ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հունիսի 2007 թ. |
N 118-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Անվճարունակության գործերով կառավարիչ Էլաբեկ Հուսիկյանին 06.02.2002 թ. տրված թիվ 01Ա N 00050 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 05.06.2007թ. եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 2007 թվականի հունիսի 5-ից ուժը կորցրած ճանաչել Էլաբեկ Հուսիկյանին 06.02.2002թ. տրված թիվ 01Ա N 00050 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Դ. Հարությունյան