«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2008թ.
Պետական գրանցման թիվ 11808008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2007 թ. |
N 898-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 856-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի,
2) «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
1) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,
2) սույն կետի 1)-ին ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:
3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանը:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի |
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
__ ______________ 200__ թ. 1. Հիմնարկի անվանումը ________________________________________________ 2. Գտնվելու վայրը ____________________________________________________ 3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը ________________________________________________________________ 4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանման անվանումը ________________________________________________________________ 5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը___________________________ 6. Ծախսերի ֆինասնսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3)_______________________________________________________________ 7. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը՝ ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման_________________________________ 8. Պայմանագրի՝ կնքման ամսաթիվը __ __________ 200_թ., համարը _______________ |
Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:
N |
Բաժին/խումբ/ |
Հոդված |
Ձեռքբերվող աշխատանքների, մատակարարված ապրանքների և մատուց. ծառայութ. համառոտ նկարագիրը |
Գումարը |
Վճարման ժամկետը |
Կանխավճարի մարում |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ընդամենը` |
Հիմնարկի ղեկավար (գլխավոր ֆինանսիստ) (ստորագրությունը) |
___________________ |
Հիմնարկի գլխավոր հաշվապահ (ստորագրությունը) |
___________________ |
|
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի |
ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ.
1. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «ա)» ենթակետին համապատասխան՝ քաղաքացիաիրավական պայմանագրերերի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.
2. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «բ)» ենթակետին համապատասխան՝ ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 8-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի հոդվածի գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.
3. բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով.
4. աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգում» հավելվածին համապատասխան.
5. աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.
6. աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում: