Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.02.2009-25.04.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.18/7(325) Հոդ.82
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
02.02.2009
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
02.02.2009
Дата вступления в силу
28.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

2 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 28-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, 7-րդ հոդվածի 5-րդ մասի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից տվյալ տարում կամ կիսամյակում արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին ներկայացվող դիմում-հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել տվյալ տարում կամ կիսամյակում արտոնագրային վճար վճարող համարվող ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից տրվող արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել արտոնագրային վճար վճարողների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թվականի փետրվարի 2-ի
N 28-Ն հրամանի

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող
համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Ֆիզիկական անձի անունը և ազգանունը

Գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսի համարը`

Անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)


Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)

Սկիզբը
(ամիս)

Ավարտը
(ամիս)

Ստորա-գրու-թյունը

1. Բնակչության պատվերով կատարվող`

1.1. կոշկեղենի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

1.2. բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալանտերեայի ապրանքատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

1.3. հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

1.4. գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

1.5. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

1.6. հեծանիվների և այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի արտադրություն և նորոգում

 

 

 

1.7. գեղազարդ և տնտեսական խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

1.8. ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն

 

 

 

1.9. բրուտագործական տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն

 

 

 

2. երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի և (կամ) ժամացույցների նորոգում և տեխնիկական սպասարկում

 

 

 

3. կարուձևի, հելունագործության դասավանդում

 

 

 

4. լեզուների ուսուցման դասընթացներ

 

 

 

5. բուհեր և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ, այլ վճարովի դասընթացներ նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար

 

 

 

6. պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

 

 

 

7. անկախ դերասանների գործունեություն` դրամատիկական դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, երգիչների, հեղինակների, ասմունքողների, համերգավարների

 

 

 

8. կերպարվեստանոցների գործունեություն (քանդակագործների, նկարիչների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտանկարիչների, բեմի նախագծողների և ձևավորողների) գործունեություն

 

 

 

9. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն

 

 

 

10. տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից (խոհարարներ, սպասուհիներ, մատուցողներ, ծառաներ, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդներ, պահակներ, տնային դաստիարակչուհիներ, տնային ուսուցիչներ, քարտուղարներ, երթևեկ դայակներ և այլն)

 

 

 

11. դարբնոցային գործունեություն

 

 

 


Սույնով հայտարարում եմ, որ`
- նախորդ տարվա ընթացքում «Արտոնագրային վճարներ մասին» ՀՀ օրենքի հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության (համախառն եկամտի) ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն դրամը,
- նախորդ օրացուցային տարվա որևէ պահի դրությամբ չեմ հանդիսացել անհատ ձեռնարկատեր,
- չեմ օգտագործելու այլ անձանց աշխատուժը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական այլ անձանց վճարովի ծառայությունները (աշխատանքները)


Դիմումատուի ստորագրությունը

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ`

Տեսուչ`

 

Դիմում-հայտարարության ներկայացման օրը
«___» _______________ 20___թ.

 

 

Հավելված N 2
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թվականի փետրվարի 2-ի
N 28-Ն հրամանի

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր  N ______

 

«___» ________________ 20___թ.

 Սույն արտոնագիրը տրվում է ____________________
 

 (անունը, ազգանունը)

 

Հաշվառված «__» _______ 20__թ.

 

ՀՎՀՀ _________________

 

և հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող գործունեության հետևյալ տեսակների մասով`

Գործունեության տեսակները

Սկիզբը
(ամիս)

Ավարտը
(ամիս)

1. Բնակչության պատվերով կատարվող`

 

 

1.1. կոշկեղենի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

1.2. բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալան-տերեայի ապրանքատեսակների արտադրություն և նորոգում

 

 

1.3. հագուստի արտադրություն և նորոգում

 

 

1.4. գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

1.5. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

 

 

1.6. հեծանիվների և այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի արտադրություն և նորոգում

 

 

1.7. գեղազարդ և տնտեսական խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

1.8. ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն

 

 

1.9. բրուտագործական տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություն

 

 

2. երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի և (կամ) ժամացույցների նորոգում և տեխնիկական սպասարկում

 

 

3. կարուձևի, հելունագործության դասավանդում

 

 

4. լեզուների ուսուցման դասընթացներ

 

 

5. բուհեր և այլ հաստատություններ ընդունվելու համար նախա-պատրաստական դասընթացներ, այլ վճարովի դասընթացներ նեղ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար

 

 

6. պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

 

 

7. անկախ դերասանների գործունեություն` դրամատիկական դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, երգիչների, հեղինակների, ասմունքողների, համերգավարների

 

 

8. կերպարվեստանոցների գործունեություն (քանդակագործների, նկարիչների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտանկարիչների, բեմի նախագծողների և ձևավորողների) գործունեություն

 

 

9. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն

 

 

10. տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից (խոհարարներ, սպասուհիներ, մատուցողներ, ծառաներ, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդներ, պահակներ, տնային դաստիարակչուհիներ, տնային ուսուցիչներ, քարտուղարներ, երթևեկ դայակներ և այլն)

 

 

11. դարբնոցային գործունեություն

 

 

 

Հարկային (տարածքային) տեսչության պետ

__________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

Հավելված N 3
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թվականի փետրվարի 2-ի
N 28-Ն հրամանի

ԴԻՄՈՒՄ
(արտոնագրային վճար վճարողի կողմից
պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին)

 

Փաստաթղթի հերթական համարը
_________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձի անունը և ազգանունը

Գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսի համարը`


Սույնով հայտնում եմ, որ տվյալ տարվա ____________ ամսից մինչև 20___թ. ______________ ___-ին տրված N ________ արտոնագրի ժամկետի ավարտը պարտավորվում եմ կատարել պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված` ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարների չափով և ժամկետներում:


Արտոնագրային վճար վճարողի
ստորագրությունը

 

Հարկային (տարածքային) տեսչության
պետ`

Տեսուչ`

 

 

 

Դիմումի ներկայացման օրը

«___» _______________ 20___թ.

 

Դիմումը լրացվում է 2 օրինակից և (Տ)ՀՏ-ի կողմից գրանցվելուց հետո դրա մեկ օրինակը հանձնվում է արտոնագրային վճար վճարողին:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.03.2011, N 693-Ն 25.04.2011, N 28-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան