ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 հունիսի 2008 թ. |
N 08-155-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 12.06.2008 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Արա-Արտ Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Արա-Արտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0543 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն (որակավորված անձի բացակայության դեպքում) «Տասներորդ Գիծ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0605 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲ ընկերությանը, «Ռաֆ-Ավետ Գրուպ» ՍՊ ընկերությանը և «Էլլա-Արփի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.
բ) «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(12.06.2008 թ. հր. N 08-155-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբա- նական անձ (անվանումը և գործունեու- թյան իրակա- նացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանց- ման հա- մարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություն- ներ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Արա-Արտ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Վեդի Արարատյան 41 | ԱԳN0543 | 15.03.05 թ. | 04109917 | 543 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2 | «Տասներորդ Գիծ» ՍՊԸ | Ք. Երևան Բագրատունյաց 10, բն. 49 | ԱԳN0605 | 19.05.06 թ. | 02238685 | 603 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է որակավորված անձի բացակայության պատճառով | |
2 | «Բեյքեր Թիլլի Արմենի» ՓԲԸ | Ք. Երևան, Զաքիյան 8, բն. 30/բ | ԱԳN0776 | 12.06.08 թ. | 02586575 | 771 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրամա- դրում | |
3 | «Ռաֆ-Ավետ Գրուպ» ՍՊԸ | Ք. Երևան Արամ Խաչատրյան 4, բն. 101 | ԱԳN0777 | 12.06.08 թ. | 00255271 | 772 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրամա- դրում | |
4 | «էլլա-Արփի» ՍՊԸ | Ք. Երևան Չեխովի 29/5 | ԱԳN0778 | 12.06.08 թ. | 02242811 | 773 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրամա- դրում | |
5 | «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊԸ | Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 | ԱԳN0779 | 12.06.08 թ. | 07404363 | 774 | Ռիելթո- րական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրամա- դրում |