«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10508123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2008 թ. |
N 114-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգ»-ի 7-րդ կետի «բ» ենթակետը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Բնական գազով աշխատող շոգեգազային համակցված ցիկլով ջերմային էլեկտրակայանների մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունների հաշվարկի մեթոդը»՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Նախարար՝ |
Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ բնապահպանության նախարարի2008 թվականի մարտի 25-ի N 114-Ն հրամանի |
Բնական գազով աշխատող շոգեգազային համակցված ցիկլով ջերմային էլեկտրակայանների մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունների հաշվարկի մեթոդը
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն մեթոդը կարող է կիրառվել նոր նախագծվող էլեկտրական կայանների համար, մասնավորապես՝ գազային վառելիքով աշխատող 75 տ/ժամ-ից ավելի արտադրողականություն ունեցող շոգեկաթսաների և բնական գազով աշխատող գազային տուրբինների վրա:
2. ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գազատուրբինային տեղակայանքից հետո աշխատած ծխագազերում ազոտի օքսիդների (NOX) գումարային քանակը վերահաշվարկված NO2-ի, հաշվարկվում է (2.1) բանաձևով:
MNOX = CNOX x V չ. գ. x B x Kn | մգ / ժամ | (2.1) |
որտեղ` CNOX -ը գազատուբինային տեղակայանքից դուրս եկող ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիան է վերահաշվարկված NO2-ի մգ /նմ3 -ով:
V չ. գ.-ը գազատուրբինից հետո աշխատած ծխագազերի չոր ծավալն է նորմալ պայմանների համար`
V չ. գ = Vօգ - VօH2O + (a - 1) Vօ (2.2)
որտեղ` Vօգ, VօH2O և Vօ-ն համապատասխանաբար ծխագազերի, ջրային գոլորշիների և օդի ծավալներն են 1 նմ3 վառելիքի ստեխիոմետրական այրման դեպքում (նմ3/նմ3)
Գազային վառելիքի դեպքում այն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
Vօ = 0,0476 [0,5 CO + 0,5H2 + 1,5 H2S + ξ (m + | n 4 |
] Cm Hn - O2] |
VօH2O = 0,01 [H2 + H2S + 0 ,5 ξnCm Hn + 0,124 dջուր ] + 0,0161 Vօ
Vօգ = 0,01 [CO2 + CO + H2S + ξmCm Hn] + 0,79 Vօ + N2 /100 + VօH2O
որտեղ` CO, CO2, H2, H2S, Cm Hn, N2 և O2-ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, երկօքսիդի, ջրածնի, ծծմբաջրածնի, ածխաջրածնի, ազոտի և թթվածնի պարունակությունն է սկզբնական վառելիքի մեջ, % -ներով:
m-ը և n-ը համապատասխանաբր ածխածնի և ջրածնի ատոմների քանակն է
dջուր-ը գազային վառելիքի ջրապարունակությունն է վերագրած 1 նմ3 չոր գազի գ/նմ3:
Վառելիքի քիմիական կազմը վերցվում է նախագծից:
aO-ն տուրբինից հետո աշխատած ծխագազերում օդի ավելցուկի գործակիցն է
B-ն վառելիքի ծախսն է այրման կամերայում (նմ3/ժամ)
Kn -ն վերահաշվարկի գործակիցն է այլ չափողականությունների համար
Այս դեպքում` Kn = 1
CNOX -ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
CNOX = a x Kջ x KD x 103 մգ/նմ3 | (2.3) |
որտեղ` a-ն վառելիքի տեսակը հաշվի առնող գործակից է բնական գազով աշխատող բարձր լարվածության այրման խցերի համար a = 1,8
Kջ-ն տուրբինից առաջ վառելիքի ջերմաստիճանի ազդեցությունը NOX-ի առաջացման վրա հաշվի առնող գործակիցն է: Kջ-ն ընտրվում է Դ-2 դիագրամից
KD-ն այրման խցում ճնշման և NOX-ի կոնցենտրացիայի կապը հաշվի առնող գործակիցն է:
KD = |
16 Pօդ - 0,23 6 Pօդ - 0,77 |
(2.4) |
որտեղ` Pօդ -ը այրման խցում օդի ճնշումն է (MPa)
Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի նվազման չափը ջրի սրսկման պատճառով, գնահատվում է հետևյալ բանաձևով`
CNOX = |
CNOXչոր Kթաց |
որտեղ` CNOX-ը և CNOXչոր -ը ազոտի օքսիդների կոնցենտրացիան է ջրի սրսկման դեպքում և առանց նրա (մգ/նմ3):
Kթաց-ը ջրի քանակի ազդեցությունը հաշվի առնող գործակից է: Որոշվում է Դ-4 դիագրամից:
Տարբեր տիպի գազատուրբինների այրման արգասիքներում NOX-ի կոնցենտրացիաները համեմատելի դարձնելու համար օգտագործում են NOX-ի բերված արժեքը հաշվարկված թթվածնի 15% պարունակության համար:
CNOXբերվ =CNOX |
21-15 21- O2, |
մգ/ նմ3 |
O2-ը գազատուրբինի այրման արգասիքներում թթվածնի կոնցենտրացիայի փաստացի արժեքն է % -ով:
Քանի որ ազոտի օքսիդի և դիօքսիդի համար սահմանվում են առանձին ՍԹԿ-ներ, ինչպես նաև մթնոլորտային օդում ազոտի օքսիդի տրանսֆորմացիան հաշվի առնելու համար նրանց գումարային արտանետումները բաժանվում են բաղադրիչների համաձայն օքսիդի և դիօքսիդի մոլեկուլյար մասսաների:
MNO2 = 0,8 MNOX
MNO = (1-0,8) MNOX - |
m NOmNO2 |
= 0,13 MNOX |
որտեղ` mNO և mNO2-ը NO-ի և NO2-ի մոլեկուլյար կշիռներն են, համապատասխանաբար` 30 և 46:
0,8-ը ազոտի օքսիդի և դիօքսիդի տրանսֆորմացիայի գործակիցն է:
3. ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
3.1 Ազոտի օքսիդների արտանետումների մասսան, վերահաշվարկված ազոտի դիօքսիդի` MNOX (գ / վրկ) հաշվարկվում է տեսակարար արտանետումներով կամ ազոտի օքսիդների կոնցենտրացիայով:
MNO2 = Bp x Q x KNO2 | (3.1) |
MNO2 = Bp x Vcr x CNO2 | (3.2) |
որտեղ` Bp-ը վառելիքի հաշվարկային ծախսն է` (մ3/վրկ)
Q -ն վառելիքի այրման ջերմաքանակն է (M Ջ/մ3)
KNO2 -ն ազոտի օքսիդների տեսակարար արտանետումներն են վերահաշվարկված NO2-ի (կգ/ԳՋ)
CNO2 -ն ազոտի օքսիդների կոնցենտրացիան է (գ/մ3)
գազի չոր փորձաքանակի մեջ, նորմալ պայմաններում և օդի ավելցուկի որոշակի գործակցի (a) դեպքում (առաջարկվում է օդի ավելցուկի գործակիցը վերահաշվարկել 1,4-ի):
Vcr չոր ծխագազերի ծավալն է (մ3/մ3), օդի ավելցուկի a = 1,4 գործակցի դեպքում:
Vcr - ն հաշվարկվում է (2.2) բանաձևով:
Տեսակարար արտանետումների և ազոտի օքսիդների կոնցենտրացիայի միջև հարաբերությունը որոշվում է` (3.3 և 3.4) բանաձևերով:
KNO2 = CNO2 x Vcr/Q | (3.3) |
CNO2 = KNO2 x Q/Vcr |
(3.4) |
3.2 Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկը գազի այրման դեպքում:
Էներգետիկական կաթսաների ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները.
DH - շոգեկաթսայի նոմինալ արտադրողականությունն է կգ/վրկ
D - շոգեկաթսայի փաստացի արտադրողականությունն է կգ/վրկ
QH - վառելիքի այրման ներքին բանվորական ջերմաքանակն է M Ջ/մ3
Bp - վառելիքի հաշվարկային ծախսն է, մ3 / վրկ
qi - այրիչների յուրաքանչյուր շարքով անցնող վառելիքի հարաբերական մասն է բոլոր այրիչներով անցնող ընդհանուր քանակի նկատմամբ:
ni - յուրաքանչյուր շարքում գտնվող այրիչների հարաբերական մասն է, այրիչների ընդհանուր քանակի նկատմամբ
aT - հնոցի լայնությունն է, մ
bT - հնոցի խորությունն է մ
Zяр - այրիչների շարքերի քանակն է
hяр - այրիչների շարքերի միջև եղած հեռավորությունն է, մ
j2 - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար j2 = 1
TB - այրիչի առաջ օդի ջերմաստիճանն է, K0
a - օդի ավելցուկի գործակիցն է հնոցի վերջում
r - ծխագազերի ռեցիրկուլյացիայի աստիճանն է, %
m - վառելիքի տեսակից կախված ցուցանիշ` գազի համար m = 0,5
aрец - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aрец = 0,02
б - բացի այրիչներից, հնոց տրվող երկրորդական օդի հարաբերական մասն է, %
a3r - երկրորդական օդի տրման տեղի ազդեցությունը հաշվի առնող գործակից: Այրման գոտուց վերև տրման դեպքում a3չ = 0,01
aст- երկրորդական օդի տրման ձևը հաշվի առնող գործակից: Այրիչներից վերև տրման դեպքում aст = 0,018
m - այրիչների շարքերի միջև վառելիքի բաշխման աստիճանն է, %
z |
|||
m= |
∑ |
Iqi-niI x 100 |
(3.5) |
l=1 |
aHC - այրիչների տեղադրումը հաշվի առնող գործակից: Հանդիպակաց տեղադրման դեպքում aHC = 0,009
g - այրման գոտի մտցվող խոնավության հարաբերական քանակն է, % (վառելիքի ծախսի համեմատությամբ)
aB3 - խոնավության տրման տեղի հաշվի առնող գործակից: Հնոցի պատերին կից գոտու տրման դեպքում aB3 = 0,015
N - կապված ազոտի պարունակությունն է վառելիքում, վառելիքի աշխատանքային ծավալի % -ով:
3.3. Հնոցի չափերի հիման վրա հաշվարկվում է ակտիվ այրման գոտու ճառագայթաընկալող մակերեսի ջերմային լարվածությունը, qлг
qлг= |
QxBx 2(aТП +bТП )Zяр xhяр+1,5xaТП xBТП |
(3.6) |
3.4 Ազոտի օքսիդների ելակետային կոնցենտրացիան նոմինալ արտադրողականության պայմաններում և a = 1,02 հաշվարկվում է 3.7 բանաձևով:
C |
ИСX NOx |
=613(j2xqлг )0,8 xKM |
(3.7) |
KM - գործակիցը հաշվարկվում է (3.8) բանաձևով:
KM = 1-exp[- |
1,5+(j2xB2xQ)0,41 7,1 |
) |
(3.8) |
3.5 Ստացված ելակետային կոնցենտրատի արդյունքները լրացվում են հետևյալ գործակիցներով`
Kгв - այրիչներ տրվող օդի ջերմաստիճանը հաշվի առնող,
Ka - օդի ավելցուկի գործակիցը հաշվի առնող,
Kг - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքը հաշվի առնող,
K3r - ակտիվ այրման գոտու ջերմային հզորությունը հաշվի առնող (աստիճանական այրման դեպքում),
Kст - աստիճանական այրման սխեմայի իրականացման դեպքում,
KHC - ըստ շարքերի ոչ ստեխիոմետրիկ այրումը հաշվի առնող,
Kвл - խոնավության տրման գործակից,
KN - կաթսայի իրական հզորությունը հաշվի առնող։
Ազոտի օքսիդների հաշվարկային կոնցենտրացիան որոշվում է (3.9) բանաձևով.
CNOX= C |
ИСX NOx |
xKгвxKaxKгxK3K xKстxKHCxKвлxKN |
(3.10) |
3.6 Վերը նշված գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.
Kгв = 1-0,001 (620-TB) |
(3.11) |
K = 1,35-43 (- 1,09)2 + 2x (- 1,09) | (3.12) |
Kг = 1- aрец x rm | (3.13) |
K3r =1-a3r x б | (3.14) |
Kст =1-aст x б | (3.15) |
KHC = 1- aHC x m | (3.16) |
Kвл = 1- aвл x g | (3.17) |
KN = (Д/Дн)1,25 | (3.18) |
4. ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Ածխածնի օքսիդի արտանետումների հաշվարկը կատարվում է (4.1) բանաձևով, կգ / տարի
Псо = Ссо x В (1-q4 /100) | (4.1) |
որտեղ` Ссо-ն ածխածնի օքսիդի քանակությունն է գազի այրման արգասիքներում (կգ/հազ. մ3)
Ссо= |
q3 x R xQ |
(4.2) |
Նշված բանաձևերում q3-ը և q4- ը համապատասխանաբար քիմիական և մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստներն են, %:
R - գործակիցը հաշվի է առնում ծխագազերում ածխածնի օքսիդի առկայությամբ պայմանավորված քիմիական թերայրման ջերմաքանակի հարաբերական մասը:
Գազի համար R = 0,5
Q - ն բնական գազի այրման ջերմաքանակն է (կ Ջ/մ3):
B - ն վառելիքի ծախսն է հազ մ3 / տարի
Գազային վառելիքի համար երբ a > 1,05 -ից ընդունվում է q3 = 0:
Նկար N 1
Kr գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից գերբեռնումով այրման խցի համար
Նկար N 2
Kr գործակցի արժեքը կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից միկրոջահերով այրման խցի համար
Նկար N 3
Kr գործակցի արժեքը կախված այրման խցում գոլորշու կամ ջրի խոնավության հարաբերական ծախսից