Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-180-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.09.15/22(140)
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
27.07.2009
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
27.07.2009
Дата вступления в силу
28.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ Գ
ՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

27 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 09-180-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.07.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ Համլետ Թադևոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0560 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱ կազմակերպության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0480 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

. «Ակվարիում» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ` 

Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.07.2009թ. հր. N 09-180-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն իրավա-բանական անձ (անվանումը և գործու-նեության իրակա-նացման վայրը) Բնակու-թյան վայրը, Գտնվելու վայրը Լիցեն-զիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-
թիվը
Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը (ՀՎՀՀ)
Գրանց-ման հա-
մարը
Գործու-
նեության տե-
սակը
Գործունեու-թյան իրականա-ցման վայրը Գործողու-թյան ժամկետը Տեղեկու-
թյուններ գրանցամա-տյանում լիցեն-
զիայի վերա-ձևակերպ-
ման, նրա գործողու-
թյան կասեց-ման, դադարեց-
ման մասին
Այլ տեղե-կություն-ներ

1.

Համլետ Թադևոսյան

Արագածոտնի մ զ, հ-ք Օշական

ԱԳN0560

18.07.05թ.

 

560

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

2.

«Հողշինմոնի-տորինգ» ՊՈԱԿ

Ք. Երևան, Կոմիտաս 35/2

ԱԳN0480

26.03.04թ.

00082032

480

Տեղագրական և կադաստրային քարտեզագրում

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3.

«Ակվարիում» ՍՊԸ

Ք. Եղեգնա-ձոր, Միկո-յանի փ. 3

ԱԳN0844

27.07.09թ.

08902266

839

Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան