Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Ա/1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.02.18/7(325) Հատուկ բաժին
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
19.11.2007
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
19.11.2007
Дата вступления в силу
20.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 նոյեմբերի 2007 թվականի N 152-Ա/1

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը՝ «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի N 143-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-12-րդ կետերի պահանջներին, և նշված ՊՈԱԿ-ներն իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպում.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա տրամադրել «Նորքի տուն-ինտերնատ», «Թիվ 1 տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներին։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունր դնել նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանի վրա։

 

Նախարար`

Ա. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան