301.0013.25.04.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25 ապրիլի 1997 թ. |
N 13 |
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`
1. Կարգ արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման.
2. (կետն ուժը կորցրել է 10.03.05 N 49-Ն)
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
11 հունիսի 1997 թ. |
N 23 |
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ, 1997 թվականի ապրիլի 25-ի N 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգի 1-ին կետը հաստատել հետևյալ խմբագրությամբ`
1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների» ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռնման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 10.03.05 N 49-Ն)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հունիսի 1997 թ.
պետական գրանցման N 36970031