ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հունիսի 2007 թվականի N 1031-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Ընդունել ի գիտություն, որ Ա/Ձ Արմեն Ահարոնյանի (2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Ա-XX-000052 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Եզ. Կողբացու 42, բն. 95 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Հանրապետության 62, թիվ 106 հասցե:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|