ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2008 թ. |
N 321-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 60 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |