«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 ապրիլի 2008 թ. |
|
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը ու նպատակ ունենալով կանոնակարգել և միասնականացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված` ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքների տրամադրումը`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1999 թվականի հունվարի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարվող փոփոխությունները` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Վ. Բարսեղյան |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թ. ապրիլի 10-ի N 05-Ն հրամանի |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 67 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրամանի և հրամանով հաստատված հրահանգչական նամակի վերնագրերից, ինչպես նաև հրամանի շարադրանքից հանել «, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի» բառերը:
2. Հրամանի նախաբանում և հրահանգչական նամակի 1-ին պարբերությունում «60, 62 և 67» բառերը փոխարինել «60 և 62» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել հրահանգչական նամակի 3-րդ կետը և այդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին» տեղեկանքը ու դրա լրացման կարգի մասին ցուցումները: