2 մ-ով ավելի խորը` կախովի ցցի դեպքում:

22. Ցցերի քայքայում հայտնաբերելիս, հետախուզահորերի օգնությամբ զննվում են այն բոլոր ցցերը, որոնց գոտում առաջացել են շենքերի նստվածքներ և վնասվածքներ:

23. Եթե դեֆորմացիաների և վնասվածքների ենթարկվել են միայն առաջին հարկի հատակները և դրանց վրա հենվող միջնորմները, ապա հետախուզահորերի օգնությամբ որոշվում են հատակների հիմնատակի գրունտների տիպերը, դրանց հզորությունը և վիճակը:

24. Ինչպես ամբողջ շենքի, այնպես էլ դրա առանձին մասերի թեքությունների և նստվածքների մեծություններն, ինչպես նաև դրանց աճի դինամիկան և ժամանակի ընթացքում դեֆորմացման բնույթը որոշում են գեոդեզիական չափումների օգնությամբ:

25. Հիմնատակի գրունտների նստվածքայնության, ուռչողականության կամ ենթաողողումային կայունության աստիճանը որոշելու նպատակով լաբորատոր փորձարկումների համար նմուշները վերցվում են դրանց բնական տեղադիրքից, անմիջապես հիմնատակից, շենքի բնորոշ դեֆորմացվող տեղամասերում փորված հետախուզահորերից և հորատանցքերից:

26. Գրունտների փորձարկումներն ըստ նստվածքայնության և ուռչողականության, ինչպես նաև ենթաողողումային նստվածքայնության կատարվում են համապատասխան գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:

27. Դեֆորմացվող շենքի հիմնատակի սեղմվող շերտի ընդհանուր երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանները հայտնաբերելու նպատակով դրա բնորոշ գոտիներում, հիմքի անմիջական մոտիկությամբ փորվում են հորատանցքեր գրունտի բնական տեղադիրքից և խախտված կազմությամբ շերտից նմուշներ վերցնելու համար:

28. Շենքի ներքին մասերի ջրողողման կամ գերխոնավացման պատճառների հայտնաբերման համար, ստուգիչ հորատանցքերի օգնությամբ, որոշվում են գրունտային ջրերի և գրունտի պարամետրերը (շարժման ուղղությունը, մակարդակի փոփոխությունը, ագրեսիվության աստիճանը, ջրատար գրունտների ծծանցման գործակիցը):

29. Եթե շենքի դեֆորմացիաները և վնասվածքները տեղի են ունեցել երկրաշարժի հետևանքով, ապա հորատանցքերի օգնությամբ ստուգվում է տեղամասի սեյսմիկ գնահատականի ճշտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24 հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02.06 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շիննորմերի պահանջներին համապատասխան:

30. Շենքի վնասվածքների երկարատև բնույթի դեպքում հետախուզահորերից և հորատանցքերից վերցված նմուշները ենթարկվում են քիմիական անալիզի՝ դրանց աղակալության և գիպսակալության աստիճանը որոշելու համար:

31. Գրունտային ջրերի մակարդակից ցածր տեղադրված ցցերի քայքայման դեպքում որոշվում է գրունտային ջրերի ագրեսիվության աստիճանը` ցցերի ամբողջ բարձրությամբ: Ընդ որում, որոշվում է բետոնի նկատմամբ ագրեսիվ քիմիական միացությունների ջրի մեջ հայտնվելու աղբյուրը:

32. Սողանքի հետևանքով շենքում դեֆորմացիաների առաջացման դեպքում, տվյալ տեղամասում անցկացվում են համալիր հետազննություններ` սողաբնորոշ պարամետրերի և կառուցվածքի վրա հնարավոր ազդեցության բացահայտման համար:

 

3. ՔԱՐԵ ՇԵՆՔԵՐ

 

33. Քարե շենքերի դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում շեղումները նախագծային չափերից, շարվածքում ճաքերի առկայությունն ու բնույթը, ներքին խամքարաշաղախային շերտի լցման որակը, քարերի հորիզոնական եզրերի տրորումներն ու պոկումները, քարերի անկումները, շարվածքի շերտավորման ու կքման առկայությունը և դրա շեղումները ուղղաձիգից, ճաքերը և այլ վնասվածքները բարավորներում, ծածկերի, աստիճանների, պատշգամբների տարրերի վնասվածքներն ու ճկվածքները:

Նաև ստուգում են հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը և ծավալատարածական ու կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը գործող նորմերի պահանջներին (մասնավորապես հակասեյսմիկ գոտիների և կարանների առկայությունը, ամրանավորումը պատերի հարման և լծորդման տեղամասերում, ինչպես նաև կոմպլեքսային կոնստրուկցիաներում շարվածքի և երկաթբետոնե միջուկների հարումներում, լայնական պատերի կամ շրջանակների քայլը, միջապատերի և բացվածքների լայնությունը և այլն):

34. Կոնստրուկցիաներում ճաքերի առկայության դեպքում նշվում է դրանց բնույթը (միջանցիկ, միակողմանի, կայունացված, չկայունացված, առանձին, զուգահեռ, հատվող) և տրվում է դրանց գնահատականը (վտանգավոր են, վտանգավոր չեն):

35. Պատերի վրա հայտնաբերված ճաքերի դասավորման սխեման գծանշվում է պատերի մակերևույթի փռվածքի վրա` քարտեզագրվում է: Ճաքերի և այլ տեսակի թերությունների քարտեզագրումը կատարվում է շենքի լայնական և երկայնական պատերի գծագրերի վրա` դրանց ըստ առանցքների տեղակապմամբ:

36. Ճաքերի բացվածքի բնույթը և ժամանակի ընթացքում դրանց փոփոխման զարգացումները որոշելու համար ճաքերի վրա տեղակայում են փարոսներ (գիպսե, ցեմենտե): Յուրաքանչյուր ճաքի վրա տեղակայում են երկու փարոս` ճաքի առավելագույն և նվազագույն բացվածքների տեղերում, ընդ որում փարոսի տեղակայման մակերևույթը նախապես մանրազնին կերպով մաքրվում է:

37. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշվում է չափիչ մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ:

38. Ճաքի բացվածքի լայնական զարգացման կամ դրա պարբերական նշանափոխ փոփոխումների (օրինակ՝ օդի ջերմային ազդեցությունների դեպքում) հայտնաբերման համար կիրառվում է ճաքերի բացվածքի չափման մեթոդը` հենանիշերի (ռեպերների) և ժամացուցային տիպի ինդիկատորների օգնությամբ, որոնք տեղադրվում են ճաքին ուղղահայաց:

39. Քարի հետ շաղախի կապակցման ամրությունն, ինչպես նաև շարվածքի կարանից վերցված շաղախի սեղմման ամրությունը որոշվում են ըստ համապատասխան ստանդարտի:

40. Կոմպլեքսային կոնստրուկցիայի պատերում երկաթբետոնե միջուկների, բարավորների, հակասեյսմիկ գոտիների, ծածկի սալերի բետոնի ամրության որոշումը կատարվում է մեխանիկական գործողության էտալոնային սարքերի օգնությամբ ըստ համապատասխան ստանդարտի:

41. Անհրաժեշտության դեպքում կատարվում է պատերի շարվածքի երկաթբետոնե ներառուկի ամրանի բացում և որոշվում է ամրանային կարկասի կցվանքների և կապերի վիճակը, ինչպես նաև ամրանի կոռոզիոն վնասվածքի և դրա շրջակա գոտում բետոնի կարբոնացման աստիճանը:

42. Քարե կոնստրուկցիաներում թաքնված թերությունների (ճաքեր, փչուկներ և այլն) բացահայտման համար օգտագործվում է ՈՒԲԿ-1 անդրաձայնային սարքը: Թերությունների տարածման գոտին բացահայտում են միջանցիկ ձայնային փորձարկումով` հաջորդական մոտեցման մեթոդով:

43. Ամրաձողերի դիրքի հայտնաբերման, դրանց տրամագծի և երկաթբետոնե կոնստրուկտիվ տարրերի բետոնե պաշտպանիչ շերտի հաստության չափման համար կիրառվում են ԻԶՍ-2 կամ ԻԶՍ-ԱՌ սարքերը:

44. Հավաքովի երկաթբետոնե ֆերմա-վրաքաշների հետազննության ժամանակ նշվում է վերին (տանիքային) և ստորին (ձեղնահարկային) սալերի միջև եղած կարանների, կանգնակների և շեղմույթների վիճակը, դրանց միացումների որակը: Նշվում է նաև լրացուցիչ տանիքային ծածկույթի առկայությունը (ալիքավոր ասբոցեմենտե թերթերից, տանիքաթիթեղից):

 

4. ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԵՎ ՊՈՂՊԱՏԵ ԿԱՐԿԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

 

45. Կարկասային շենքերի հետազննության ժամանակ ի հայտ են բերվում.

1) կոնստրուկցիաների վնասվածքների, դեֆորմացիաների (ճաքեր, բետոնի պոկվածքներ, ամրանների կքում և խզում, ճկվածքներ, պողպատե տարրերի ծռում և խզում, տեղական և ընդհանուր կայունության կորուստ, տեղական, մեխանիկական վնասվածքներ և այլն) և թերությունների առկայությունը (տարրերի առանցքաշեղվածությունը, շեղումները նախագծային հատվածքներից, հավաքովի էլեմենտների հենման անբավարարությունը և այլն),

2) տարրերի ամրացման պայմանները հենարաններում և միացումները միմյանց հետ, եռակցման, հեղուսային և գամային միացումների ճշտությունը և որակը, եռակցման կցվանքների, միջադիր դետալների և կապերի վիճակը, հակակոռոզիոն պաշտպանության առկայությունը,

3) ֆերմաների, պարզունակների միջև հեռավորությունը, ամբարձիչային ռելսերի ու կախովի ուղիների ստորին գոտիների նիշերի տարբերությունը, ռելսի շեղումը ենթաամբարձիչային հեծանի առանցքից և այլն,

4) ճաքերի բնույթը և ծագումը (կծկումային, նստվածքային, ջերմաստիճանային, առաջացած ուժային ազդեցություններից և տարամոդուլությունից)։

46. Հետազննության ժամանակ ուշադրություն է դարձվում հետևյալի վրա.

1) հակասեյսմիկ միջոցառումների առկայությանը,

2) շինարարական մոնտաժային աշխատանքների կատարման և գործարանային արտադրության շինվածքների որակը,

3) արտադրական շենքերում` ենթաամբարձիչային կոնստրուկցիաների և կապերի վիճակը:

47. Երկաթբետոնե տարրերում եռակցման կցվանքների, միջադիր դետալների և միացումների վիճակի հսկողության ժամանակ բացման տեղամասերի ընտրությունը կատարում են ըստ արտաքին հատկանիշների (ճաքերի առկայությունը ծեփի մակերևույթին կամ դրա թափվածությունը, գույնի փոփոխությունը, խոնավ մակերևույթները և այլն):

Կոռոզիոն նստվածքի դեպքում նշվում է դրա բնույթը`

1) համատարած կոռոզիա` ժանգով ծածկված է դետալի ամբողջ մակերևույթը,

2) տեղական կոռոզիա` վնասվածքները բծերի տեսքով տեղայնացված են պողպատի մակերևույթի առանձին տեղամասերում:

48. Բետոնի կարբոնացումը պողպատե էլեմենտների մոտ որոշում են ֆենոլֆտալեինի նմուշի օգնությամբ` ոչ կարբոնացած բետոնի վրա վերջինս ստանում է վարդագույն երանգ:

49. Ծածկերի սալերի հենման մեծությունը որոշվում է նախապես սյուների (պարզունակների, ծպեղային ֆերմաների) փաստացի քայլի որոշումով և կրող պարզունակների լայնության չափով:

Անբավարար արդյունքներ ստանալու դեպքում հենման մեծությունը որոշվում է պանելների առանձին տեղամասերի բացումով:

50. Կատարվում է սանդղավանդակների կոնստրուկցիաների վիճակի ստուգում, որոշվում է սանդղաբազուկների հենման բավարարությունը, վերելակների հորանների տարրերի կցվանքային միացումների հուսալիությունը:

51. Նշագրվում է նաև պատերի պանելների և պատշգամբների ցանկապատման ամրացումների հանգույցների վիճակը, ինչպես նաև կախովի պանելների կցվանքների ջրա- և օդաթափանցելիության խախտման դեպքերը:

52. Ներքին միջնորմների հետազննության ժամանակ ուշադրություն պետք է դարձվի ճաքերի ուղղության և տեղաբաշխման բնույթի վրա` դրանց առաջացման պատճառները հայտնաբերելու նպատակով, այդ թվում` հիմքերի անհավասարչափ նստվածքի հետևանքով շենքի հարկերի շեղվածքների, ծռման և սահքի դեֆորմացիաներից առաջացած տեղափոխությունների, ինչպես նաև շենքի կրող տարրերի հետ դրանց ամրացման անբավարարության վրա:

53. Ճաքերի զարգացման պատկերը կոնստրուկցիաների տարրերում որոշում են փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են նախապես մաքրված մակերևույթին, ճաքին ուղղահայաց, 2-ից 3 տեղում` առավելագույն և նվազագույն բացվածքների վրա: Շենքի արտաքին մակերևույթին փարոսներն իրագործվում են ցեմենտից, ներքին մակերևույթներին` գիպսից կամ ալեբաստրից:

54. Բետոնի ամրությունը ոչ քայքայող եղանակներով որոշելիս փորձարկման տեղամասերն ընտրվում են կոնստրուկցիայի այն մակերևույթի վրա, որը պատրաստման ժամանակ շփվել է հարթ կաղապարի հետ:

55. Անհրաժեշտության դեպքում բետոնի կամ պողպատի ամրությունը որոշվում է անմիջական կոնստրուկցիաներից հորատված կամ կտրված նմուշների փորձարկմամբ: Նմուշները վերցնելուց հետո հնարավորին կարճ ժամկետում պետք է վերականգնել այդ տեղամասը: Բետոնի ամրությունը որոշվում է ըստ համապատասխան ստանդարտի:

56. Պողպատի նմուշները վերցվում են այն տեղամասերից, որոնք չեն ենթարկվել պլաստիկ դեֆորմացիաների և կտրումից հետո ապահովված է կոնստրուկցիայի ամրությունը և կայունությունը: Պողպատի մեխանիկական հատկությունների բնութագրերը` հոսունության սահմանը` sհ-ը, ժամանակավոր դիմադրությունը` sժ-ն և հարաբերական երկարացումը խզումից հետո` d-ն որոշվում են նշված նմուշների ձգման փորձարկմամբ, ըստ համապատասխան ստանդարտի:

57. Բետոնում ամրանների դասավորությունը, ձողերի միջև հեռավորությունների չափումը, պաշտպանիչ շերտի մեծությունները և ամրանների տրամագծերը որոշվում են ԻԶՄ-2 և ԻԶՄ-ԱՌ սարքերով, իսկ որոշ դեպքերում անմիջական չափումով` դրանց նախնական բացումից հետո:

58. Ամրանների փաստացի ամրությունը անհրաժեշտության դեպքում կարելի է որոշել կտրված նմուշների փորձարկումով ըստ համապատասխան ստանդարտի:

Հեծաններից ամրանների նմուշների կտրումը կատարվում է նվազագույն ճիգեր ունեցող տեղամասերից` նախնական պարզեցված հաշվարկների հիման վրա, նույնանման տրամագծի և դասի ամրանների հետագա հուսալի եռակցման պայմանով:

59. Ճաքերի բացվածքի լայնությունը որոշում են չափիչ մանրադիտակի կամ տրաֆարետ-հաստաչափի օգնությամբ, ըստ երկարության երկու տեղերում, այդ թվում՝ առավելագույն բացվածքի մասում:

60. Կոնստրուկցիաների տարրերի դեֆորմացիաների աճի ինտենսիվությունը որոշվում է ժամացուցային տիպի ԼՃ 10 ՄՆ կամ 1 ՄԻԳՊ ինդիկատորի օգնությամբ, որը տեղադրվում է ճաքին ուղղահայաց` կոնստրուկցիային նախապես ամրացված ցցաձողերի օգնությամբ:

61. Անհրաժեշտության դեպքում, շենքի առանձին հենարանների դեֆորմացիաների (նստվածքների) ինտենսիվությունը ժամանակի ընթացքում որոշելու համար առաջարկվում է կիրառել հիդրոստատիկ նիվելիրացման մեթոդը:

62. Ուղղաձիգ և հորիզոնական ճկվածքների, շեղումների, թեքաշեղումների չափումը կատարվում է ճկվածքաչափերով:

63. Ծածկերի և հեծանների ճկվածքների չափումը կարող է կատարվել պարզագույն սարքի օգնությամբ` բաղկացած երեք չափորոշված մետաղաձողերից և դրանց միջև ձգված թելից:

 

5. ԽՈՇՈՐԱՊԱՆԵԼԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

 

64. Խոշորապանելային շենքերի դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում.

1) շեղումները երկրաչափական չափերից,

2) անհամաառանցքությունը,

3) շեղումները ուղղաձիգից,

4) ճաքերը հիմքերում, ծածկերի և պատերի պանելներում և կցվանքներում,

5) ճկվածքները,

6) հենման անբավարար խորույթունը,

7) ծածկի հավաքովի սալերի տեղաշարժը,

8) բետոնի ջարդումը և փշրամաշումը,

9) ամրանների կքումը,

10) միջադիր դետալների պոկումը,

11) կցվածքների հերմետիկության խախտումները,

12) արտաքին պանելների խոնավացումը, ջրակալումը կամ սառցապատումը,

13) երեսապատման շերտազատումը և անկումը:

65. Հետազննության ժամանակ հայտնաբերված թերությունները, ճաքերը և վնասվածքները նշագրվում և լուսանկարվում են: Կոնդենսատի առաջացման, խոնավացման, պատերի ջրակալման կամ սառցապատման տեղերի, երեսապատման շերտազատման և անկման, օդաանթափանցելիության խախտումների քարտեզավորումը կատարում են պայմանական նշանակումներով, նախապես պատրաստված գույքավորման գծագրերի վրա, ինչպես նաև ծածկերի սխեմաների վրա:

66. Ճաքերի ծագման (նստվածքային, կծկումային, ջերմաստիճանային, ուժային ազդեցություններից առաջացած) բնույթը որոշելուց հետո չափում են դրանց բացվածքի լայնությունը երեք տեղում ըստ երկարության, այդ թվում՝ ամենալայն մասում, նշում են` միջանցիկ են, թե՝ ոչ ճաքերը և տալիս են դրանց գնահատականը (վտանգավոր, ոչ վտանգավոր):

67. Ճաքերի վարքի որակական գնահատականը (կայուն, ոչ կայուն) որոշում են փարոսների օգնությամբ, որոնք տեղադրվում են ճաքին ուղղահայաց, մաքրված (երեսապատումից, ծեփից) մակերևույթի վրա, յուրաքանչյուր ճաքին 2-ական փարոս, ճաքի առավելագույն և նվազագույն բացվածքի տեղերում:

Ընդ որում, կոնստրուկցիաների արտաքին մակերևույթին տեղադրվում են ցեմենտե, իսկ ներքին մակերևույթին՝ գիպսե կամ ալեբաստրե փարոսներ: Փարոսի համարը և դրա տեղադրման ամսաթիվը նշում են կոնստրուկցիայի վրա և դիտարկումների մատյանում: Գրառում են փարոսի առաջին տեղադրման ժամանակ ճաքի բացվածքի լայնությունը և նշագրում փարոսների բաշխման սխեման: Փարոսներին կանոնավորապես հետևում են, դրանցում կտրում առաջանալու դեպքում տեղադրում են նորերը և մատյանում կատարում են համապատասխան գրառում: Փարոսների նկատմամբ դիտարկումները և նորերի տեղադրումը շարունակում են մինչև ճաքերի աճի կայունացումը:

68. Որոշում են հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների միաձուլման որակը, արտաքին կողմից կցվանքների լցափակման համար կիրառվող նյութի տեսակը (հերմետիկ, ցեմենտավազային շաղախի և այլն), կարաններում ճաքերի կամ այլ տեսակի թերությունների առկայությունը:

69. Որոշում են պատի պանելների կարանների լայնությունը ուղղաձիգ և հորիզոնական կցվանքներում: Արտաքին կարանների չափումը կարելի է կատարել կախալաստակից, ավտոաշտարակից կամ պատուհաններից` ներսաչափ-ձողակարկինի սկզբունքնով գործող կցվանքաչափով:

70. Ամրանների, եռակցված կցվանքների, պողպատե կապերի և միջադիր դետալների վիճակը որոշվում է դրանց բացումով: Ընդ որում, առաջին հերթին բացման ենթակա են առավելագույն թերություններով (կաթոցներ, հարդարման շերտի քայքայում, փխրուն, ծակոտկեն բետոն և այլն) տեղամասերը:

Պողպատե տարրերը դիտարկելիս որոշում են հակակոռոզիոն պաշտպանության առկայությունը և տեսակը:

71. Կոռոզիոն վնասվածքի դեպքում նշում են հետևյալ քանակական ցուցանիշները.

1) համատարած կոռոզիա` ժանգով ծածկված է դետալի կամ կապի ամբողջ մակերևույթը (նշել համաչափ, անհամաչափ),

2) տեղային կոռոզիա (բծեր, խոցեր, կետեր),

3) կոռոզիոն վնասվածքի մակերեսը հետազոտված դետալի ընդհանուր մակերեսի նկատմամբ` տոկոսով,

4) կոռոզիոն վնասվածքի խորությունը:

Կոռոզիայի հաստությունը չափում են ձողակարկինով կամ մանրաչափով:

72. Բետոնի կարբոնացումը պողպատե տարրերի մոտ որոշում են ֆենոլֆտալեինի նմուշի օգնությամբ, որը չկարբոնացված բետոնի վրա լինելու դեպքում, վերջինս ընդունում է վարդագույն երանգ:

73. Պատերի պանելների ուղղաձիգ և հորիզոնական կցվանքների միաձուլման աշխատանքների որակի որոշման համար յուրաքանչյուր հարկում, ընտրովի պանելներում բացում են ամրանի արտաթողը և որոշում են վերջինիս եռակցման ու միաձույլ բետոնի որակը:

74. Պատերի մոնտաժի ճշգրտության գնահատման համար ստուգում են հետևյալ պարամետրերը.

1) կարանի լայնությունը արտաքին պատերի պանելների միջև,

2) պանելների կողաճակատի ուղղաձիգ և հորիզոնական նիստերի հարաբերական շեղումը խաչաձև կարանում,

3) մեկ հարթությունում կցորդված պանելների երեսային նիստերի հարաբերական շեղումը` ճակատային և ներքին մակերևույթի համար,

4) պատերի վերին անկյունների շեղումը ուղղաձիգից:

Պանելների միջև կարանի լայնությունը չափում են արտաքինից` մեկ պանելի սահմաններում, երկարության 8 կետերում:

Պանելների նիստերի հարաբերական շեղումը խաչաձև կարանում չափում են ցելուլոիդե ձևանմուշի օգնությամբ, համատեղելով դրա ուղղաձիգ և հորիզոնական առանցքները համապատասխանաբար պանելների ուղղաձիգ և հորիզոնական եզրերի հետ:

Ճակատային մակերևույթի վրա մեկ հարթությունում կցորդված երեսային նիստերի հարաբերական շեղումը չափում են ձողակարկինով մեկ պանելի սահմաններում, հորիզոնական և ուղղաձիգ կցվանքների երկարությամբ, 3 կետերում:

Ներքին մակերևույթի վրա, մեկ հարթությունում կցորդված պանելների երեսային նիստերի հարաբերական շեղումը չափում են համանման ձևով, սանդղավանդակներում:

Վերին անկյունների շեղումը ուղղաձիգից որոշում են հետազոտվող բնակարանի սահմաններում բոլոր կրող պանելների համար, օպտիկական գլխադիրով թեոդոլիտի օգնությամբ և լուսավորվող սանդղակով ձողաքանոնով:

Որոշվում է նաև ընդհանուր արտակենտրոնությունը շենքի ամբողջ բարձրությամբ:

75. Ծածկերի մոնտաժման ճշգրտության գնահատման համար սենյակի անկյուններում կատարում են առաստաղի նիշերի տարբերության և ծածկերի պատերի վրա հենման մեծության չափումներ:

76. Ծածկերի դեֆորմացումը գնահատելու համար չափում են դրանց ճկվածքները բոլոր զննվող բնակարաններում:

77. Միջնորմները զննելիս, որոշում են դրանց կոնստրուկցիան, պատերի և ծածկի հետ նախագծային ամրացման համապատասխանությունը, ճաքերի և դեֆորմացիաների առկայությունը մակերևույթի վրա և պատերի ու ծածկի հետ հպման եզրագծով:

78. Պատշգամբները հետազոտելիս, որոշում են կոնստրուկտիվ սխեման, կրող տարրերի վիճակը, առկա դեֆորմացիաների և վնասվածքների բնույթը, պատճառները և մեծությունները, սալերի ճոճունությունն ու թեքվածությունն, ինչպես նաև ջրամեկուսացման որակը:

79. Սանդուղքները զննելիս, բացահայտում են սանդղահարթակների պատերի մեջ ամրակցման վիճակը, սանդղաբազուկների հենարանների և դրանց միացումների վիճակը, ճաքերի և ճկվածքների առկայությունը, սանդղաբազուկների և հարթակների ճոճունությունը:

80. Տանիքը զննելիս, որոշում են դրա վերնածածկի, ձագարների, ջրհոսների և այլ հանգույցների վիճակը, թեքությունների համապատասխանությունը նախագծին:

81. Պատի պանելների, ծածկերի, ինչպես նաև միաձուլման կցվանքների բետոնի ամրությունը կարող է որոշվել մեխանիկական գործողության սարքի կամ ՈՒԿԲ-Մ անդրաձայնային սարքի օգնությամբ:

82. Քայքայող եղանակով բետոնի ամրությունը որոշելիս, պանելներից գայլիկոնում-հանում են բետոնի նմուշներ` գլանների ձևով: Նմուշները պետք է հանվեն պանելի նվազագույն բեռնավորված մասից:

83. Բետոնի ամրությունը որոշում են դեֆորմացիաներ ստացած կամ վնասվածքներ ունեցող բոլոր պանելների, ինչպես նաև ընտրովի` պատերի և ծածկերի առանձին սալերի վրա:

84. Բետոնում ամրանների դասավորությունը, դրանց տրամագծերը, բետոնի պաշտպանիչ շերտի հաստությունը որոշում են ԻԶՍ-ԱՌ սարքի օգնությամբ կամ կոնստրուկցիայի բացումով:

85. Ճկվածքների, նստվածքների, թեքաշեղումների և այլ չափումները կարելի է կատարել նիվելիրի, թեոդոլիտի, հիդրավլիկ կամ մեխանիկական ճկվածքաչափերի օգնությամբ:

86. Կոնստրուկցիայի դեֆորմացման ինտենսիվությունը որոշում են ժամացուցային տիպի ցուցիչի (ինդիկատորի) օգնությամբ:

87. Ճաքերի բացվածքների լայնությունը որոշում են «ՄԻՌ-2» հաշվարկային մանրադիտակի կամ հաստաչափի օգնությամբ:

 

6. ՇԵՆՔԵՐԻ ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ

 

88. Շենքերի փայտե կոնստրուկցիաների հետազննության ժամանակ, տեխնիկական վիճակի մասին ընդհանուր տվյալների հետ մեկտեղ, նշվում են փայտաքայքայող սնկերի կամ միջատների կողմից տարրերի վնասվածության օջախները և տարածվածության սահմանները:

89. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս, տրվում է կոնստրուկցիայի և դրա տարրերի վիճակի մանրակրկիտ նկարագրությունը և կազմվում է գծագիր, որի վրա նշվում է տարրերի չափերը և վնասվածքի ձգվածությունը:

90. Սնկի պտղային մարմնի առկայության դեպքում, դրա տեսակը որոշելու համար զգուշորեն հավաքվում է 1-ից 2 նմուշ, տեղադրվում ամուր փակվող անոթի մեջ, որի վրա կատարվում է նշում, թե երբ և որտեղից է այն վերցված: Նույնը կատարվում է փայտաքայքայիչ միջատների, կենդանի թրթուրների հայտնաբերման դեպքում:

91. Սնկի պտղային մարմնի կամ փայտաքայքայիչ միջատների, կենդանի թրթուրների բացակայության դեպքում վնասվածքն առաջացրած սնկի կամ միջատների տեսակի որոշման համար, վնասված տարրերից վերցվում են փայտանյութի նմուշներ 20x20x30 սմ չափերով:

Փայտաքայքայիչ սնկով առաջացած վնասվածքների դեպքում նմուշները վերցվում են արտաքնապես առողջ և վնասված փայտանյութի սահմանում: Գծագրի վրա նշվում են այն տեղերը, որտեղից վերցված են նմուշները:

92. Նկուղների և առաջին հարկերի փայտե հատակները նկարագրելիս, բերվում են տեղեկություններ գրունտային ջրերի մասին, նկարագրվում են հատակների կոնստրուկցիաները, նշվում են դրանց նիշերը:

93. Նկուղների և առաջին հարկերի հատակների բացահայտ քայքայման դեպքում (հատակի փլուզում, տախտակների և տափակագերանների ջարդվածքներ և այլն) կատարվում է հատակի բացում քայքայման տեղում և տրվում է դրա մանրամասն նկարագիրը:

94. Եթե հատակի ծածկի վրա չկան քայքայման արտաքին նշաններ (ջարդվածքներ, տախտակների եզրերի մաշում), ապա կատարվում է ճոճունության ստուգում: Ընդ որում այնտեղ, որտեղ զգացվում է առավելագույն ճոճունությունը, կատարվում է ընդհատակի և հատակի փայտե տարրերի բացում և զննում:

95. Հատակի վնասվածքի նշան կարող է լինել նաև դրա նկատելի նստվածքը և հատակի ու շրիշակի (պլինտուս) միջև ճեղքի առաջացումը: Այդ դեպքում նույնպես կատարվում է հատակի կոնստրուկցիաների բացում և զննում: Նկուղների և առաջին հարկերի հատակների վնասվածքի ու հատակի կոնստրուկցիայի սնկային քայքայման ակտիվ ընթացքի բնորոշ հատկանիշ է հանդիսանում սնկային հոտի առկայությունը:

Միջհարկային ծածկերը նկարագրելիս, բերվում են դրանց կոնստրուկցիաները ու նշվում է, թե ինչպիսի հատակներ են պատրաստված տարբեր սենյակներում և ինչպես են պահպանված դրանց նիշերը:

96. Միջհարկային ծածկերի փայտե տարրերի ակնհայտ քայքայման բացակայության դեպքում` վնասվածության արտաքին նշանները կարող են լինել` բորբոսը հատակի տախտակների վրա, դրանց եզրերի կտորների փոշեմաշումը և կորացումը, խոնավ բծերի առկայությունը առաստաղի ծեփի վրա, մեծ ճկվածքները և ծածկերի զգալի ճոճունությունը:

97. Միջհարկային ծածկի փայտե հեծանների ծայրերի վնասվածքի նշանն է կրող պատերի երկայնքով հատակի նստվածքը, որի հետևանքով առաջանում է նկատելի ճեղք հատակի և շրիշակի միջև:

98. Փայտե հեծանների ծայրերի վիճակի ստուգման նպատակով պատաշաղախով կամ երկարացված հատիչով փորվում է 18 մմ լայնությամբ անցք` հեծանի առանցքի նկատմամբ 60o անկյան տակ, այնուհետև երկարացված սնամարմին հորատով հանվում է հանուկ (կեռն) հետազոտման համար, որից հետո անցքը լցվում է ծեփաշաղախով:

99. Միջհարկային ծածկերի վնասվածքների համար կասկածելի տեղերի բացումը նպատակահարմար է իրագործել միաժամանակ ներքևից և վերևից, այսինքն հատակի և առաստաղի կողմերից: Վնասվածքի հայտնաբերման դեպքում սահմանվում է վնասվածքի գոտին և հայտնաբերվում են ծածկի խոնավացման աղբյուրները:

100. Ձեղնահարկի ծածկը և վերնածածկը նկարագրելիս, նշվում է դրանց տեսակը, ծածկույթի նյութը, ինչպես նաև կատարվում են նշումներ տանիքում ջրակաթոցների առկայության, ջրատար սարքերի և շենքի շուրջ սալվածքի վիճակի վերաբերյալ:

101. Ձեղնահարկի ծածկի բացումը հարմար է կատարել վերևից և այնտեղից որոշել վնասվածքի ընդգրկված գոտին:

102. Վնասվածքի արտաքին նշանները կարող են լինել` տանիքի գագաթի նստվածքն, ինչպես նաև ցվիքի, հանգույցների կոնստրուկտիվ տարրերի տեղափոխությունները: Ծպեղնաոտքերի առավել խոցելի տեղերն են դրանց միացումները որմնափայտի (մաուերլատի) հետ:

103. Փայտե ֆերմաներով վերնածածկի հետազննության ժամանակ, որոնց ստորին գոտիներն ամրակցված են ձեղնահարկի ծածկի շերտի մեջ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ ստորին գոտիներին: Դրանց զննման համար ձեղնահարկի ծածկն առանձին տեղամասերում հարկավոր է բացել: Մանրազնին ուսումնասիրվում են ֆերմաների հենարանային հանգույցները, որոնց խորը ամրակցման դեպքում դրանք բացում են զննելու համար:

104. Փայտե ծեփված պատերը ու միջնորմները նկարագրելիս նշվում է հայտնաբերված դեֆորմացիաների բնույթը, փայտե պատվածքի և ծեփի վիճակը:

105. Միջնորմներում վնասվածքի նշաններ կարող են լինել դրանց հիմքի մոտ ծեփի փլումը կամ անջատումը, իսկ երբեմն էլ առաստաղի և միջնորմի միջև ճեղքի գոյացումը` կանգնակների նստվածքի հետևանքով:

106. Վնասվածքի օջախ հայտնաբերելիս, դրա շուրջը հեռացվում է ծեփը և որոշվում վնասվածքով ընդգրկված գոտին:

107. Պատուհանների և պատշգամբների դռների փտելու խոցելի տեղ են հանդիսանում շրջանակների ստորին չորսուները: Եթե դրանցում կասկածվում է վնասվածքի առկայություն, ապա հորատով կամ ֆրեզային գայլիկոնով հանվում է հանուկ՝ փայտանյութի հետազոտության համար: Պատուհանների և դռների կոնստրուկցիաների մնացած դետալները սովորաբար մատչելի են և վնասվածքներն այնտեղ հեշտ են հայտնաբերվում:

108. Ծածկապատշգամբների փայտե տարրերի վնասվածքի նշաններն են հատակների նստվածք-ները, կանգնակների շեղումը ուղղաձիգից: Հետազննության ժամանակ ուշադրություն է դարձվում փայտե տարրերի քարե պատերին հարող տեղերին, դրանց շրջակապերի միացումներին կանգնակների և դրանց հիմքերի հետ:

109. Փայտե բարձակային (կոնսոլային) պատշգամբներում փտումը կարող է ընդգրկել ինչպես արտաթռիչքային, այնպես էլ ամրակցման մասերը: Վերջինիս դեպքում նկատելի են պատշգամբի դռների նստվածքներ շեմի մոտ և պատշգամբի հարթակի թեքում դեպի դուրս:

110. Փայտը քայքայող սնկերի և միջատների տեսակը որոշվում է մասնագիտացված լաբորատորիաներում:

 

7. ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

111. Շենքերի հետազննության հիմնական խնդիրը դրանց տեխնիկական վիճակի գնահատումն է, նպատակ ունենալով ի հայտ բերել սակավ հուսալի, վնասված կամ քայքայված կոնստրուկցիաները և որոշելու նորոգման-վերականգնման աշխատանքների նպատակահարմար ծավալները:

Ամբողջ շենքի և դրա կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական վիճակի գնահատականը որոշվում է ելնելով դրանց ֆիզիկական մաշվածության կամ վնասվածության աստիճանից:

112. Կոնստրուկցիայի, տարրի, ինժեներական սարքավորումների համակարգի և ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածությունը դրանց սկզբնական տեխնիկական շահագործման և ֆիզիկամեխանիկական հատկությունների (ամրության, կայունության, հուսալիության և այլն) կորուստն է բնակլիմայական գործոնների և մարդու կենսագործունեության հետևանքով:

113. Առանձին կոնստրուկցիաների տարրերի, համակարգերի ֆիզիկական մաշվածությունը գնահատվում է համեմատելով դիտողական և գործիքային հետազննության արդյունքում ի հայտ բերված հատկանիշները հավելված N 1-ի 1-ից 24-րդ աղյուսակներում բերված տվյալների հետ, ընդ որում.

1) եթե կոնստրուկցիայում, տարրում, համակարգում ի հայտ են բերվել մաշվածության բոլոր հատկանիշները, որոնք համապատասխանում են որոշակի միջակայքի տվյալներին, ապա ֆիզիկական մաշվածությունը վերցվում է հավասար միջակայքի վերին սահմանին,

2) եթե ի հայտ է բերվել մաշվածության հատկանիշներից միայն մեկը, ապա ֆիզիկական մաշվածությունը վերցվում է հավասար միաջակայքի ստորին սահմանին,

3) եթե ի հայտ են բերվել մաշվածության բազմաթիվ հատկանիշներից մի քանիսը, ապա ֆիզիկական մաշվածությունը որոշվում է գծային միջարկումով (ինտերպոլյացիայով):

114. Կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական մաշվածությունը, որոնց առանձին տեղամասերի մաշվածության աստիճանը տարբեր է, որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Фկ n

i=1
Фi   Pi
Pկ

(1)

 

որտեղ.

Փկ - կոնստրուկցիայի, տարրի, համակարգի ֆիզիկական մաշվածությունն է, %,

Փկi- կոնստրուկցիայի, տարրի, համակարգի i-րդ տեղամասի ֆիզիկական մաշվածությունն է, որը որոշվում է 1-ին Հավելվածի 1- 24 աղյուսակներով, %,

Pii -վնասված տեղամասի չափերը (մակերեսը կամ երկարությունը), մ2 կամ մ,

Pկ -ամբողջ կոնստրուկցիայի չափերը, մ2 կամ մ,

n -վնասված տեղամասերի քանակն է:

115. Շենքի ֆիզիկական մաշվածությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Ф2 n

i=1
ФկiIi 

(2)

 

 

որտեղ.

Փշ -շենքի ֆիզիկական մաշվածությունն է, %,

Փկi-i առանձին կոնստրուկցիայի, տարրի կամ համակարգի ֆիզիկական մաշվածությունն է, %,

lili - առանձին կոնստրուկցիայի, տարրի, համակարգի արժեքի և շենքի արժեքի հարաբերությունն է,

n - առանձին կոնստրուկցիաների, տարրերի կամ համակարգերի քանակն է շենքում:

li և li գործակիցների որոշման համար օգտագործվում են հաստատված խոշորացված ցուցանիշներ: Այդպիսի ցուցանիշների բացակայության դեպքում օգտագործվում են դրանց նախահաշվային արժեքները:

Քարե շենքի առանձին կոնստրուկտիվ տարրերի համար li գործակցի միջինացված արժեքները (մեծացված 100 անգամ) բերված են հավելված N 1-ի աղյուսակ 1-ում:

 

 Աղյուսակ 1

 

Տարրի համարը, i

Շենքի տարրերը

 100 li li

Տարրի համարը, i

Շենքի տարրերը

100 li

1

Հիմքեր

9

11

Սանդուղքներ

2

2

Ցոկոլ և պատեր

29

12

Խոհանոցի օջախներ

1,5

3

Արտաքին ծեփ

2

13

Ներքին ծեփ

7

4

Տանիք

3,5

14

Ներկվածք

3

5

Տանիքածածկույթ

2,5

15

Ջեռուցում

5

6

Ծածկեր

8,5

16

Ջրմուղ

1,5

7

Հատակներ

7,5

17

Կոյուղի

1,7

8

Միջնորմներ

3

18

Էլեկտրալուսավորություն

1,3

9

Պատուհաններ

6

19

Այլ տարրեր

2

10

Դռներ

4

 

 

 

 

 

116. Ֆիզիկական մաշվածության թվային արժեքները կլորացվում են.

1) կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի առանձին տեղամասերի համար` մինչև 10%,

2) կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի համար` մինչև 5%,

3) ամբողջ շենքի համար` մինչև 1%:

117. Այն կոնստրուկցիաների, տարրերի և համակարգերի ֆիզիկական մաշվածության գնահատման համար, որոնք չեն նշված հավելված 1-ի 1-ից 24 աղյուսակներում, օգտագործվում են այդ աղյուսակներում բերված նմանօրինակ տվյալները:

118. Կոնստրուկցիաների և ամբողջ շենքի տեխնիկական վիճակի գնահատականը տրվում է ֆիզիկական մաշվածության աստիճանի (տես հավելված N 1-ի աղյուսակ 2 և 10-րդ բաժին) ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24 հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02.06 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շիննորմերի 24-րդ աղյուսակում բերված վնասվածության աստիճանի համատեղ հաշվառմամբ:

 

Աղյուսակ 2

 

Մաշվածության աստիճանը, Փշ

Մաշվա-ծության տոկոսը

Տեխնիկական
վիճակի գնահա-տականը

Տեխնիկական վիճակի ընդհանուր բնութագիրը

1

2

3

4

1

մինչև 20

լավ է

Վնասվածքներ և դեֆորմացիաներ չկան, կան առանձին մանր թերություններ, որոնք հնարավոր է վերացնել ընթացիկ նորոգման ժամանակ և որոնք չեն ազդում կոնստրուկտիվ տարրերի շահագործման վրա: Կապիտալ նորոգում կարող է կատարվել միայն առանձին տեղամասերում, որոնք ունեն բարձր մաշվածություն

2

21-40

բավարար է

Կոնստրուկտիվ տարրերը ընդհանրապես պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են որոշ կապիտալ նորոգում, որն ամենաանհրաժեշտն է տվյալ պահին

3

41-60

անբավարար է

Կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո

4

61-85

վթարային է

Կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը վթարային է, ոչ կրող տարրերինը` խարխուլ է: Կոնստրուկտիվ տարրերի` իրենց ֆունկցիաների սահմանափակ կատարումը հնարավոր է միայն պաշտպանական միջոցառումների կատարումից կամ կոնստրուկտիվ տարրերի լրիվ փոխելուց հետո

5

86-100

քանդված
վիճակում

Կրող կոնստրուկտիվ տարրերը գտնվում են քայքայված, մասամբ կամ լրիվ փլված վիճակում

 

119. Առանձին կոնստրուկտիվ տարրերի և ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության որոշման օրինակներ.

1) Կոնստրուկտիվ տարրի ֆիզիկական մաշվածության գնահատումը, երբ դրա տարբեր տեղամասերն ունեն տարբեր ֆիզիկական մաշվածություն`

Պահանջվում է որոշել 4 հատվածամասանոց քարե շենքի ժապավենային խամքարե շարվածքով հիմքերի ֆիզիկական մաշվածությունը:

Հետազննության ժամանակ պարզվել է.

ա. երեք հատվածամասերի հիմքերն ունեն հատկանիշներ, որոնք համաձայն հավելված 1-ի 1-ին աղյուսակի համապատասխանում են 30 մաշվածության,

բ. 4-րդ հատվածամասի հիմքերն ունեն հատկանիշներ, որոնք համապատասխանում են 50 մաշվածության:

 

Աղյուսակ 3

 

Տեղամասի անվանումը

Տեղամասի տեսակարար կշռի հարաբերությունը ամբողջ ծավալին
Pii/Pկ

Տեղամասերի ֆիզիկական մաշվածությունը Փii, %

Տեղամասի ֆիզիկական մաշվածության բաժինը տարրի ամբողջ ֆիզիկական մաշվածության մեջ,
% Փii . Pii/Pկ

Հիմքեր

 

 

 

1, 2, 3-րդ հատվածամասերի

0,70

30

21

4-րդ հատվածամասի

0,30

50

15

 

Фկ 2

i=1
Фi   Pi
Pկ
 = 36%

(3)

 

Կլորացնելով մաշվածության մեծությունը 5 ճշտությամբ, կստանանք` հիմքի ֆիզիկական մաշվածությունը հավասար է 35%:

2) Ամբողջ շենքի ֆիզիկական մաշվածության որոշումը

Հինգհարկանի խոշորապանելային բնակելի շենքի ֆիզիկական մաշվածության որոշման արդյունքները բերվում են հավելված N 1-ի 4-րդ աղյուսակում:

 Աղյուսակ 4

 

N/N ըստ

հերթակ.

Շենքի տարրերի անվանումը

Տարրի հաշվային տեսակարար կշիռը` llii

Տարրի ֆիզիկական մաշվածութ.`
Փկiկi , %

Տարրի ֆիզիկական մաշվածության բա-ժինը շենքի ամբողջ ֆիզ. մաշվածության մեջ. Փկi . llii, %

1

Հիմքեր

0,04

10

0,4

2

Պատեր

0,37

15

5,55

3

Միջնորմներ

0.06

20

1,2

4

Ծածկեր

0,11

10

1,1

5

Տանիք

0,0525

35

1,8

6

Տանիքածածկ

0,0175

40

0,7

7

Հատակներ

0,11

30

3,3

8

Պատուհաններ

0,0288

15

0,43

9

Դռներ

0,0312

20

0,62

10

Հարդարման ծածկույթ

0,05

50

2,5

11

Ներքին տեխնիկական սարքավորումներ, այդ թվում`

 

 

 

ջեռուցում

0,017

40

0,68

սառը ջրամատակարարում

0,004

25

0,1

տաք ջրամատակարարում

0,005

40

0,2

կոյուղի

0,036

30

1,08

գազամատակարարում

0,011

15

0,17

էլեկտրամատակարարում

0,027

15

0,4

12

Այլ տարրեր

 

 

 

սանդուղքներ

0,0093

20

0,186

պատշգամբներ

0,0072

20

0,14

մնացածը

0,0135

20

0,27

 

Ф2 12

i=1
ФկiIi = 20,826%

(4)

 

Կլորացնելով ստացված արդյունքը 1%-ի ճշտությամբ, շենքի ֆիզիկական մաշվածությունը կազմում է 21% և ըստ 2-րդ աղյուսակի այն դասվում է 2-րդ աստիճանի:

 

8. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

120. Բնակելի շենքերը, անկախ դրանց կապիտալության խմբից (տես հավելված 1-Ե), ինչպես նաև սենյակները համարվում են մշտական բնակության համար ոչ պիտանի, կախված ֆիզիկական մաշվածության աստիճանից, կրող կոնստրուկցիաների վնասվածության աստիճանից, հատակագծման և ներքին բարեկարգման թերություններից, ինչպես նաև սանիտարական պայմաններից:

121. Մշտական բնակության համար ոչ պիտանի շենքերին վերաբերվում են`

1) քարե, կարկասային, խոշորապանելային շենքերը, որոնց մաշվածության աստիճանը 71% և ավելի բարձր է,

2) փայտե և տեղական նյութերից պատրաստված պատերով շենքերը, ինչպես նաև ձեղնահարկերը, որոնց մաշվածության աստիճանը 65% և ավելի բարձր է:

122. Բացի 121-րդ կետում նշված պայմաններից, բնակության համար ոչ պիտանի բնակելի շենքեր են համարվում.

1) արդյունաբերական կազմակերպությունների, տրանսպորտի, ինժեներական ցանցերի սանիտարապաշտպանական, հրդեհապայթյունավտանգ, ինչպես նաև հատուկ պայմաններում գտնվող այլ գոտիների սահմաններում տեղադրված շենքերը.

2) հարստացման ֆաբրիկաների թափոնակույտերի (շեղջերի), սողանքների, կառուցապատմանը և շենքերի շահագործմանը սպառնացող ցեխահեղեղների և ձնահյուսերի, հեղեղաջրերով պարբերաբար ծածկվող տարածությունների վտանգավոր գոտիներում տեղադրված շենքերը.

3) շենքեր, որոնցում բացակայում են հակասեյսմիկ միջոցառումները և անկարելի է դրանց ստեղծումը: Տեխնիկական վիճակի գնահատականն այդ դեպքում պետք է տրվի մասնագիտացված կազմակերպության կողմից.

4) կոնստրուկտիվ ոչ հարմարեցված բնակելի շենքեր, որոնք գտնվում են հանքափորվածքներ պարունակող նստվածքային տարածքներում.

5) բարաքներ համարվող մեկ կամ երկհարկանի, ժամանակավոր բնակության համար հատկացված, ընդհանուր խոհանոցով և սանիտարական հանգույցով փայտե կամ տեղական նյութերից պատրաստված և ծառայության կարճ ժամկետի համար (10-20 տարի) նախատեսված շինությունները:

Նշված տիպի շինությունները, որոնք հատակագծում կրել են վերակառուցում և դարձել են պիտանի բնակության համար, ինչպես նաև հավաքովի-վահանային, կարկաս-լցվածքային կոնստրուկցիաներից բնակարանային տիպի բնակելի շենքերը համարվում են սակավ արժեքավոր են: Վերջիններիս ոչ պիտանիությունը որոշվում է սույն մեթոդական ցուցումների համաձայն.

6) վթարից (վթարի սպառնալիք առաջանալուց), հրդեհից, տարերային աղետից հետո այն շենքերը, երբ վերականգնման աշխատանքների անցկացնելը տեխնիկապես հնարավոր չէ կամ տնտեսապես աննպատակահարմար է:

123. Մշտական բնակության համար ոչ պիտանի բնակելի մակերեսներին են դասվում`

1) հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի մակերեսները, որոնց մոտակայքում տեղակայված են սարքավորումներ, որոնց շահագործումը բերում է այդ բնակելի մակերեսներում նորմերի թույլատրելի մակարդակը գերազանցող թրթռումների, աղմուկի, ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքի և օդի աղտոտմանը կամ հրդեհի վտանգի ստեղծմանը, այն դեպքում, երբ հնարավոր չէ նշված արտադրությունները դուրս բերել շենքից.

2) բնակության համար ոչ պիտանի ճանաչված բնակելի շենքերի սենյակները.

3) հատակագծման և ներքին բարեկարգման թերություններ ունեցող բնակելի մակերեսները (տես` Հավելված 1-Գ, աղյուսակ 1).

դ) բնակելի շինություններ, որոնք ունեն անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններ (տես` Հավելված 1-Գ, աղյուսակ 2):

124. Բնակելի շենքի, որի մի մասը պիտանի չէ մշտական բնակության համար, ոչ պիտանի լինելու մասին հարցը որոշվում է անհատական կարգով` կոնկրետ հանգամանքների հաշվառմամբ (լիարժեք և ոչ լիարժեք մակերեսի չափը և բնույթը, շենքի և կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունը, շենքի արդիականացման համար ծախսերը, ոչ արտաբնակեցված բնակիչների համար նորմալ պայմաններ ապահովելու հնարավորությունը և այլն):

Բնակության համար ոչ պիտանիության մասին տեխնիկական եզրակացության օրինակը բերված է հավելված 1-Դ-ում:

 

9. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

9.1 Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

125. Երկաթբետոնե կոնստրուկցիաների վիճակը գնահատվում է հետևյալ նպատակով`

1) որոշելու կոնստրուկցիայի փլման վտանգը, այսինքն դրա կրիտիկական վիճակը,

2) որոշելու կոնստրուկցիայի հետագա շահագործման հնարավորությունը դրա ուժեղացման դեպքում հիմնարար վերականգնման համար:

126. Չքայքայված երկաթբետոնե կոնստրուկցիաների վիճակի գնահատումը հիմնականում կատարվում է ղեկավարվելով ճաքերի առկայությամբ և չափերով, ինչպես տարրերի ձգված, այնպես և սեղմված գոտում.

1) ճաքերի բացվածքները մինչև 0,4 մմ նորմերով թույլատրելի են և վկայում են երկաթբետոնե տարրի նորմալ աշխատանքի մասին,

2) ճաքերի բացվածքը 0,4 մմ-ից ավելի չափով վկայում է կոնստրուկցիայի գերբեռնվածության մասին, ինչը բերել է մնացորդային դեֆորմացիաների առաջացման,

3) սանտիմետրի հասնող ճաքերի բացվածքը վկայում է կոնստրուկցիայի կամ տարրի նշանակալի քայքայման մասին, ամրանի հնարավոր խզումների կամ խարսխման խախտումների մասին, որոնց առկայության դեպքում կոնստրուկցիայի վիճակը համարվում է կրիտիկական (քանդման վտանգ ներկայացնող),

4) սեղմված տարրերում սեղմող ճիգին զուգահեռ ուղղությամբ ճաքերի առաջացումը, հատկապես բետոնի խիպարների և պոկումների առաջացմամբ, վկայում են սեղմվող բետոնի սկսվող քայքայման մասին (բացառությամբ, երբ դրանք երկայնական ամրանի կոռոզիայի կամ բետոնի կծկման արդյունք են): Տարրի այդպիսի վիճակը նույնպես դասվում է կրիտիկական,

5) սեղմված տարրերում լայնական ճաքերի առկայությունը վկայում է ձգող լարումների առաջացման մասին (հնարավոր է ժամանակավոր), ինչը բերում է կոնստրուկցիայի կրողունակության անկման (մինչև 15%), բայց ոչ կրիտիկական վիճակի,

6) տարրերում լայնական և թեք ճաքերը վկայում են դրանց գերբեռնվածության կամ նախապես լարման էֆեկտի կորստի մասին:

127. Կոնստրուկցիաների վնասվածության մոտավոր աստիճանը և դրանց վերականգնման միջոցառումներն ընդունվում են ըստ հավելվածի 1-Զ-ի 1-ին աղյուսակի:

 

9.2 Հրդեհի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

128. Կոնստրուկցիաների վթարայնության բնորոշ հատկանիշներ կարող են լինել`

1) կոնստրուկցիաների թռիչքի 1/50 ավելի չափի ճկվածքները, 1 մմ-ից ավելի բացվածքով ճաքերի առաջացմամբ.

2) բետոնի պոկվածքները և շերտազատումները, որոնց ընթացքում տարրի լայնական հատվածքի մակերեսը փոքրացել է 30-50%.

3) խուլ ձայնի առկայությունը բետոնը թխկթխկացնելու ժամանակ, կոնստրուկցիայի ճոճունությունը, ամրանի խարսխման խախտումը հենարանային հանգույցներում, միջադիր և հենարանային մասերի պոկումը.

4) ամրանի տաքացումը 300oC ավելի:

129. Կոնստրուկցիաների վիճակը կարող է գնահատվել ըստ հատկանիշների, բերված հավելված 1-Զ-ի 2-րդ աղյուսակում:

 

9.3 Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված պողպատե կոնստրուկցիաներ

 

130. Վնասված պողպատե կոնստրուկցիաների վիճակի գնահատումը և դրանց վերականգնման միջոցառումների ընտրությունը կատարվում են ելնելով տարրերի վնասվածքների բնույթից և ծավալից.

1) Երկրորդական և թույլ բեռնավորված տարրերում փոքր ճմլվածքները, տեղական ծռվածքները, որոնք չեն նվազեցնում կոնստրուկցիայի կրողունակությունը, վկայում են վնասվածության թույլ աստիճանի մասին, այդպիսի դեպքերում նորոգում կարելի է չկատարել:

2) Վնասվածքները, որոնք նվազեցնում են կոնստրուկցիաների կրողունակությունը, բայց չեն ազդում հիմնական տարրերի կրողունակության վրա (երկրորդական տարրերի հատվածքի խզում կամ երկար հատվածի ծռում, հիմնական տարրերի տեղական ծռումներ և այլն) վկայում են վնասվածության միջին աստիճանի և տեղում կոնստրուկցիաների նորոգման անհրաժեշտության մասին: Վերջինս կատարվում է առանց ապամոնտաժման, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կանգնակների, պահանգների, հենակների տեղադրմամբ:

3) Վնասվածքները, որոնք ուղեկցվում են կոնստրուկցիաների կրողունակության լրիվ կորստով շահագործման բեռների ազդեցությունից, հանգույցների և միացումների քայքայմամբ, ամբողջ հատվածքի խզմամբ կամ հիմնական էլեմենտների ծռմամբ մեծ երկարության վրա, դասվում են ուժեղ աստիճանի: Ընդ որում, անհրաժեշտ է կոնստրուկցիաների նորոգում, որպես կանոն, ապամոնտաժմամբ կամ ժամանակավոր ամրացումների կամ հենարանների տեղադրմամբ:

131. Կոնստրուկցիաների վնասվածքների բնութագրերը և վնասվածքների վերացմանն ուղղված միջոցառումները բերված են հավելված 1-Զ-ի 3-րդ աղյուսակում:

 

9.4 Հրդեհի ազդեցությանը ենթարկված պողպատե կոնստրուկցիաներ

 

132. Հետազննության ժամանակ նախ և առաջ գնահատվում է կառույցի ընդհանուր կայունությունն ապահովվող կոնստրուկցիաների, հանգույցների և տարրերի (կապերի) վիճակը:

133. Հետազննության ընթացքում նախատեսվում են կոնստրուկցիաներին մոտեցման հնարավորությունը ապահովող անհրաժեշտ աշխատանքներ, բացահայտվում են առավել վնասված գոտիները:

134. Պողպատե կոնստրուկցիաների հետագա շահագործման համար պիտանիության աստիճանը որոշում են ըստ արտաքին հատկանիշների, որոնք բնութագրում են ջերմաստիճանային ազդեցության ռեժիմը.

1) մինչև 200-250oC տաքանալիս քայքայվում է պաշտպանիչ լաքաներկային պատվածքը,

2) 300oC-ի դեպքում պողպատը երանգափոխվում է,

3) 500oC-ի դեպքում պողպատի վրա առաջանում է բաց գույնի հրաթեփ,

4) մինչև 600oC կարճատև ազդեցության դեպքում կոնստրուկցիաները ենթարկվում են փոքր ծռման, մակերեսի վրա ունեն հեշտ մաքրվող այրուք և մակայրված եզր,

5) 700-ից մինչև 900oC կարճատև ազդեցության դեպքում փոքր-ինչ ավելանում է կոնստրուկցիաների ծռմռումը և առաջանում է դժվար մաքրվող հրաթեփի բարակ շերտ,

6) 800oC-ի դեպքում տեղի է ունենում չբեռնավորված պողպատե տարրերի ճկվածք սեփական կշռից,

7) 900oC-ից ավելի կարճատև ազդեցությունը առաջացնում է տեղական շերտատումով հրաթեփի շերտ,

8) 900oC-ից ավելի երկարատև ազդեցությունը խիստ մեծացնում է դեֆորմացիաները, բերում է հրաթեփի հաստ շերտի առաջացման,

9) 1400oC-ից ավելի երկարատև ազդեցությունը բերում է կոնստրուկցիաների ուժեղ դեֆորմացիաների, կոտրվածքների, պատռվածքների, հալված հատվածների առաջացման, տարրի մակերևույթի վրա առաջանում է գորշակապույտ կամ սև գույնի կոշտ և փխրուն փառ ու սպունգանման խոցեր: Այս բոլորը վկայում են պողպատի գերայրման և հետագա շահագործման անպիտանիության մասին:

135. Պողպատե կոնստրուկցիաների վիճակը կարող է գնահատվել ըստ արտաքին հատկանիշների, բերված հավելված 1-Զ-ի 4-րդ աղյուսակում:

 

10. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10.1 Ընդհանուր ցուցումներ

 

136. Սույն դրույթներով հստակեցվում են բնակելի, հասարակական և արտադրական շենքերի վնասվածության աստիճանները, ելնելով դրանց փաստացի տեխնիկական վիճակից և շահագործման անվտանգությունից:

137. Շենքերի վնասվածության աստիճանը որոշելու համար կատարվում է դրանց տեխնիկական վիճակի հետազննություն լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից:

138. Շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են` հաշվի առնելով սույն ցուցումների դրույթները և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24 հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02.06 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շիննորմերի դրույթներն ու հանձնարարականները:

139. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա տրվում է գնահատական դրա վնասվածությանը (ըստ աստիճանների):

Եզրակացության պատճենը հաշվետվության կազմում տրամադրվում է լիցենզավորող մարմնին` ստեղծված տվյալների միասնական տեղեկատվական համակարգչային բանկում ներառելու համար:

140. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը պարունակում է նաև կոնկրետ առաջարկություններ ու հանձնարարականներ հետագա շահագործման, վնասված կոնստրուկտիվ տարրերի վերականգնման-ուժեղացման, ամբողջ շենքի սեյսմակայունության ապահովման վերաբերյալ:

141. Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը հիմք է հանդիսանում շենքի և դրա կոնստրուկտիվ առանձին տարրերի ուժեղացման-վերականգնման նախագծային փաստաթղթեր մշակելու համար:

 

10.2 Շենքերի վնասվածության աստիճանները

 

142. Շենքերը, որոնցում վնասվածքները ընդհանրապես բացակայում են, ըստ վնասվածության աստիճանի դասակարգման սանդղակի մեջ չեն ընդգրկվում (ունեն զրոյական աստիճանի վնասվածություն):

143. Առաջին աստիճանի վնասվածություն ունեցող համարվում են այն շենքերը, որոնցում նկատված առանձին, ոչ էական թերություններն ու վնասվածքները կարող են վերացվել ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելիս (լավ տեխնիկական վիճակում գտնվող շենքեր):

144. Երկրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերը (բավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքեր), ընդհանուր առմամբ, շահագործման համար պիտանի են: Առանձին կոնստրուկտիվ տարրերում նկատված արատներն ու վնասվածքները վերացվում են նորոգման-վերականգնման աշխատանքներ կատարելիս:

145. Երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի (անբավարար տեխնիկական վիճակում գտնվող) կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները վերացվում են ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման միջոցով, սահմանված կարգով մշակված և հաստատված համապատասխան նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ տվյալ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի հետագա տևական շահագործումն առանց վերոհիշյալ ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման, հղի է եղած վնասվածքների ու դեֆորմացիաների զարգացմամբ և նորերի առաջացմամբ:

146. Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքը վտանգավոր է հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները ենթակա են տարահանման: Վերկանգնման-ուժեղացման աշխատանքների կատարման տեխնիկատնտեսական աննպատակահարմարությամբ էլ պայմանավորում է տվյալ աստիճանի վնասվածության շենքերի քանդումը: Բացառություն կարող են կազմել ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:

147. Տարբեր ազդեցությունների հետևանքով մասնակի կամ լրիվ փլված շենքերը, որոնց շահագործումը դադարեցված է եղել, համարվում են հինգերորդ աստիճանի վնասվածության:

Հավելված 1-Ա

 

Առանձին կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի ֆիզիկական մաշվածության նշանները և գնահատականները

 

Աղյուսակ 1 - Քարե ժապավենային հիմքեր

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր ճաքեր որմնախարսխում և առաջին հարկի պատուհանների տակ

Ճաքերի լայնությունը մինչև

2 մմ

0-20

Ճաքերի ծեփում

Առանձին խոր ճաքեր, որմնախարսխի և պատերի խոնավացման հետքեր, նկուղի պատերի առանձին տեղամասերի, հիմքի անհավասարաչափ նստվածք

Նույնը մինչև 5 մմ

21-40

Շարվածքի ամրացում Հորիզոնական մեկուսացման վերանորոգում

Որմնախարսխի կքում և նկատելի ծռում, միջանցիկ ճաքեր որմնախարսխում` շենքի ամբողջ բարձրությամբ զարգացումով, նկուղի հատակների և պատերի կքում

Պատի անհավասարաչափ նստվածք, ընդհանուր ճկվածքը պատի երկարության մինչև 0,01 մասն է

41-60

Շարվածքի առանձին տեղամասերի ուժեղացում և փոխարինում, հորիզոնական և ուղղաձիգ հիդրոմեկուսացման վերականգնում, կոշտության հորիզոնական գոտիների կառուցում

Զանգվածային հարաճուն միջանցիկ ճաքեր շենքի ամբողջ բարձրությամբ, գրունտի զգալի արտամղումով և նկուղի պատերի քայքայում

 

Պատի ճկվածքը դրա երկարության 0,01-ից ավելի է

61-80

Հիմքերի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 2 - Ցցային, քարե սյուներից, բետոնե և երկաթբետոնե հիմքեր

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Ճաքեր շենքի որմնախարսխային մասում

 

Ճաքերի բացվածքի լայնությունը մինչև

1,5 մմ

0-20

Ճաքերի քսահարթում

Որմնախարսխի հորիզոնական գծերի ծռում առանց նստվածքային դեֆորմացիաների աճի նշանների

 

Անհավասարաչափ նստվածք, պատերի ճկվածքով մինչև երկարության 0,01 մասում

21-40

Ճաքերի քսահարթում, որմնախարսխի հարդարման շերտի վնասվածքների վերացում

Միջանցիկ ճաքեր որմնախարսխում, ճաքերի տարածում շենքի ամբողջ բարձրությամբ: Պատերի առանձին տեղամասերի ծռում և զգալի նստվածք: Նստվածքի զարգացում չի նկատվում

 

Ճաքերի բացվածքի լայնությունը մինչև 10 մմ: Անհավասարաչափ նստվածք, պատերի ճկվածքով երկարության 0,01-ից ավելի մասում

41-60

Հիմքերի և պատերի ուժեղացում

Զանգվածային հարաճուն միջանցիկ ճաքեր շենքի ամբողջ բարձրությամբ, գրունտի զգալի արտամղում և նկուղի պատերի քայքայում

Ճաքերի բացվածքի լայնությունը 10 մմ-ից ավելի

61-80

____-_____

 

Աղյուսակ 3 - Պատեր մանր բլոկներից, արհեստական և բնական քարերից

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Առանձին ճաքեր և փոսեր

Վնասվածքներ մինչև 5% մակերեսի վրա

0-10

Ճաքերի և փոսերի լցափակում

Կարանների ծեփի կամ ճաքերի հողմահարում, տեղ-տեղ դուրս ցցված պողպատե երեսարկների կոռոզիա

Նույնը մինչև 10%

11-20

Կարանների կամ ճաքերի հարդարում, ծեփում: Ցցված մասերի երեսարկների նորոգում

Առանձին քարերի միջև կարանների հողմահարում, ճաքեր կարաններում կամ ծեփի տեղ-տեղ պոկում, քարերի ծայրերի կոտրվածք, խոր ճաքեր քիվում

Ճաքերի լայնությունը մինչև 5 մմ

21-30

Կարանների լցափակում, ծեփի, քիվի վերանորոգում

Խորը ճեղքեր և քիվի քարերի ընկնում, շարվածքի կարանների զանգվածային հողմահարում, ծեփի պոկում

Կարանների հողմահարման խորությունը մինչև 20 մմ, վնասվածքների մակերեսը մինչև 20%

31-40

Քիվերի վերաշարում, շարվածքի ուժեղացում, ծեփի վերանորոգում

Միջանցիկ ճաքեր և քարերի ընկնում բարավորներից, քիվերից և շենքի անկյուններից, պատերի առանձին տեղամասերի կքում և աննշան շեղումներ ուղղաձիգից

Շինությունների բարձրության մինչև 1/200 չափով շեղում ուղղաձիգից, դեֆորմացված տեղամասի կքում մինչև երկարության 1/200 չափով

41-50

Պատերի առանձին տեղամասերի, բարավորների և քիվերի փոխարինում

Ուղղաձիգ ճաքեր միջնապատերում, պատերի շարվածքի տեղ-տեղ քայքայում և շերտավորում, առան-ձին մասերի կապերի խախտում

Շինությունների բարձրության մինչև 1/200 ավելի չափով շեղում ուղղաձիգից, դեֆորմացված տեղամասերի կքում 1/200 ավելի չափով

51-60

Միջնապատերի ուժեղացում և պատերի առանձին տեղամասերի վերաշարում

 

Շարվածքի զանգվածային քայքայում, ժամանակավոր ամրացումների առկայություն

-

61-70

Լրիվ վերաշարում

 

Աղյուսակ 4 - Պատեր խոշորաչափ բլոկներից և միաշերտ կրող պանելներից

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Ճակատի ցցվող մասերի, ծածկի խախտում, առանձին մանր փոսեր, ճաքեր

Մինչև 5% մակերեսի վրա

 

0-10

Փոսերի և ճաքերի լցափակում

Ֆակտուրային (մակատեսք) շերտում տեղ-տեղ փոսեր, ժանգոտ հոսվածքներ, արտաքին հարդարման աղտոտում և գունաթափում

Մինչև 30% մակերեսի վրա

11-20

Փոսերի լցափակում, ֆակտուրային շերտի քսահարթում

Շաղախի շերտավորում և հողմահարում կցվանքներում, շենքի ներսում կցվանքների միջով հոսվածքների հետքեր, ճաքեր

Հոսվածքներ շինությունների 5%-ում, ճաքերի լայնությունը մինչև 2 մմ

21-30

Կարանների հերմետիկացում, ճաքերի լցափակում

Խոր բացված նստվածքային ճաքեր, շաղախի հողմահարում կցվանքներում, մշտական հոսվածքների հետքեր, կցվանքների միջով սառչում և փչահարում

Ճաքերի լայնությունը մինչև 3 մմ, վնասվածքներ մակերեսի մինչև 20% չափով: Շինությունների 20%-ում հոսվածքներ և սառչում

31-40

Բացում, կարանախցում, կցվանքների հերմետիկացում

Միջապատերի անկյուններում շեղ ճաքեր, բարավորներում և պատշգամբների սալերի ու պաշտպանիչ հովարների տեղադրման տեղերում ուղղաձիգ ճաքեր

Ճաքերի բացվածքի լայնությունը մինչև 3 մմ

 

41-50

Միջապատերի և բարավորների ուժեղացում

 

Ուղղաձիգ, լայն բացված ճաքեր կցվանքներում և բարավորներում, պատերի առանձին տեղամասերի միջև կապի խախտում

Ճաքերի լայնությունը 3 մմ-ից ավելի է, ճաքերի երկարությունը 3 մ-ից ավելի է

51-60

Առանձին տեղամասերի ամրացում և ուժեղացում

 

Պատերի հորիզոնական և ուղղաձիգ գծերի նկատելի ծռում, բլոկների և պանելների զանգվածային քայքայում

Պատերի դեֆորմացված տեղամասի կքում երկարության 1/200-ից ավելի չափով, պատի բարձրության 1/100-ից ավելի շեղում ուղղաձիգից սենյակի սահմաններում

61-70

Պատերի փոխարինում

 

Աղյուսակ 5 - Հակասեյսմիկ գոտիներ

 

Մաշվածության նշաններ

Լրացումներ
պատերի ֆիզիկական մաշվածությունը
որոշելիս ըստ աղ. (1-4)

Մանր ճաքեր մինչև 1 մմ լայնությամբ կցորդումների հանգույցներում: Ֆակտուրային շերտի առանձին խախտումներ ամբողջ զննված մակերևույթի մինչև 20% մակերեսով

10

Նույնը, 20%-ից ավելի մակերեսով

15

Կցորդումների հանգույցներում և գոտիների մակերևույթի վրա ճաքեր մինչև 2 մմ լայնությամբ: Բետոնի ջարդվածքներ մինչև 10 մմ խորությամբ: Տեղ-տեղ պաշտպանիչ շերտի շերտազատում

20

Բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում և ճաքեր ամբողջ զննված մակերևույթի մինչև 50% մակերեսի վրա: Առանձին տեղամասերի դեֆորմացիաներ

30

Ճաքեր 2 մմ-ից ավելի լայնությամբ, պաշտպանիչ շերտի շերտազատում, ամրանի մերկացում, կոռոզիայի փառ, առանձին ձողերի խզում

40

 Հակասեյսմիկ գոտիներով պատերի ֆիզիկական մաշվածությունը որոշելիս` (1-4) աղյուսակներով սահմանված նշանակություններին ավելացվում է մաշվածության նշանակությունը, որը համապատասխանում է տվյալ աղյուսակում նշվածներին:

 

Աղյուսակ 6 - Երկաթբետոնե սյուներ (հավաքովի և միաձույլ)

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Ճաքեր ձգված գոտում սյան ամբողջ բարձրությամբ, բարձակի և սյան ծայրերում, պոկումներ և փոսեր

Ճաքերի լայնությունը մինչև 0,5 մմ, փոսեր մինչև 5 մմ խորությամբ, 1 մ2 վրա երեքից ոչ ավելի

0-40

Ճաքերի, պոկումների և փոսերի լցափակում

Ճաքեր ձգված և սեղմված գոտիներում հիմքի պարագծով և բարձակի մակարդակով, բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում:
Ամրանի մերկացում և բետոնի հետ դրա շաղկապման խախտում, սյան հիմքում բետոնի խոր ջարդվածքներ, սյան ծռում

Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ, սյան ծռում մինչև բարձրության 1/200-ի չափով

41-60

Ճաքերի լցափակում շաղախի ներարկումով կամ ճաքերի երկայնքով առվակների սարքավորմամբ, ցեմենտի շաղախով հետագա դրանց կարանախցումով: Սյուների գոտեկապերի սարքավորում

Ճաքեր ձգված գոտում սյան ամբողջ բարձրությամբ, միջանցիկ ճաքեր սյան հիմքում և բարձակի վերին մակարդակում, ձգված գոտում բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում սյան ամբողջ բարձրությամբ: Կոռոզիա և տեղ-տեղ ամրանի խզում, սյան ծռում

Ճաքերի լայնությունը
2 մմ-ից ավելի է

61-80

Վնասված բետոնի փոխարինում, քայքայված տեղամասերի բետո-նացում և ամրանավո-րում: Հաշվարկային գո-տեկապերի սարքա-վորում կամ սյուների փոխարինում

 

Աղյուսակ 7 - Երկաթբետոնե հեծաններ (միաձույլ և հավաքովի)

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Առանձին ճաքեր ձգված գոտում, տեղ-տեղ աննշան խոնավություն, մակերևութային պոկվածքներ ձգված գոտում, ճկվածքներ

Ճաքերի բացվածքը մինչև 1 մմ: Պոկվածքների խորությունը մինչև 3 մմ, 3-ից ոչ ավելի` 1մ2 վրա

 

0-40

Ցեմենտային շաղախի ներարկում ճաքերի մեջ: Ծեփում ցեմենտի շաղախով, նախապես մշակելով հին բետոնի մակերևույթը

Ճաքեր տարբեր ուղղություններով, մթնոլորտային և ագրեսիվ ջրերից բետոնի խոնավացման հետքեր, ձգված գոտու բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատում, ամրանների մերկացում և ժանգոտում, հեծանի զգալի մակերեսների վրա բետոնի խոր պոկվածքներ, ճկվածք

Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ: Ամրանի կոռոզիա մինչև հատվածքի 10% չափով, ճկվածք մինչև թռիչքի 1/150

41-50

Հեծանների ուժեղացում

Երկայնական և ուղղաձիգ ճաքեր հեծանի թռիչքի կենտրոնում և ձգված գոտում, մթնոլորտային և ագրեսիվ ջրերից բետոնի մշտական խոնավացման հետքեր, ամրանների մերկացում և ուժեղ ժանգոտում, տեղ-տեղ ամրանների խզում, սեղմված գոտու բետոնի խոշոր ջարդվածքներ և պոկվածքներ

Ճաքերի լայնությունը 2 մմ-ից ավելի: Ամրանի կոռոզիա հատվածքի 10%-ից ավելի չափով: Ճկվածք թռիչքի 1/150 ավելի չափով

61-80

Հեծանների փոխում

 

Աղյուսակ 8 - Փայտե ծեփված միջնորմներ

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր ճաքեր և տեղ-տեղ ծեփի շերտազատում

Վնասվածքներ մակերեսի 10% չափով

0-20

Ծեփի վերանորոգում

 

Զգալի երերություն, շեղումներ ուղղաձիգից, ճաքեր հարակից կոնստրուկցիաների հետ կցորդման տեղերում

Շեղում ուղղաձիգից, մինչև սենյակի բարձրության 1/100 չափով

21-40

Ուղղաձիգ հարթության միջնորմների հավասարեցում և դրանց կապի ամրացում հարակից կոնստրուկցիաների հետ

Խոր ճաքեր և բացակներ հարակից կոնստրուկցիաների հետ կցորդման տեղերում, շեղ ճաքեր ծեփի շերտում, կքում ուղղաձիգ հարթությունից

Դեֆորմացված տեղամասի կքում մինչև երկարության 1/100 չափով

41-60

Միջնորմների ուղենշում և հավասարեցում տակդիրների և ստորին եզրակապի փոխարինում

Միջանցիկ երկայնական և շեղ ճաքեր ամբողջ մակերևույթով, տախտակների ուռչում, գոգավորում, կքում, խոնավության հետքեր, փայտանյութի վնասվածք` փտախտով, փայտակեր բզեզով

Դեֆորմացված տեղամասի կքում երկարության 1/100 ավելի չափով

61-80

Միջնորմների լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 9 - Գիպսաբետոնե և խարամաբետոնե միջնորմներ

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր ճաքեր միջնորմների վրա ծածկերի հետ կցորդման տեղերում, սակավ ջարդվածքներ

 

Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ: Վնասվածքի մակերեսը մինչև 10%

0-20

Ճաքերի լցափակում և խտացում

 

Խոր կամ միջանցիկ ճաքեր հարակից կոնստրուկցիաների կցորդման տեղերում

Ճաքերի լայնությունը մինչև 10 մմ

21-40

Մակերևույթի մաքրում, ճաքերի լցափակում, հակասեյսմիկ ամրա-ցում հարակից կոնստրուկցիաների հետ

Փոսեր և ջարդվածքներ, միջնորմների առանձին սալերի միջև կապերի խախտում, կարկասի դեֆորմացիա

Վնասվածքների մակերեսը մինչև 50%

41-60

Փոսերի և ջարդվածքների լցափակում: Արտաքին պատերին առանձին սալերի և հարումների ամրացում, կարկասի վերանորոգում

Զանգվածային ճաքեր միջնորմների սալերում, մեծ կքումներ և նկատելի շեղումներ ուղղաձիգից

Շեղում ուղղաձիգից սենյակի բարձրության 1/100-ից ավելի

61-80

Միջնորմների լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 10 - Փայտե ծեփված ծածկեր

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Նստվածքային ճաքեր ծեփի շերտում, ծեփի մասնակի շերտազատում

Ճաքերի լայնությունը մինչև 0,5 մմ, ճաքերի գումարային երկարությունը մինչև
0,5 մ` 1 մ2 վրա

0-10

Ճաքերի քսահարթում և ծեփի շերտի վերականգնում

Նստվածքային ճաքեր, ծեփի պոկում և շերտազատում, խուլ ձայն թխկթխկացնելիս

 

Ճաքերի լայնությունը մինչև 1 մմ: Ճաքերի գումարային երկարու-թյունը մինչև 1 մ` 1 մ2 վրա

11-20

Ծեփի վերականգնում, ծածկի մանր վերանորոգում

Հոսահետքեր առաստաղին, լցվածքի գերհագեցում խոնավությունով` առանձին տեղամասերի պառկապնդությամբ, քսվածքը տեղ-տեղ քայքայվել է

Վնասվածքներ մակերեսի մինչև 20% չափով

 

 

21-30

 

 

 

Ոչ պիտանի քսվածքի և լցվածքի փոխարինում կամ դրա փխրեցում և վերալցում: Փայտանյութի մաքրում և հականեխում

Շոշափելի երերություն, անկյունագծային ճաքեր առաստաղին

___

31-40

Հեծանների ուժեղացում, հեծանածածկի մասնակի փոխարինում

Խոր ճաքեր հեծանների կրող պատերի հետ կցորդման տեղերում, խոնավության հետքեր

Վնասվածքներ մակերեսի մինչև 30% չափով

41-50

Ծածկերի մի մասի բացում, հեծանների ծայրերի ուժեղացում և հեծանածածկի մասնակի փոխարինում:

Խոր ճաքեր ծածկերում, առանձին տեղերում ժամանակավոր ամրացումների առկայություն

___

51-60

Հեծանների ուժեղացում և մասնակի փոխարինում

Անկյունագծային, երկայնական և լայնական ճաքեր ծածկերում, նկատելի ճկվածք, հեծանների փայտանյութի մերկացում, վնասվածքներ փտախտով և փայտակեր բզեզով, ժամանակավոր հենարաններ

Առաստաղի ճկվածք մինչև թռիչքի 1/100

61-70

Ծածկի լրիվ փոխարինում

Կոնստրուկցիան քայքայման եզրին է, որն արդեն տեղ-տեղ սկսվել է

___

71-80

___

 

Աղյուսակ 11 - Ծածկեր հավաքովի երկաթբետոնե վրաքաշից

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Ճաքեր սալերի միջև կարաններում

Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ

0-10

Կարանների լցափակում

Սալերի իրար նկատմամբ աննշան ուղղաձիգ տեղաշարժ դեֆորմացիաների հետևանքով: Կարանների լցափակման հավասարեցնող շերտի շերտազատում

Սալերի տեղաշարժ մինչև 1,5 սմ: Վնասվածքներ մակերեսի մինչև 10% չափով

11-20

Առաստաղի մակերևույթի հավասարեցում

Սալերի իրար նկատմամբ զգալի ուղղաձիգ տեղաշարժ դեֆորմացիաների հետևանքով, հոսահետքեր սալերի` արտաքին պատերի վրա հենման տեղերում

 

Սալերի ուղղաձիգ տեղաշարժ մինչև 3 սմ: Վնասվածքներ մակերեսի մինչև 20% չափով

 

 

21-30

 

 

 

Առաստաղի մակերևույթի հավասարեցում ամրանային ցանցերի տեղադրումով, ցեմենտ-ավազային խցանների իրագործում վրաքաշի դատարկություններում

Ճաքեր սալերում, ջրհոսքի կամ սառչման հետքեր սալերի և պատերի վրա հենման տեղերում

 

Ճաքերի լայնությունը մինչև 1 մմ

31-40

Սալերի հենման տեղերի ամրացում, ճակատներում դատարկությունների լցափակում արտաքին պատերի վրա հենման տեղերում

Լայնակի ճաքեր սալերում առանց ամրանի մերկացման, ճկվածք

Ճաքերի լայնությունը մինչև 2 մմ: Ճկվածքը թռիչքի մինչև 1/100

41-50

Սալերի ուժեղացում, ճաքերի լցափակում

Խոր լայնակի ճաքեր ամրանի մերկացումով, ճկվածք

Ճաքերի լայնությունը 2 մմ-ից ավելի: Ճկվածքը թռիչքի մինչև 1/80

51-60

Սալերի և հենման տեղերի ուժեղացում, ճաքերի լցափակում

Բազմաթիվ խոր ճաքեր սալերում, սալերի տեղաշարժ հարթությունից, սալերի նկատելի ճկվածք

Ճկվածքը թռիչքի 1/80 ավելի

61-80

Սալերի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 12 - Սանդուղքներ պողպատե սանդղահեծաններով

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր փոսեր և ճաքեր աստիճաններում, բազրիքի առանձին վնասվածքներ

________________

0-20

Ճաքերի և փոսերի լցափակում, բազրիքի վերանորոգում

Փոսեր և ջարդված տեղեր, առանձին աստիճաններում միջանցիկ ճաքեր, աստիճանների մակերևույթի մաշ-վածություն, բազրիքի տեղ-տեղ բացակայում

Վնասվածքներ մակերեսի մինչև 20% չափով

21-40

Աստիճանների վերաշարում նորերի լրացմամբ, փոսերի լցափակում, բազրիքի փոխարինում

Աստիճանները մաշված և տեղ-տեղ ջարդված են, միջանցիկ ճաքեր հարթակներում, պարսպող ցանկապատը խարխլված է

Նույնը` մինչև 50%

41-60

Աստիճանների վերաշարում նորերի լչացմամբ, հարթակի վրա պողպատե ցանցով ցեմենտե հատակի իրագործում: Հարթակի տորկրետ բետոնացում ներքևից, ցանկապատի վերանորոգում

Աստիճանները և հարթակները լրիվ մաշված են, աստիճանների և պարսպող ցանցի մի մասը բացակայում է: Սանդղահեծանները տեղ-տեղ

ճկվել են, սանդղահեծանների կապը հարթակների հետ թուլացած է: Սանդուղքից օգտվելը վտանգավոր է

Նույնը` 50% ավելի:

Սանդղահեծանների ճկվածքը թռիչքի 1/150 ավելի է

61-80

Սանդուղքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 13 - Երկաթբետոնե սանդուղքներ

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Սակավաթիվ ճաքեր աստիճանների վրա, բազրիքի առանձին վնասվածքներ

Ճաքերի լայնությունը մինչև 1 մմ

0-20

Ճաքերի լցափակում, բազրիքի վերանորոգում

Տեղ-տեղ փոսեր և ջարդվածքներ աստիճաններում, բազրիքը վնասված է, սանդղահարթակներն ունեն ճաքեր բանվորական թռիչքի լայնքով

Նույնը` մինչև
2 մմ

21-40

Ջարդված տեղերի լցափակում, բազրիքի վե-րանորոգում, երկաթբե-տոնե սանդղահարթակ-ների ուժեղացում

Խոր ճաքեր ենթաստիճաններում, առանձին սանդղամատեր ընկել են, սանդղաբազուկային սալերը (սանդղահեծանները) ունեն ճաքեր և ամրանի մերկացում, սանդղահեծանների (սանդղաբազուկի) ճկվածք

Ճաքերի լայնությունը 2 մմ է: Սանդղահե-ծանների (սանդղաբազու-կի) ճկվածքը թռիչքի մինչև 1/200 է:

41-60

Ենթաաստիճանների ուժեղացում, քայքայված տեղերի լցափակում և տեղ-տեղ սանդղամատերի փոխարինում, սանդղաբազուկի (սանդղահեծանների) ուժեղացում

Սանդղաբազուկները և հարթակները ունեն ճկվածքներ և տեղական քայքայումներ, ճաքեր սանդղաբազուկային սալերի կրող կոնստրուկցիաների հետ կցորդումներում, պարսպող ցանկապատերը խարխլված են և տեղ-տեղ բացակայում են, սանդուղքի շահագործումը վտանգավոր է

Ճկվածքը թռիչքի մինչև 1/500 է

61-80

Սանդուղքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 14 - Փայտե կտուրներ

 

Մաշվածության նշանները

Քանակական գնահատականը

Ֆիզ. մաշվա-ծությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Ամրացումների` հեղույսների, անուրների, ճարմանդների թուլացում, ձեղնապատուհանների դետալների վնասվածքներ

______________

0-20

Ամրացումների և ձեղնապատուհանների դետալների վերանորոգում

Մաուերլատի (որմնափայտ) և ծպեղաոտքերի ծայրերի վնասվածք փտախտով, թործերի և միացումների թուլացում

Վնասվածքներ մակերեսի մինչև 20%

21-40

Մաուերլատի փոխարինում և ծպեղաոտքերի ծայրերի ուժեղացում, կոնստրուկցիաների շտկում, թործերի ամրացում

Մաուերլատի, կավարամածի, ծպեղների փայտանյութի վնասվածք փտախտով, ծպեղաոտքերի լրացուցիչ ժամանակավոր ամրացումների առկայություն, փայտանյութի խոնավացում

Նույնը` մինչև 50%

41-60

Մաուերլատի, ծպեղաոտքերի և ակոսի տակի հոծ կավարամածի մի մասի փոխարինում, շարքային կավարամածի մասնակի փոխարինում

Ծպեղաոտքերի ճկվածքներ, կտուրի դետալների փայտանյութի վնասվածքներ փտախտով և փայտակեր բզեզով

_______________

61-80

Կտուրի փայտե կոնստրուկցիայի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 15 - Գլանափաթեթային տանիքներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածու-

թյունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Եզակի մանր վնասվածքներ ու ճեղքատներ տանիքում և ուղղաձիգ մակերևույթների հետ հատման տեղերում, ակոսների ճկում

0-20

Տանիքի ակոսների վերանորոգում

Տանիքի արտաքին շերտի մակերևույթի փքում, ճաքեր, տեղ-տեղ պոկումներ, որը պահանջում է տանիքի մինչև 10% փոխարինում, ակոսների և պարսպող ցանցի ժանգոտում ու զգալի վնասվածքներ, ուղղաձիգ մակերևույթի հետ հատումների տեղերում խոնավության թափանցում, ջրընդունիչ սարքի (տափակ կտուրներում) դետալների վնասվածք

21-40

Ռուբերոիդի վերին շերտի փոխարինում փքված տեղերի կտրումով և ևս մեկ շերտով ծածկելով, ակոսների, ցանցերի և ջրընդունիչ սարքերի վերանորոգում

Վերնածածկի վերին և տեղ-տեղ ստորին շերտերի քայքայում, որը պահանջում է տանիքի ծածկույթի 10-25% փոխարինում, ակոսների և ջրընդունիչ սարքավորումների, ցվիքների և փոխհատուցիչների ժանգոտում ու քայքայում, տեղ-տեղ տանիքում հոսաթողումներ, պարսպող ցանցի զանգվածային վնասվածքներ

41-60

Տանիքի վերանորոգում ռուբերոիդի երկշերտ ծածկումով, ակոսների, ցվիքների և փոխհատուցիչների, քիվապատերի ծածկերի փոխարինում, պարսպող ցանցի վերանորոգում

Զանգվածային հոսաթողումներ, վերածածկի շերտազատումներ հիմքից, ծածկի մասերի բացակայություն, պարսպող ցանցը քայքայված է

61-80

Տանիքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 16 - Պողպատե տանիքներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածու-

թյունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Կավարամածին առանձին թերթերի ամրացման թուլացում, առանձին հոսաթողումներ

0-20

Կարկատանների տեղադրում և խուղակների լցափակում վնասված տեղերում, ամրացում կցակներով

Ծալակցվանքների նոսրություն, ճեղքատներ և տեղ-տեղ ցցված մասերին հարումների խախտում, լուսաճեղքեր ձեղնահարկի կողմից զննման ժամանակ, ակոսների վնասվածքներ

21-40

Կարկատանների տեղադրում, տանիքի մակերեսի առանձին թերթերի` մինչև 10% փոխարինում, ծալակցվանքների յուղում և շրջասեղմում, խուղակների լցափակում, ակոսների և հոսարանների վերանորոգում

Ժանգ տանիքի մակերևույթի վրա, խուղակներ, ճեղքատներ, պարսպող ցանցի ամրացումների ծռում և խախտում, հոսաթողումների մեծ քանակ

41-60

Ակոսների, հոսարանների և տանիքի շարքային ծածկի 20-25% փոխարինում, պարսպող ցանցի վերանորոգում

Զանգվածային հոսքեր, ուժգին ժանգ տանիքի մակերևույթին և ձեղնահարկի կողմից, ծալակցվանքների քայքայում, կարկատանների մեծ քանակ տանիքի վրա, պարսպող ցանցի քայքայում

61-80

Տանիքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 17 - Տանիք ասբեստացեմենտե թերթերից

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածու-թյունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մետաղե ակոսների տեղ-տեղ ծռում, կավարամածին ասբեստացեմենտե առանձին թերթերի ամրակապումների թուլացում

0-20

Ակոսների վերանորոգում վնասված դետալների փոխարինումով, առանձին թերթերի ամրացում

Առանձին տեղերում հոսաթողումներ և լուսաճեղքեր, սալերի ճեղքեր և անջատում, տանիքի մակերևույթի թերթերի մինչև 10% պոկում

21-40

Շարքային վերնածածկի և գագաթի սալերի տեղ-տեղ փոխարինում

Առանձին թերթերի բացակայություն, պոկումներ և ճեղքեր, հոսաթողումներ, կավարամածին թերթերի ամրացման թուլացում

41-60

Շարքային վերնածածկի փոխարինում` հին նյութի մինչև 25% օգտագործումով

Տանիքի զանգվածային քայքայում, ակոսների և ցվիքների երեսատակի մի մասի բացակայություն, գլանափաթեթանյութերից կարկատանների մեծ քանակ

61-80

Տանիքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 18 - Ցեմենտավազային, բետոնե, խճանկարային հատակներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածու-թյունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Առանձին մանր փոսեր և մազային ճաքեր, շրիշակների աննշան վնասվածքներ

0-20

Տեղ-տեղ ճաքերի և փոսերի քսահարթում, շրիշակների վերանորոգում` մինչև 20% նորերով փոխարինելով

Բանող մասերի մակերևույթի մաշում, մինչև 0,5 մ2 փոսեր մինչև 25% մակերեսի վրա

21-40

Փոսերի լցափակում

Զանգվածային խոր փոսեր և տեղ-տեղ ծածկույթի մինչև 50% անջատում հիմքից մինչև 5 մ2 մակերեսի վրա

41-60

Բանող մասերի ծածկի փոխարինում, փոսերի լցափակում, տեղ-տեղ հիմքի վերանորոգում

Հիմքի և ծածկի զանգվածային քայքայումներ

61-80

Ծածկի և հիմքի լրիվ փոխարինում

Քսիլոլիթե, ասֆալտե և մանր լցիչներով կապակցանյութերից այլ հատակների մաշվածությունը որոշվում է տվյալ աղյուսակի համանմանումով:

 

Աղյուսակ 19 - Փայտասալիկային (պարկետի) հատակներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր վնասվածքներ և պարկետի առանձին գամակցումների աննշան չորանվազում, դրանց միջև մինչև 3 մմ ճեղքեր, առանձին գամակցումների գոգավորում

0-20

Առանձին տեղամասերի հղկատաշում, շրիշակների ամրակցում

 

Առանձին գամակցումների անջատում հիմքից, ջարդվածքներ, մաշվածություն, ճաքեր և տեղ-տեղ ուժեղ գոգավորում, 5-ից մինչև 10 հատով գամակցումների բացակայություն առանձին տեղերում, հիմքի փոքր վնասվածքներ

21-40

Գամակցումների փոխարինում և տեղ-տեղ ճեղքերի լցափակում, հատակի հղկատաշում, պարկետի առանձին տեղերի վերափռում հատակի մակերեսի մինչև 10%-ի վրա

Գամակցումների անջատում հիմքից զգալի մակերեսի վրա (նկատելի փքում, ճռռոց, խուլ աղմուկ քայլքի ժամանակ): Գամակցումների տեղ-տեղ բացակայում մինչև 0,5 մ2, ուժեղ մաշվա-ծություն, զանգվածային գոգավորում, առանձին նստվածքներ և հիմքի վնասվածքներ

41-60

Հատակի մինչև 50% մակերեսի պարկետի վերափռում հին նյութերի օգտագործումով և հիմքի վերանորոգում

Պարկետային ծածկի հոծության լրիվ խախտում, գամակցումների զանգվածային բացակայություն, զգալի նստվածքներ և հիմքի նստվածքներ

61-80

Պարկետի և հիմքի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 20 - Պատուհանի փայտե բլոկներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր ճաքեր շրջանակների ու պատերի միջև կցորդումներում, մաշվածություն կամ ճեղքեր փեղկերում, տեղ-տեղ մածիկի անջատում, մասնակի բացակայում են ճեղքակալերը, ապակիների ճեղքեր, ջրվանների մանր վնասվածքներ

0-20

Շրջանակների ու պատերի միջև կցորդումների խծուծում: Բացակայող ճեղքակալերի, ապակիների ջրվանների մածիկի վերականգնում նոր նյութի մինչև 15% ավելացումով

Պատուհանների ապակեկալերը չորացել, գոգավորվել և անկյուններում խարխլվել են, դետալների մի մասը վնասված է կամ բացակայում է, ապակեպատման, ջրվանների բացակայություն

21-40

Ապակեկալերի վերանորոգում, միացումների ամրացում մակադրակներով, ապակեպատման վերականգնում մինչև 30% նոր նյութի ավելացումով

Պատուհանների ապակեկալի ստորին չորսունը և լուսամուտագոգային տախտակը վնասված են փտախտով, ապակեկալերը խարխլված են

41-60

Ապակեկալերի, շրջանակի և լուսամուտագոգային տախտակի վերանորոգում նոր նյութի ավելացումով

Պատուհանների ապակեկալերը, տուփը և գոգա-գային տախտակը լրիվ վնասված են փտախտով և փայտակեր բզեզով, փեղկերը չեն բացվում կամ դուրս են ընկնում, բոլոր կցորդումները խախտված են

61-80

Պատուհանների բլոկների լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 21 - Փայտե դռներ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Մանր մակերևութային ճաքեր տուփերի, (շրջանակների)` պատերի և միջնորմերի հետ կցորդման տեղերում, դռների փեղկերի մաշվածություն կամ ճեղքեր դրանց միջև

0-20

Կցորդումների խտացում, լրացուցիչ մակադրակների տեղադրում ռանդումով

 

Դռների փեղկերը նստել են կամ շրջանակների պարագծով կիպ չեն փակվում, դետալները մասամբ բացակայում են կամ անսարք են, դռների տուփերը թեքված են, պարակալերը վնասված են

21-40

Դռների փեղկերի և շրջանակների վերանորոգում, սարքերի մինչև 50% փոխարինումով

Շրջանակները տեղ-տեղ վնասված են կամ խոցված են փտախտով, պարակալերը բացակայում են, պաստառների եզրակապը վնասված է

41-60

Դռների շրջանակների և փեղկերի վերանորոգում, քայքայված մասերի փոխարինում

Դռների փեղկերի և շրջանակների լրիվ խարխլվածություն, զանգվածային խոցվածություն փտախտով և փայտակեր բզեզով

61-80

Բացվածքների լցվածքների լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 22 - Կենտրոնական ջեռուցման համակարգ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Փականային արմատուրի միջադիրների և լցվածքների թուլացում, ջեռուցման սարքերի և կանգնակների ներկաշերտի խախտում, մայրուղիների ջերմամեկուսացման խախտումներ առանձին տեղերում

0-20

Միջադիրների փոխարինում, խցուկների խցում, խողովակների ջերմամեկուսացման վերականգնում (տեղ-տեղ)

Կաթիլային հոսքեր փականային արմատուրի, սարքերի և ջեռուցման սեկցիաների ներդրման տեղերում, մայրուղիների ջերմամեկուսացման խախտումներ, օդաջեռուցիչների վերանորոգման հետքեր

21-40

Փականային արմատուրի, ջեռուցման առանձին սարքերի մասնակի փոխարինում, կանգնակների և մայրուղիների առանձին տեղամասերի փոխարինում, ջերմամեկուսացման վերականգնում, օդաջեռուցիչների վերանորոգում և կարգաբերում

Կաթիլային հոսքեր ջեռուցիչ սարքերում և դրանց ներդրման տեղերում, հոսքերի հետքեր ջեռուցիչ սարքերում, դրանց վերականգնման հետքեր, անուրների մեծ քանակ կանգնակների և մայրուղիների վրա, տեղ-տեղ դրանց վերականգնման և ընտրովի փոխարինման հետքեր, մայրուղիների խողովակատարերի կոռոզիա, օդաջեռուցիչների անբավարար աշխատանք

41-60

Մայրուղիների փոխարինում, կանգնակների և ջեռուցիչ սարքերի մասնակի փոխարինում, ջերմամեկուսացման վերականգնում, օդաջեռուցիչների փոխարինում

Խողովակատարերի (կանգնակների և մայրուղիների) զանգվածային վնասվածք, ուժեղ խոցվածություն ժանգով, առանձին տեղերում վերականգնման հետքեր (անուրներ, եռակցում) ջեռուցիչ սարքերի և փականային ամրանի անբավարար աշխատանք, դրանց խցանումը, խողովակատարերի ջերմամեկուսացման զգալի խախտում

61-80

Համակարգի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 23 - Սառը ջրամատակարարման համակարգ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Խցուկային լցվածքների, ծորակների միջադիրների և փականային արմատուրի թուլացում, ողողման որոշ բաքերում կան ջրահոսքեր, առանձին տեղերում խողովակատարերի ներկվածքի վնասվածք

0-20

Խցուկների լցում, փականային արմատուրում միջադիրների փոխարինում, ողողման բաքերի վերականգնում և կարգավորում

Կաթիլային հոսքեր ծորակների և փականային արմատուրի ներդրումների տեղերում, խողովակատարի առանձին վնասվածքներ (խողակներ, հոսքեր), խողովակատարի առանձին տեղերի խոցվածություն կոռոզիայով, սարքերի և ողողման բաքերի 20% -ում ջրի հոսք

21-40

Ծորակների և փականային արմատուրի մասնակի փոխարինում, ջրատարի առանձին տեղամասերի վերանորոգում, ջրատարի ներկվածքի վերականգնում

Արմատուրի և ողողման բաքերի խանգարում (մինչև 40%), խողովակատարի վերականգնման հետքեր (անուրներ, եռակցում, առանձին տեղամասերի փոխարինում) խողովակատարների զգալի կոռոզիա, ողողման բաքերի վնասվածքներ մինչև 10% (ճաքեր, կափարիչների, բռնակների կորուստներ)

41-60

Փականային արմատուրի փոխարինում, ողողման բաքերի մասնակի փոխարինում, խողովակատարի առանձին տեղամասերի փոխարինում և ներկում

Համակարգի լրիվ խանգարում, փականային արմատուրի խափանում, անուրների մեծ քանակ, խողովակատարի առանձին տեղերում փոխարինման հետքեր, ողողման բաքերի մինչև 30% վնասվածք

61-80

Համակարգի լրիվ փոխարինում

 

Աղյուսակ 24 - Կոյուղու և ջրհոսների համակարգ

 

Մաշվածության նշանները

Ֆիզիկական մաշվածությունը, %

Աշխատանքների օրինակելի կազմը

Սարքերի միացման տեղերի թուլացում, լվացատեղերի, կոնքերի, լվացարանների, լոգատաշտի արծնապատ ծածկի վնասվածք մակերևույթի մինչև 10%, պոլիմեր նյութերից խողովակատարերում ճեղքեր

0-20

Միացումների խտացում, տեղ-տեղ խողովակների վերանորոգում, սարքերի միացման տեղերի լցափակում

Միացման տեղերում հոսքի առկայություն սարքերի ամբողջ քանակի 10%, լվացատեղերի, կոնքերի, լվացարանների, լոգնոցների էմալածածկի մակերևույթի մինչև 20% վնասվածք, խեցեղեն լվացարանների և զուգարանակոնքերի վնասվածք (ջարդվածքներ, ճեղքեր), դրանց քանակի մինչև 10%, թուջե խողովակատարերի առանձին տեղերի վնասվածքներ, պոլիմեր նյութերից խողովակատարերի զգալի վնասվածք

21-40

Թուջե խողովակատարերի վերանորոգում առանձին տեղերում, պերքլորվինիլային (ՊՔՎ) խողովակատարերի մասնակի փոխարինում, առանձին սարքերի փոխարինում

 

Զանգվածային հոսքեր սարքերի միացման տեղերում, լվացատեղերի, կոնքերի, տաշտերի, լվացարանների արծնապատված մակերևույթի մինչև 30% վնասվածք: Խեցեղեն լվացարանների և զուգարանակոնքերի քանակի մինչև 20% վնասվածք: Թուջե խողովակատարերի վնասվածք, պոլիմեր նյութերից խողովակաշարերի զանգվածային վնասվածքներ

41-60

Խողովակատարերի մասնակի փոխարինում, ՊՔՎ խողովակատարերի փոխարինում

 

Համակարգի անսարքություն, սարքերի համատարած վնասվածքներ, վերանորոգումների հետքեր (անուրներ, լցափակում և առանձին տեղամասերի փոխարինում)

61-80

Համակարգի լրիվ փոխարինում

 

Հավելված 1-Բ

 

ՇԵՆՔԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Ընդհանուր տեղեկություններ

1 Հասցեն _________________________________________________

2 Կառուցման տարեթիվը _______________________________________

3 Շենքի կոնստրուկտիվ սխեման (տիպային նախագծի սերիան) ________________

4 Շենքի կարգն ըստ հիմնարարության (կապիտալության) ____________________

5 Հարկերի և բնակարանների թիվը __________________________________

6 Շենքի տիպն ըստ պատերի նյութի _________________________________

7 Հիմնատակի մակերեսը և շենքի ծավալը _____________________________

8 Ընդհանուր օգտակար մակերեսը __________________________________

9 Բնակելի մակերեսը __________________________________________

10 Կոմունալ հարմարությունների սարքավորումները (թվարկել ըստ տեսակների)

11 Սանդղավանդակների և վերելակների թիվը ___________________________

12 Հարկի բարձրությունը _______________________________________

13 Բակային տարածքի մակերեսը __________________________________

14 Շենքի հաշվեկշռային արժեքը ___________________________________

 

Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը և ֆիզիկական մաշվածության աստիճանը

 

1 Շենքի տեխնիկական վիճակի գնահատականն ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24 հրամանով հաստատված ՀՀՇՆ II-6.02.06 շիննորմերի ......................................:

2 Շենքի ֆիզիկական մաշվածության աստիճանն ըստ սույն մեթոդական ցուցումների, (%-ով)
 .............................:_____________________

 

Հետևություն

1 _______________________________________________________

 ___________________________________________________

(շենքի տեխնիկական վիճակի գնահատականը)

2 _______________________________________________________

 ___________________________________________________

(պահանջվող միջոցները` ընթացիկ նորոգում, կապիտալ նորոգում, ուժեղացում)

 

 Խմբի ղեկավար ___________________

 

 Անդամներ ______________________

Հավելված 1-Գ

 

Աղյուսակ 1 - Մշտական բնակեցման համար մակերեսը ոչ պիտանի ճանաչելու հիմքեր տվող ծավալահատակագծային թերությունների ցանկ

Ցուցանիշը

Բնակելի տարածքի թերությունները

Հետազննության եղանակը

1

2

3

1 Շինության և կոնստրուկտիվ տարրերի չափերը

 

1 Սենյակի բնակելի մակերեսը փոքր է 9 մ2-ուց, այն դեպքում, եթե այդ սենյակը հանդիսանում է վարձակալության ինքնուրույն պայմանագրի առարկա

 

Անմիջական չափում

2 Ուղղանկյուն կամ ոչ ուղղանկյուն սենյակի միջին լայնությունը փոքր կամ հավասար է 2,2 մ (ընդ որում մահճախորշերի և որմանխորշերի լայնությունը կամ խորությունը հաշվի չի առնվում) այն դեպքում, եթե այդ սենյակ հանդիսանում է բնակելի տարածության վարձակալման ինքնուրույն պայմանագրի առարկա

Անմիջական չափում

3 Հարթ առաստաղով սենյակի բարձրությունը 2,4 մ է կամ կամարաձև առաստաղով սենյակի բարձրությունը 2,5 մ է (հատակից մինչև կամարի կրունկը)

Անմիջական չափում

 

4 Բնակելի սենյակի միջնորմում կամ հիմնական պատում դռան բացվածքն ունի 70 սմ-ից պակաս լայնություն` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը հանդիսանում է բնակեցման համար ինքնուրույն պայմանագրի առարկա, ընդ որում դա միակ մուտքն է սենյակ և այն չի կարող մեծացվել մինչև նորմատիվ լայնությունը

 

Անմիջական չափում

 

5 Սենյակի հատակի նիշի տեղադրման հետևյալ դեպքերում`

 

1) որմնախարսխային հարկ` հատակի նիշը գետնի նախագծային նիշից ցածր է մինչև շինության բարձրության կեսը

2) նկուղային հարկ` հատակի նիշը գետնի նախագծային նիշից ցածր է շինության բարձրության կեսից ավելի:

 

Մակերևույթի նիվելիրացում

2 Սենյակների տեղաբաշխումը

 

6 Սենյակի պատուհանների և դիմացի շենքի կամ կառուցվածքի պատի միջև տարածությունը մինչև 3 մ է ներառյալ` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը չունի ուրիշ պատուհաններ և հանդիսանում է բնակեցման համար ինքնուրույն պայմանագրի առարկա

Անմիջական չափում

 

7 Սենյակի պատուհանը (պատուհանները) դուրս է գալիս պարփակ լուսային բակ մինչև 5Բ5 մ (ներառյալ) չափերով` այն դեպքում, եթե այդպիսի սենյակը չունի այլ լուսամուտային բացվածքներ

Անմիջական չափում

8 Սենյակում կա սողանցք դեպի տեխնիկական ընդհատակ, ձեղնահարկ կամ բնակարանում կան տարափահոսի և ինժեներական սարքավորման խցիկի ելանցք (միջանցք) այն դեպքում, եթե տեխնիկական ընդհատակում կամ ձեղնահարկում չկա այլ մուտք և դրանց չի կարելի վերացնել

Տեղում զննում

9 Ձեղնահարկերում սարքված բնակելի շինություններ, եթե դրանք չեն համապատասխանում գործող նորմերի պահանջներին

Նույնը

3 Բարեկարգում

10 Սենյակում տեղադրված են կոյուղու խողովակաշար և սանհանգույցի (զուգարան, լոգարան) սարքեր` այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ սանհանգույցը տեղադրել այլ տեղում

Սահմանվում է ինժեներական սարքավորման տեղադրման սխեմայով և տեղում զննելով

11 Սենյակի կամ միջհարկային ծածկերի միջով անցնում են կոյուղու խողովակներ, եթե հնարավոր չէ այն տեղափոխել

Նույնը

12 Զուգարանի կամ համատեղված սանհանգույցի մուտքը կատարվում է անմիջականորեն սենյակից, այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ այն տեղափոխել

Նույնը

13 Սենյակ որում ներկառուցված է սանհանգույց (զուգարան կամ լոգարան) այն դեպքում, եթե այդպիսի սենյակը տեղադրված է կոմունալ բնակարանում և տեխնիկապես անհնարին է տեղափոխել սանհանգույցը կամ ապահովել նորմատիվ ձայնամեկուսացումը

Նույնը

 

14 Բնակելի շենքերում գազօջախների տեղադրման անվտանգության կանոնները չպահպանելիս, ճանաչվում է մշտական բնակության համար ոչ պիտանի սենյակներից մեկը, որը տեխնիկական պայմաններով պիտանի է խոհանոցի վերասարքավորման համար

Նույնը

15 Եթե խոհանոցի մակերեսը կոմունալ բնակարանի բնակելի մակերեսից 10% -ից ավելի պակաս է կամ խոհանոցը սարքավորված է 1,9 մ ից պակաս լայնությամբ միջանցքում (եթե բնակարանի մուտքը մեկն է և իրագործվում է միջանցիկ խոհանոցի միջով) ճանաչվում է ոչ պիտանի մշտական բնակության համար սենյակներից մեկը, որը տեխնիկական պայմաններով պիտանի է լուսավոր խոհանոցի վերասարքավորման համար

Անմիջական չափում

16 Եթե կոմունալ բնակարանում լոգարանը սարքավորված է խոհանոցում կամ միջանցքում բնակության համար ճանաչվում է ոչ պիտանի սենյակներից մեկը, որը տեխնիկապես կարող է վերասարքվորվել լոգարանի (այն դեպքում, եթե լոգարանը չի կարելի առանձնացնել)

Տեղում զննում

17 Աղբաընդունիչների վրա տեղադրված շինությունները (շենքում ներքին աղբատարի առկայության դեպքում), եթե բացակայում է ծածկի հատուկ մեկուսացում շինություն գազերի թափանցելու դեմ

Տեղում զննում

Աղյուսակ 2 - Մշտական բնակեցման համար մակերեսը ոչ պիտանի ճանաչելու հիմքեր տվող սանիտարահիգիենիկ պայմանների ցանկ

Ցուցանիշը

Բնակելի շինությունների թերությունները

Հետազննության եղանակները

1

2

3

1 Ինսոլյացիա (արևի ճառագայթման քանակը երկրի կամ որևէ մակերեսի վրա)

Ինսոլյացիայի շուրջ տարվա բացակայություն` այն դեպքում, եթե սենյակը հանդիսանում է վարձակալության ինքնուրույն պայմանագրի առարկա կամ չեն ինսոլացվում բազմասենյակ բնակարանի բոլոր բնակելի սենյակները, իսկ կոնստրուկտիվ կամ վերապլանավորման միջոցառումները չեն ապահովում ինսոլյացիան

Շինությունների ինսոլյացիայի երկարատևության որոշումը արևային լուսակայացույցի օգնությամբ

2 Լուսավորվածություն

1. Լուսային անցքերի մակերեսի հարաբերությունը սենյակի հատակի մակերեսին 1:10-ից քիչ է` այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ մեծացնել պատուհանի բացվածքի չափերը կամ փոքրացնել սենյակի մակերեսը (եթե սենյակը հանդիսանում է բնակեցման ինքնուրույն պայմանագրի առարկա)

Լուսավորվածության չափումն անհրաժեշտության դեպքում կատարվում է գործիքային եղանակով

2. Սենյակը ոչ պիտանի է բնակեցման համար.
1) եթե չունի անմիջական լուսավորություն կամ լուսավորվում է հարևան շինության մեջ դուրս եկող պատուհաններով (վերնափեղկերով)
2) եթե պատուհանը (պատուհանները) դուրս է գալիս դեպի կամար կամ փակ պատշգամբ, այն դեպքում, երբ այդ սենյակը չունի ուրիշ պատուհաններ

3. Միջապատի լայնությունը լուսային բացվածքի և լայնակի պատի կամ միջնորմի միջև 3 մ-ից ավելի է, բացառությամբ դեպքերի, երբ անկյունային սենյակի երկու արտաքին պատերում տեղադրված են պատուհաններ, ընդ որում, մահճախորշերի և որմնախորշերի լայնությունը կամ խորությունը չի հաշվվում.
1) այն դեպքում, երբ այդպիսի սենյակը հանդիսանում է բնակեցման մասին ինքնուրույն պայմանագրի առարկա

4. Միակողմանի լուսավորության ժամանակ, եթե խորության հարաբերությունը լայնությանը գերազանցում է 2,5 մ և տեխնիկապես հնարավոր չէ փոքրացնել սենյակի խորությունը.
1) այն դեպքում, եթե այդպիսի սենյակը հանդիսանում է բնակեցման մասին ինքնուրույն պայմանագրի առարկա

3 Վիբրացիա

Տեխնիկապես հնարավոր չէ փոքրացնել վիբրացիայի մակարդակը և հասցնել նորմերով սահմանված մեծությանը

Թրթռումների մակարդակի գործիքային չափում

4 Աղմուկ

Կոնստրուկտիվ և պաշտպանիչ միջոցառումներով հնարավոր չէ իջեցնել ստացիոնար մեխանիզմների կամ ինժեներական սարքավորման աշխատանքից առաջացած աղմուկի մակարդակը մինչև նորմերով սահմանված մեծությունները

Բնակելի շենքերում աղմուկի չափումը` դրա փաստացի մակարդակը ստուգելու համար

5 Օդավորում (աերացիա)

1. Բացակայում է արտածծիչ օդափոխությունը, բնակարանի օդափոխությունն իրագործվում է սանդղավանդակի միջով, բացառությամբ նորմերով թույլատրելի դեպքերի.
1) այն դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր չէ ապահովել օդափոխությունը

Որոշվում է ըստ հարկի հատակագծի և տեղում զննումով

6 Ջերմախոնավային ռեժիմ

1 Ջեռուցման սարքավորումների բացակայություն դրանք ապահովելու անհնարինության դեպքում

Ջերմախոնավային ռեժիմը որոշվում է Ասմանի ասպիրացիոն խոնավաջերմաչափի օգնությամբ

2 Եթե սենյակները տեղադրված են մեծ ջերմաանջատումով շինությունների վրա, ընդ որում հատակի ջերմաստիճանը սենյակներում գերազանցում է 28oC, իսկ դրանցում հատակից 1,5 մ-ից բարձր նիշում 25oC-ից ավելի է, այն դեպքում, եթե անհնարին է կատարել ջերմամեկուսացում` ջերմաստիճանի նվազեցման նպատակով

3 Պատերն ունեն մշտական խոնավություն, այն դեպքում, եթե խոնավությունը տեխնիկապես անհնարին է վերացնել

4 Օդի խոնավությունը մշտապես ավելի է 75%- ից

 

Հավելված 1-Դ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բնակարանի (բնակելի տարածքի) բնակության համար ոչ պիտանիության մասին

Տվյալ եզրակացությունը կազմված է ____________________ փողոցի

(նրբանցքի, պողոտայի) _________________ տուն __________________ մասնաշենքի

հետազննության հիման վրա ____ ______________200 թ.

 

Շենքը տնօրինում է _________________________________________

                       ______________________________________

 

Ընդհանուր տեղեկություներ բնակելի շենքի մասին

 

1 Կառուցման տարեթիվը ________________________________________

2 Կապիտալության խումբը _______________________________________

3 Հարկայնությունը ____________________________________________

4 Բնակելի մակերեսը, մ2 ________________________________________

5 Շենքի վերականգնողական արժեքը, հազ. դրամ ________________________

6 Կրող կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունը, % __________________

1) պատեր,

2) ծածկեր,

3) հիմքեր, _________________________________________________

4) սանդուղքներ: _____________________________________________

7 Շենքի ֆիզիկական մաշվածությունը, % ______________________________

8 Շենքում (ոչ պիտանի ճանաչվող բնակարաններում)

 ապրող բնակիչների թիվը ________________________________________

9 Բնակարանների թիվը շենքում ____________________________________

10 Շենքի բնակարանների միջին մակերեսը _____________________________

 ___________________________________________________

 (բնակարանների, որոնք ճանաչվում են ոչ պիտանի)

 

11 Ծավալահատակագծային թերությունները, անհամապատասխանությունը սանիտարահիգիենիկ նորմերին

 ___________________________________________________

(բնակարանների թվարկումը, դրանց մակերեսները և թերությունները)


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Վերը շարադրվածի համաձայն, _______________ քաղաքի (ավանի) _________

փողոցի (նրբանցքի, պողոտայի) __________________ տան ______________

բնակարանները (բնակելի սենյակները)

Համաձայն _________________________________________________

_______________________________________________ պահանջների

 (մեթոդական ցուցումների անվանումը)

____________________________________________________

 

համարվում են ոչ պիտանի բնակության համար:

 

 Հանձնաժողովի նախագահ___________________________ (ստորագրություն)

 

 Անդամներ _____________________________________ (ստորագրություն)

Հավելված 1-Ե

 

Բնակելի շենքերի դասակարգումն ըստ կապիտալության

 

Խումբը

Բնութագիրը

Շենքի ծառայության ժամկետը, տարի

I

Առանձնահատուկ կապիտալ շենքեր` քարե, երկաթբետոնե և պողպատե կարկասով, խոշոր բլոկներից, խոշորապանելային:
Հիմքերը - քարից, բետոնից, երկաթբետոնից:
Պատերը - քարից, (աղյուսից) հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից:
Ծածկերը - հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից։

150

II

Սովորական շենքեր` քարե, խոշորաբլոկային, խոշորապանելային:
Հիմքերը - քարից, բետոնից, երկաթբետոնից:
Պատերը - քարից (աղյուսից), բետոնից, երկաթբետոնից:
Ծածկերը - հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից, կամ խառը (փայտից և երկաթբետոնից)։

125

III

Քարե թեթևացրած շենքեր:
Հիմքերը - քարից, բետոնից:
Պատերը - քարից, աղյուսից, խարամաբլոկներից, խեցաքարից,
միաձույլ խարամաբետոնից թեթևացրած շարվածքով։

100

IV

Փայտե շենքեր:
Հիմքերը - ժապավենային` խամքարե շարվածքից:
Պատերը - փայտե գերաններից կամ խառը (քար կամ աղյուս և փայտ)։

50

V

Հավաքովի - վահանային, կարկասային կավաշեն շենքեր:
Հիմքերը - խամքարե սյուներից կամ փայտե «աթոռներից»:
Պատերը - փայտե կարկասով, կավաշեն։
Ծածկերը - փայտից:

30

VI

Կարկասաեղեգնասալային և այլ թեթևացրած շենքեր:

15

 

Հավելված 1-Զ

 

Արտադրական շենքերի կոնստրուկցիաների, տարրերի, համակարգերի վնասվածքների բնութագրերը և գնահատականը

 

1. Երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

Աղյուսակ 1 - Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

Վնասվածքի աստիճանը

Վնասվածքների բնութագիրը

Վերականգնման միջոցառումները

Թույլ

Կոնստրուկցիաների կրողունակությունը նվազեցնող` աննշան պոկումներ բետոնե պաշտպանիչ շերտի հաստության սահմաններում, ճաքեր ձգված գոտում մինչև 0,5 մմ բացվածքով առանց նախալարման տարրերում և մինչև 0,2 մմ նախալարված տարրերում, առանց ամրանի վնասվածքի

Նորոգում, պոկումներով տեղերի քսահարթում և սվաղում

Միջին

Կոնստրուկցիաների կրողունակությունը նվազեցնող` պոկումներ, տարրի հատվածքի 30% հասնող մակերեսով, մինչև 30% բանվորական ամրանի խզում, մինչև 0,5 մմ բացվածքի ճաքեր նախալարված ձգվող և ծռվող էլեմենտներում, միջանցիկ ճաքեր մինչև 1 մմ բացվածքով և ճկվածքներ մինչև թռիչքի 1/50 չափով

Նորոգում բետոնի մասնակի կազմատմամբ, վնասված ամրանի ուղղմամբ, պոկված տեղերի վերաբետոնացմամբ, ճաքերի ներարկմամբ հատվածքի մեծացմամբ կամ ուժեղացմամբ

Ուժեղ

Կոնստրուկցիաների կրողունակությունը զգալիորեն նվազեցնող` տարրի հատվածքի 30%-ից ավելի քայքայում, բանվորական ամրանի 30-50%-ի խզում, ամրանի խարսխման գոտիների քայքայում, ճկվածքներ թռիչքի 1/50 ավելի չափով, ձգված գոտում ճաքեր 1 մմ-ից ավելի բացվածքով

Նորոգում տարրի հատվածքի մեծացմամբ, լրացուցիչ հենարանների, պահանգների կառուցումով, ամրանի ուժեղացմամբ առանձին տարրերի կամ կոնստրուկցիաների փոխարինմամբ նորերով

Լրիվ

Կոնստրուկցիաների կրիտիկական վիճակ` բետոնի սեղմված գոտու քայքայում, հատվածքի 50%-ից ավելի չափով, բանվորական ամրանի հատվածքի 50%-ից ավելի խզում

Վերականգնումը նպատակահարմար չէ

 

Աղյուսակ 2 - Հրդեհի ազդեցությանը ենթարկված երկաթբետոնե կոնստրուկցիաներ

 

Վնասվածքի աստիճանը

Վնասվածքների բնութագիրը

Վերականգնման միջոցառումները

Թույլ

Կոնստրուկցիաների կրողունակությունը չնվազեցնող` մրի հետքեր, բետոնի մակերևույթի առանձին շերտերի կճպում, բետոնի աննշան պոկումներ

Նորոգում, մակերևույթի սվաղում, մածկում, ներկում

Միջին

Կոնստրուկցիաների կրողունակությունը նվազեցնող` բետոնի գույնի փոփոխում մինչև վարդագույնի և դարչնա-դեղին գույնի, տարրերը լրիվ ծածկված են մրով, բետոնի պոկումներ անկյուններում, ամրանային ցանցի մերկացում հարթ տարրերի մակերեսի մոտ 10%, անկյունային ամրանների մերկացում, բետոնի արտաքին շերտերի անջատում առանց դրանց քանդման (թխթխկացնելիս լսվում է խուլ ձայն), ճաքեր մինչև 0,5 մմ բացվածքի

Նորոգում բետոնի անջատված շերտերի հեռացմամբ, վերաբետոնացում, ճաքերի ներարկմամբ, տարրերի լայնական հատվածքի ավելացում

Ուժեղ

Կոնստրուկցիաների կրողունակությունը զգալիորեն նվազեցնող` բետոնի գույնը` դեղին, բետոնի կոտրվածքներ` տարրի հատվածքի մինչև 30%, հարթ տարրերում ամրանային ցանցի մերկացում մակերեսի 10%-ից ավելի, ուղղանկյուն տարրերի բանվորական ամրանի մինչև 50% մերկացում, մեկ ամրանաձողի կքում, բետոնի մակերևութային շերտերի պոկում, թխթխկացնելիս մնացած շերտերի ձայնը խուլ, ճաքեր մինչև 1 մմ բացվածքով

Նորոգում տարրի լայնական հատվածքի մեծացմամբ, լրացուցիչ հենարանների, պահանգների տեղադրում, ամրանի ուժեղացում

Լրիվ

Կոնստրուկցիաների կրիտիկական վիճակ` բետոնի գույն` դեղին, բետոնի կոտրվածքներ` հատվածքի 30-50%, ամրանի մինչև 90% մերկացում, մեկից ավելի ամրանների կքում, ամրանի խարսխման և բետոնի հետ շաղկապման խախտում, ամրանի տաքացում 3000C ավելի, միջադիր և հենարանային մասերի պոկում, կոնստրուկցիայի ճոճունություն, ճկվածքներ թռիչքի 1/50-ից ավելի չափով, ճաքեր 1 մմ-ից ավելի բացվածքով

Վերականգնումը նպատակահարմար չէ, քայքայված կոնստրուկցիաների փոխարինում նորերով

 

2. Պողպատե կոնստրուկցիաներ

 

Աղյուսակ 3 - Վթարի, երկրաշարժի ազդեցությանը ենթարկված պողպատե կոնստրուկցիաներ

N

Կոնստրուկցիայի վնասվածքի տեսքը

Վնասվածքների մեծությունը և բնութագիրը

Վնասվածքի ուղղման եղանակը

կրիտիկական

նշանակալի

Ա. Ծռվող տարրերի ճկվածքները (թռիչքի համեմատ)

1

Պարզունակների կորացում առավե­լագույն իներցիայի մոմենտի հար­թու­թյունում (տանիքից բեռնվածքի առկայությամբ)

f>ℓ/100

fℓ/100

ապամոնտաժում և ուղղում

2

Նույնը` առանց տանիքից բեռ­նված­քի

f>ℓ/150

fℓ/150

նույնը

3

Արտադրական շենքերի բանվորա­կան հարթակների գլխավոր հեծան­ների, միջհարկային ծածկերի և այլնի կորացում առավելագույն իներցիայի մոմենտի հարթությունում

f>ℓ/300

fℓ/300

նույնը

4

Ենթաամբարձչային հեծանների (ամբարձիչների Q= 50տ) կորացում առավելագույն իներցիայի մոմենտի հարթությունում

f>ℓ/500

fℓ/500

նույնը

5

Ֆերմայի ճկում ուղղաձիգ հար­թու­թյունում (տանիքի վրա բեռնվածքի առկայությամբ)

f>ℓ/200

fℓ/200

իջեցնել ճկվածքը մինչև /500

Բ. ֆերմայի սեղմված և ձգված ձողերի ծռում (երկարության համեմատ)

1

Սեղմված ձողերի ծռում

f>ℓ/400

fℓ/400

ձողի ուղղում

2

Ձգված ձողերի ծռում

f>ℓ/100

fℓ/100

նույնը

Աղյուսակ 4 - Հրդեհի ազդեցությանը ենթարկված պողպատե կոնստրուկցիներ

 

Արտաքին հատկանիշներ

Ջերմաստի-
ճանի ազդման ռեժիմը

Ամրությունը,

ըստ փորձարկման արդյունքների

Եզրակացություն տարրի օգտագործման մասին

Ամրության

ստուգումը

Սակավ դեֆորմացված են և մակերեսի վրա ունեն հեշտ մաքրվող այրուք և մակայրված եզրեր

կարճատև, 400o-600oC

ամրությունը համապատաս-խանում է պողպատի մակնիշին

օգտագործվում է առանց սահմանափակման

թույլատրվում է չկատարել

Սակավ դեֆորմացված են և մակերեսի վրա ունեն այրուք և բարակ, դժվար մաքրվող հրաթեփի շերտ

կարճատև, 700-900oC

նույնը

օգտագործվում է առանց սահմանափակման, բայց տաք մշակման արգելմամբ

ստուգվում է կասկածելի դեպքերում

Սակավ դեֆորմացված են և ունեն տեղական շերտատումով հրաթեփի շերտ

կարճատև, 900oC-ից ավելի

ամրությունը նվազել է մինչև 15%

օգտագործվում է կրողունակության սահմանափակմամբ (ոչ ավելի 75%)

նույնը

Խիստ դեֆորմացված են և ունեն հրաթեփի հաստ շերտ

երկարատև, 900oC-ից ավելի

ամրությունը նվազել է մինչև 30% և ավելի

որպես կանոն օգտագործվում է ոչ բանվորական տարրերի համար

պարտադիր է

Խիստ դեֆորմացված են, ունեն կոտրվածքներ, պատռվածքներ, հալվածք և գերայրում

երկարատև, մոտ 1400oC

 

----

օգտագործման պիտանի չէ

 

-----

 

 

Հավելված N 2


Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 8-ի N 282-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ (ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ)

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները կրում են խորհրդատվական բնույթ և նախատեսված են օգտագործելու բնակելի, հասարակական և որոշ արտադրական շենքերի ու շինությունների անձնագրավորման համար, որոնց ցանկը բերված է հավելված N 2-ի 1-ին աղյուսակում:

2. Անձնագրավորման հիմնական խնդիրը գոյություն ունեցող շինարարական օբյեկտների տեխնիկական վիճակի գնահատումն է դրանց սեյսմակայունության տեսանկյունից:

3. Հետազննության արդյունքների հիման վրա կազմվում է օբյեկտի անձնագիրը, որտեղ հիմնական բնութագրերի հետ միասին արվում են եզրահանգումներ դրա հետագա շահագործման, ուժեղացման, վերակառուցման կամ քանդման վերաբերյալ։

4. Օբյեկտի հետագա քանդման վերաբերյալ վերջնական լուծումն ընդունվում է դրա տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա` սեփականատիրոջ կամ հաշվեկշռային պատկանելության կազմակերպության կողմից:

5. Անձնագրեր պետք է կազմվեն նաև նոր ավարտված շինարարական օբյեկտների համար և դրանք պետք է մտցվեն օբյեկտի ընդունման անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մեջ:

6. Անձնագրի ձևը բերված է հավելված N 2-ի 2-Բ հավելվածում:

7. Անձնագրում բերվում է նաև շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ համառոտ եզրակացությունը, որի օրինակը ներկայացված է Հավելված N 2-ի 2-Գ հավելվածում:

8. Անձնագրերը անհրաժեշտ են օբյեկտի տեխնիկական վիճակի հետագա դիտարկման համար:

9. Շենքերի (շինությունների) անձնագրավորման աշխատանքները կատարվում են լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից:

10. Անձնագրերը հիմք են հանդիսանում շենքերի տեխնիկական տվյալների միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և համալրման համար:

 

2. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Հետազննությունը, որը կատարվում է սպասվելիք սեյսմիկ ազդեցությունների ժամանակ շենքերի (շինությունների) հավանական վարքի գնահատման համար, ներառում է աշխատանքների հետևյալ տեսակները.

1) հետազննվող օբյեկտը բնութագրող տեխնիկական փաստաթղթերի և այլ նյութերի հավաքումը և ուսումնասիրությունը, այդ թվում.

ա. կատարողական փաստաթղթեր (եթե այդպիսիք պահպանվել են),

բ. ուժեղ երկրաշարժից հետո (օրինակ 1968, 1988 թթ. և այլն) շենքերի (շինությունների) հետազննության ակտեր,

գ. նախագծային փաստաթղթեր, որոնց հիման վրա երկրաշարժից կամ վթարային վիճակներից հետո կատարվել են վերականգնման աշխատանքներ,

դ. տվյալներ` շենքի վերակառուցման կամ նախագծի մեջ սկզբունքային փոփոխություններ մտցնելու մասին (կրող կոնստրուկցիաների փոխարինում, սենյակների վերահատակագծում և այլն),

ե. տեղեկություններ տվյալ շենքի (կառուցվածքի) ընդունված հաշվարկային սեյսմակայունության մասին:

2) Օբյեկտի դիտողական հետազննությունը, անհրաժեշտության դեպքում` առանձին կոնստրուկտիվ էլեմենտների բացումով: Այդ դեպքում նշվում է`

ա. կատարված կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը նախագծին (ըստ կոնստրուկտիվ հաշվարկային սխեմայի, հիմնական կրող կոնստրուկցիաների, հակասեյսմիկ միջոցառումների իրականացման), կապերի և հանգույցների միացությունների հուսալիությունը, որոնք ապահովում են շենքի (շինության) կայունությունը և այլն,

բ. կառուցված կոնստրուկցիաների որակը, միջնապատերի ու պատերի տիպը, ոչ կրող էլեմենտների միացման հուսալիությունը և այլն,

գ. կոնստրուկցիաների ուժեղացման կամ վերականգնման աշխատանքների որակը (եթե այդպիսիք կատարվել են),

դ. վնասվածքների առկայությունը և դրանց աստիճանը:

3) Օբյեկտի գործիքային հետազննությունը, այդ թվում`

ա. օբյեկտի դինամիկ բնութագրերի որոշումը (միկրոսեյսմերի օգնությամբ կամ փոքր չափի թրթռիչների օգնությամբ հարկադրական տատանումների առաջացումով, ինչպես նաև հարվածից առաջացած ազատ տատանումների առաջացումով) դրա երկայնական և լայնական ուղղություններով,

բ. հետազննվող օբյեկտի տարածքի գրունտների ազատ տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը,

գ. կրող կոնստրուկցիաների նյութերի ամրության որոշումը չքայքայող մեթոդներով:

12. Հետազննության արդյունքներն, ըստ վերը նշված կետերի, ներառվում են անձնագրում:

13. Օբյեկտի սեյսմակայունության գնահատականը, եզրակացությունը և դրա անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները տրվում են անձնագրավորման նյութերի վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև հավելված N 2-ի 2-Ա հավելվածում բերված լրացուցիչ անբարենպաստ գործոնները:

14. Եթե օբյեկտի հետազննության բոլոր նյութերի վերլուծության և ընդհանրացման հիման վրա պարզվի, որ այն ոչ լրիվ չափով է բավարարում սեյսմակայունության պահանջներին, ապա այդ դեպքում դիտարկվում է կոնստրուկցիաների ուժեղացման նպատակահարմարության հարցը, նկատի ունենալով տնտեսական, տեխնիկական, սոցիալական և այլ գործոններ:

 

3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Շենքերի (շինությունների) անձնագրավորումը ելակետային փուլ է հանդիսանում այն աշխատանքների համար, որոնք կարող են ապահովել տարբեր պատասխանատվության աստիճանի շինարարական օբյեկտների սոցիալապես անհրաժեշտ և տնտեսապես նպատակահարմար սեյսմապաշտպանության մակարդակ (առաջին հերթին քաղաքացիական շենքերի համար):

16. Հետազննության արդյունքների և լրացված վկայագրավորման թերթերի հիման վրա կազմվում է շենքի (շինության) անձնագիրը, որի մեջ տրվում է նախնական եզրակացություն դրա սեյսմակայունության մասին և կարծիք շենքի քանդման, ուժեղացման (նշելով ուժեղացման մակարդակը և եղանակը) կամ դրա նշանակության փոփոխության նպատակահարմարության մասին:

17. Հետազննության փաստաթղթերի կազմը և ձևակերպումը.

1) Հիմնական բնութագրերը

ա. շենքի (շինության) լրացված վկայագրավորման թերթը եզրակացության հետ միասին, որտեղ նշվում են սեյսմակայունության գնահատականը և համապատասխան միջոցառումները (ուժեղացում, նշանակության փոփոխություն, քանդում և այլն):

2) Օժանդակ փաստաթղթեր

ա. օբյեկտի լուսանկարը.

բ. նյութեր շինության սեյսմակայունության վերաբերյալ:

3) Լրացուցիչ ներդիրներ

ա. օբյեկտի ելակետային փաստաթղթերը.

բ. ինժեներական համակարգերի և ենթակառուցվածքների սխեմաները:

Անձնագրավորման թերթերի լրացման ժամանակ պետք է օգտվել հավելված N 2-ի ստորև բերվող 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակներից:

Աղյուսակ 1 - Քաղաքացիական և արտադրական շենքերի հիմնական տեսակները

 

Կոդը

Շենքի նշանակությունը

1

Բացառիկ պատասխանատու շենքեր, որոնք վերաբերում են ՀՀՇՆ II-6.02 7-րդ աղյուսակի 1 կետին

2

Հիվանդանոցային շենքեր, որտեղ գտնվում են հիվանդներ

3

Բնակելի մեկսեկցիանոց տներ, 4 և ավելի հարկանի

4

Բնակելի բազմասեկցիանոց տներ, 4 և ավելի հարկանի

5

Բնակելի 2-3 հարկանի տներ

6

Առանձնատնային տիպի բնակելի տներ, մշտական բնակության համար

7

Բնակելի այգետնակներ, ամառանոցային և այլ տիպի տներ ժամանակավոր բնակության համար

8

Հանրակացարաններ

9

Հյուրանոցներ

10

Մանկական նախադպրոցական հաստատություններ, երեխաների շուրջօրյա բնակությամբ

11

Գիշերօթիկ դպրոցի ննջարանային մասնաշենքեր

12

Մանկական նախադպրոցական հաստատություններ (մանկապարտեզներ, մանկամսուրներ)

13

Դպրոցներ

14

Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ

15

Հիվանդանոցներ

16

Պոլիկլինիկաներ, դեղատներ

17

Թատրոններ, սպորտի և հանգստի փակ կառույցներ (դիսկոտեկներ, խաղասրահներ և այլն), դահլիճում 300-ից ավելի մարդու միաժամանակ ներկայությամբ

18

Կուլտուրայի տներ և պալատներ, այդ թվում՝ պատանիների ու երիտասարդների համար, դահլիճում 300-ից պակաս մարդու միաժամանակյա ներկայությամբ

19

Կինոթատրոններ

20

Կենցաղսպասարկման շենքեր և կառուցվածքներ (բացի բաղնիքներից) - կենցաղի տներ, լվացքատներ, արհեստանոցներ և այլն

21

Առևտրի կազմակերպություններ (հանրախանութներ, առևտրի կենտրոններ, խանութներ)

22

Սանատորիաներ, պրոֆիլակտորիաներ, շուրջօրյա գործողության հանգստի տներ

23

Նույնը, սեզոնային գործողությամբ մանկական ճամբարներ

24

Վարչական շենքեր, նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներ

25

Կապի կազմակերպություններ (փոստեր, ԱՀԿ և այլն)

26

Բանկերի (խնայդրամարկղների, պահեստարանների) շենքեր

27

Երկրաշարժերի հետևանքների վերացման հրամանատարական կետերի շենքեր (քաղաքացիական պաշտպանության շենքեր, ներքին գործերի վարչությունների շենքեր և այլն)

28

Հրշեջ դեպոներ

29

Էլեկտրա- և ջրամատակարարման կառույցներ

30

Ջրամաքրման և ջրահեռացման կառուցվածքներ 1-ին, 2-րդ կարգի հուսալիությամբ

31

Նույնը, 3-րդ կարգի հուսալիությամբ

32

Գյուղատնտեսական կազմակերպությունների վարչակենցաղային մասնաշենքեր

33

Նույնը, արդյունաբերական կազմակերպությունների դեպքում

34

Գյուղատնտեսական կազմակերպությունների ղեկավարման վարչական շենքեր

35

Նույնը, արդյունաբերական կազմակերպությունների դեպքում

36

Թանկարժեք սարքավորումներ պարունակող արդյունաբերական կազմակերպությունների բազմահարկ շենքեր

37

Նույնը, որը չի պարունակում թանկարժեք սարքավորումներ

38

Բազմահարկ անասնապահական և թռչնապահական շենքեր

39

Հացահատիկի պահպանության և մշակման բազմահարկ շենքեր (էլևատորներ, ալրաղաց կոմբինատներ)

40

Նույնը, սիլոսային տիպի

41

Այլ բազմահարկ գյուղատնտեսական շենքեր (կոմբինացված կերերի գործարաններ և այլն)

42

Արդյունաբերական կազմակերպությունների միահարկ շենքեր, որոնք պարունակում են թանկարժեք սարքավորումներ

43

Նույնը, որը չի պարունակում թանկարժեք սարքավորումներ

44

Միահարկ շենքեր, գյուղատնտեսական արտադրանքի մշակման և վերամշակման համար

45

Հացահատիկի ընդունման և բացթողման, հումքի ու պատրաստի արտադրանքի կառույցներ, հացահատիկաչորանոցներ, հացահատիկի պահպանության և վերամշակման կազմակեր-պությունների մնացուկների ցեխեր

46

Միահարկ անասնաբուծական, անասնաբուժական և ագրոնոմիկական շենքեր և կառուցվածքներ (անասնաբուժական լաբորատորիաներ, մորթման-սանիտարական պունկտեր և այլն)

47

Գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխսպասարկման կազմակերպությունների շենքեր և կառույցներ, որոնց մեքենաների քանակը 25-ից ավելի է

48

Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների պահեստներ, որոնց տարողությոնը 100 տոննայից ավելի է

49

Արդյունաբերական շենքեր և կառուցվածքներ, որոնք նախագծվում են առանց սեյսմիկ ազդեցությունների հաշվառման

50

Նույնը, գյուղատնտեսական շենքեր

 

 Աղյուսակ 2 - Շենքերի կոնստրուկտիվ լուծումների տիպերը

 

Կոդը

Կոնստրուկտիվ լուծման նկարագրությունը

Ա. Քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքեր

1

Չամրանավորված շարվածքով, առանց հակասեյսմիկ միջոցառումների

2

Առանց ուժեղացման, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկներով

3

Ոչ կանոնավոր ուղղաձիգ միջուկներով, միջնապատերի ուժեղացումով, պատուհանների շրջանակումով

4

Կանոնավոր, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկներով, 3,0 մ ավելի քայլի դեպքում

5

Համալիր կոնստրուկցիաներից, երկաթբետոնե ուղղաձիգ միջուկների 3,0 մ-ից փոքր քայլի դեպքում, առանց հստակ կարկասային համակարգի

6

Որոնց երկաթբետոնե ներառուկները (միջուկները) և գոտիները կազմում են հստակ կարկասային համակարգ

7

Որոնց կրող պատերը միաձույլ բետոնից են

8

Որոնց ծածկերը միաձույլ երկաթբետոնից են

Բ. Խոշորաբլոկային շենքեր

 Գ. Խոշորապանելային շենքեր

Դ. Կարկասային շենքեր

1

Շրջանակային կարկասով և քարե շարվածքի լցվածքով

2

Ոչ լրիվ կարկասով (ծածկերի հենարանները - կարկասի էլեմենտները և կրող պատերն են)

3

Ինքնակրող պատերով, իրականացված «միդիս» տիպի շարվածքով

4

Պանելային ինքնակրող պատերով

5

Պանելային կախովի պատերով

6

Թեթև պարփակող կոնստրուկցիաներով` պրոֆիլային վրաքաշից

7

Շենքեր եռհոդանի շրջանակներով

8

Ամբողջական հավաքովի մետաղե շենքեր, շենքեր տարածական ֆերմաներով

9

Հիմնակմախքի տարածական էլեմենտները իրականացված են միաձույլ բետոնից

10

Հիմնակմախքի տարածական էլեմենտները իրականացված են պողպատից

11

Հավաքովի-միաձույլ տարածական հիմնակմախքով

Ե. Կարկասապանելային շենքեր

Զ. Ծածկերի բարձրացման եղանակով կառուցված շենքեր

Է. Փայտե շենքեր

 

Աղյուսակ 3 - Հիմքային կոնստրուկցիաների տիպերը

.

Կոդը

Կոնստրուկտիվ լուծումը

Ծանոթություն

1

Սալային

փայտե հիմքերը ինդեքսավորվում են «Փ» լրացուցիչ տառով

2

Հոծ ժապավենային

3

Խզված ժապավենային

4

Կենտրոնական սեղմված, սյունավոր

5

Արտակենտրոն սեղմված, առանց բաժակի

6

Արտակենտրոն սեղմված, բաժակաձև

7

Հատուկ տիպի գրունտի հետ ներբանի ոչ լրիվ կոնտակտով

8

Ցցեր-կանգնակներից

9

Կախված ցցերից

10

Հորատալցովի, հորատախփովի ցցերից

11

Ցցերից, միջանկյալ բարձով

 

Հավելված 2-Ա

 

1. Լրացուցիչ անբարենպաստ գործոններ

1) Բնական գործոններ

ա. փաստացի ձյան բեռնվածքը գերազանցում է նախագծայինին,

բ. փաստացի քամու ճնշումը գերազանցում է նախագծայինին,

գ. փաստացի օգտակար բեռները գերազանցում են նախագծայինին,

դ. տարածքը գտնվում է հեղեղավտանգ գոտում,

ե. տարածքը գտնվում է սելավային գոտում,

զ. հարթակը գտնվում է հրաբխակարստային գոտում,

է. գրունտային ջրերի մակարդակը բարձր է նախագծայինից,

ը. գրունտային ջրերը ագրեսիվ են (նշել դրանց տեսակը նորմալ խտությամբ բետոնի նկատմամբ, աստիճանը (թույլ, միջին, ուժեղ),

թ. հարթակը գտնվում է սողանքավտանգ գոտում:

2) Արտադրական գործոններ

ա. արդյունաբերական թրթռման աղբյուրի առկայությունը (նշել աղբյուրը և դրա բնութագրերը` գրգռիչ ուժը, հաճախականությունը),

բ. ծանր աշխատանքային ռեժիմի ամբարձիչների առկայությունը,

գ. 2-ից ավելի ամբարձիչների առկայությունը մեկ հատվածամասի յուրաքանչյուր թռիչքում,

դ. փաստացի շահագործման բեռները, որոնք գերազանցում են նախագծային հաշվարկայինին,

ե. արտադրության ագրեսիվությունը հիմնական կրող կոնստրուկցիաների նկատմամբ, աստիճանը (թույլ, միջին, ուժեղ),

զ. հեղեղման հնարավորությունը հոսող, արդյունաբերական և այլ ջրերով:

1. Պաշարի գործոններ

ա. շինությունը (կամ դրա մի մասը) հաշվարկված է հատուկ զուգակցման ավելի մեծ բեռների ազդեցության տակ, ունի պաշարներ, որոնք գերազանցում են նորմատիվայինին,

բ. նախագծման և շինարարության ժամանակ հաշվի են առնվել քաղաքացիական պաշտպանության նպատակները,

գ. ամրության այլ հաշվարկային պաշարներ (բացատրել):

2. Բեռների հիմնական զուգակցման անհամապատասխանության գործոնները

ա. շինությունը կամ դրա մի մասը ակնհայտորեն չի համապատասխանում զուգակցման բարձր մակարդակին, վերակառուցման պատճառով, շենքի նշանակության փոփոխության պատճառով, շահագործման պայմանների փոփոխման, շինարարության անորակության կամ այլ պատճառներով:

2. Շենքերի դասակարգումն ըստ վնասվածության աստիճանների

ա. այն շենքերը, որոնցում ընդհանրապես բացակայում են վնասվածքները, ըստ վնասվածության դասակարգման սանդղակի մեջ չեն ընդգրկվում, ունեն զրոյական աստիճանի վնասվածություն,

բ. 1-ին աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնցում նկատված առանձին, ոչ էական արատներն ու վնասվածքները կարող են վերացվել ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելիս: Շենքերը գտնվում են լավ տեխնիկական վիճակում,

գ. 2-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնք ընդհանուր առմամբ շահագործման համար պիտանի են: Շենքերը գտնվում են բավարար տեխնիկական վիճակում: Առանձին կոնստրուկտիվ տարրերում նկատված թերություններն ու վնասվածքները ենթակա են վերացման նորոգման- վերականգնման աշխատանքներ կատարելիս,

դ. 3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով` սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա: Շենքերը գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում,

ե. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները ենթակա են տարհանման: Շենքերը հիմնականում ենթակա են քանդման, քանի որ դրանց վերականգնման-ուժեղացման աշխատանքների կատարումը տնտեսապես աննպատակահարմար է: Բացառություն են կազմում ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում,

զ. 5-րդ աստիճանի վնասվածություն ունեն մասնակի կամ լրիվ փլված շենքերը, որոնց շահագործումը, որպես կանոն, եղել է դադարեցված:

 

Հավելված 2-Բ

 

 

«Հաստատում եմ» ___________________________
(կատարող կազմակերպության անվանումը)
տնօրեն ______________________
(անուն, ազգանուն) __________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)

 

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր  N

 


 

 

 

 


 Շենքի ընդհանուր տեսքը

1

Մարզը -

Շիրակի

2

Բնակավայրը -

ք. Արթիկ

3

Գտնվելու վայրը -

Աբովյան 22

4

Միկրոշրջանը, թաղամասը, տեղամասը -

Լմբատի

5

Օբյեկտի անվանումը -

բնակելի շենք

6

Քարտեզի (գլխավոր հատակագծի, սխեմայի) համարը -

1

7

Շենքի համարը ըստ քարտեզի -

20

8

Կառուցվածքի տիպը (ըստ 1Է աղյուսակի) -

3

9

Օբյեկտի լրիվ անվանումը և նշանակությունը, հզորության ցուցանիշը (բնակարանների, բանվորական տեղերի, մահճակալների, սովորողների, անասունների գլխաքանակի թիվը, արտադրողականությունը, մեկ հերթափոխում աշխատողների թիվը և այլն) -

բնակելի շենք
1 մուտք,
20 բնակարան

10

Կառուցվածքի դասը, հուսալիության կարգը -

2-րդ, 2-րդ

11

Նախագծող կազմակերպությունը -

Հայպետնախագիծ

12

Նախագծի կատարման տարեթիվը -

1984

13

Նախագծի տեսակը (1 - անհատական, 2 – տիպարային) -

2

14

Շահագործման հանձնելու տարեթիվը -

1986

15

Կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ 2Է աղյուսակի) -

6

16

Հիմքային կոնստրուկցիայի ինդեքսը (ըստ 2Է աղյուսակի) -

2

17

Կոնստրուկտիվ սերիան -

1Ա 450 20C

18

Կոնստրուկցիայի հիմնական նյութը և ամրությունը բնորոշող բնութագրերը -

քար, երկաթբետոն, շաղախ Մ-15

19

Ծավալահատկագծային լուծումները.
1 Հատակագծում շենքը ուղղանկյունաձև է
2 Ã-ա ձև, 3 Ï-ա ձև, 4 T-ա ձև, 5 H-ա ձև, 6 - կլոր է,
7 Բարդ եզրագիծ ունի

 

1

20

Ուրվագիծը ըստ բարձրության.
1-կա բարձրությունների տարբերություն,
2-չկա բարձրությունների տարբերություն

 

2

21

Շենքի բաժանումը մասերի.
1-կան հակասեյսմիկ կարաններ
2 -չկան հակասեյսմիկ կարաններ

 

2

22

Շենքի հարկայնությունը -

5

23

Հարկի բարձրությունը (մ) -

3

24

Նկուղի առկայությունը.
1-չկա, 2-կա ամբողջ շենքի տակ, 3 -կա շենքի մի մասի տակ

1

25

Հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը –
1 -կա, 2 -չկա, 3 -կա ոչ լրիվ ծավալով

1

26

Միջհարկային ծածկի և վերնածածկի կոնստրուկցիան.
1-հավաքովի երկաթբետոնից է, 2-միաձույլ երկաթբետոնից է
3-փայտից է

1

27

Տանիքի կոնստրուկցիան.
1-փաթթոցային, 2-ասբոշիֆերային, 3-թիթեղյա

2

29

Միջնապատերը.
1-քարից են, 2-պեմզաբետոնից են, 3 - գիպսաբլոկներից են,
4 - փայտից են, 5 - երկաթբետոնե պանելներից են

 

2

30

Շրջանի սեյսմայնությունը ըստ նախագծման (շինարարության) ժամանակ գործող նորմերի (բալ) -

8

31

Կառուցվածքի հաշվարկային սեյսմայնությունն ըստ նախագծի (բալ) և դինամիկական գործակցի արժեքը -

8, 2,7

32

Նախագծման ժամանակ գործող սեյսմիկ նորմերի հաստատման տարեթիվը -

1981

33

Գրունտների կարգը ըստ սեյսմիկ հատկությունների -

2

34

Շին. հրապարակի նոր ընդունած սեյսմայնությունը -
(բալ, գոտի)

9, 3-րդ գոտի

35

 Շենքի տատանման պարբերության մեծությունը -
երկայնական և լայնական ուղղությամբ (վրկ)

0,281, 0,279

36

 ՆոՆույնը գրունտների համար -

0,252

37

Շենքի բարձրությունը (մ) -

15,00

38

Շենքի երկարությունը (մ) -

18,0

39

Շենքի լայնությունը (մ) -

18,0

40

Շենքի հաշվեկշռային արժեքը (1000 դրամ) -

305,05

41

Այդ թվում՝ սարքավորումների արժեքը (1000 դրամ) -

 

42

Լրացուցիչ անբարենպաստ գործոններ (ըստ Հավելվածի Ա-ի ) -

 

43

Շենքի գնահատականը.
1) սեյսմակայուն է,
2) չի բավարարում սեյսմակայունության պահանջներին
3) չի բավարարում սեյսմակայունության պահանջներին տեղանքի սեյսմայնության փոփոխման պատճառով

 

3

44

Վնասվածության աստիճանը -
Մաշվածության աստիճանը (%) -

2

20

45

Եզրակացությունը շենքի (կառուցվածքի) վերաբերյալ.
1) շենքը կարող է շահագործվել
2) շենքի շահագործումը հնարավոր է դրա նշանակության փոփոխումից հետո
3) պահանջվում է մասնակի ուժեղացում
4) պահանջվում է լրիվ ուժեղացում
5) շենքը ենթակա է քանդման

1

 

 

Հետազննությունը կատարեցին
1. _______________________________
2.________________________________

 

 

Հավելված 2-Գ

Օրինակ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի տեխնիկական վիճակի մասին

 

Շենքը 5 հարկանի է, ունի 1 մուտք: Կառուցված է 1Ա 450-20C սերիայի տիպարային նախագծի հիման վրա: Հիմնական կրող կոնստրուկցիաները, 50 սմ հաստությամբ, երկայնական և լայնական քարե պատերն են, որոնք ունեն ներկառուցված երկաթբետոնե հիմնակմախք:

Որմածքը «միդիս» սիստեմի է:

Ծածկերը հավաքովի երկաթբետոնե բազմանցք հեծանային սալերից են:

Սանդուղքները հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից են:

Միջնորմները պեմզաբետոնե սալերից են:

Տանիքի կրող կոնստրուկցիաները փայտե ծպեղներն են, ծածկված ասբոցեմենտային թերթերով:

Շենքին վերաբերող մնացած տեխնիկական տվյալները բերված են անձնագրում:

Շենքի հետազննումը ցույց տվեց հետևյալը.

1) Շենքի և դրա կրող կոնստրուկցիաների երկրաչափական չափերը համապատասխանում են նախագծային տվյալներին:

2) Միջնորմներում կան ճաքեր, որոնց բացվածքը 2-3 մմ է:

3) Ծածկի սալերի միջև կարաններում նկատվում են մինչև 1 մմ բացվածքով ճաքեր:

Ընդհանուր առմամբ, շենքի կրողունակությունը համապատասխանում է նախագծայինին:

Շենքը կարող է շահագործվել: Շենքի վնասվածության մակարդակը գնահատվում է հավասար երկրորդ աստիճանի:

 

 

Կատարողներ

____

________________
________________
________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան